Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

01.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 244.2-րդ հոդվածում «16918» թվերը փոխարինել «169.18» թվերով, իսկ «վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը» բառերը` «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 246.1-ին հոդվածով.

 

«Հոդված 246.1. Հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Սույն օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա հոդվածներով հարկ վճարողների պաշտոնատար անձանց կատարած իրավախախտումների գործերով վարույթները հարուցվում և վարվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգի միջոցով:

2. Սույն հոդվածի շրջանակներում վարչական իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձն է:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գործերով իրավախախտման հատկանիշներն արարքի հատկանիշների հետ համապատասխանելու դեպքում իրավախախտման սուբյեկտն էլեկտրոնային եղանակով ծանուցվում է հարկային մարմնի կողմից:

4. Ծանուցմամբ իրավախախտման սուբյեկտին իրազեկվում են վարչական իրավախախտման կատարման ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, գործի քննության իրականացման վայրը և ժամը, խախտողի կողմից բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելու ժամկետները և կարգը:

5. Իրավախախտման վարույթի վերաբերյալ իրավախախտման սուբյեկտը ծանուցումն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

6. Գործի քննությանն իրավախախտման սուբյեկտը կարող է մասնակցել ինքնուրույն, իր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ:

7. Վարչական իրավախախտման գործը կարող է քննվել իրավախախտման սուբյեկտի բացակայությամբ` ծանուցագրում նշված օրը գործի քննությանը չներկայանալու դեպքում, եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

8. Սույն հոդվածով սահմանված վարույթի դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

9. Վարույթ իրականացնող պաշտոնատար անձը գործի քննության արդյունքներով ընդունում է սույն օրենսգրքով սահմանված վարչական ակտ:

10. Սույն հոդվածով նախատեսված վարույթի շրջանակներում վարչական ակտն ընդունվում է էլեկտրոնային եղանակով, իսկ այդ ընդունված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևին` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

11. Վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերն իրավախախտման սուբյեկտին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով:

12. Էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացվում է վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն մասով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով:

13. Փաստաթղթերին, ծանուցագրերին և վարչական ակտերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ:

14. Փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո` հինգերորդ օրը:

15. Փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը:

16. Եթե սույն հոդվածի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն հոդվածի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:»:

(2-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-20-Ն օրենք)

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «և 257 հոդվածով» բառերը փոխարինել «, 246.1 և 257 հոդվածներով» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից, և մինչև էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված վարույթներն իրականացվում են թղթային եղանակով:

(4-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-20-Ն օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մարտի 18
Երևան
ՀՕ-87-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 03.03.2021
N ՀՕ-87-Ն օրենք