03.11.2023 -
040.1183.031114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1183-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն որոշում)
2. Սահմանել, որ աշխատողների կողմից`
1) յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության համար վճարվող այցելության վճարի չափը կազմում է`
ա. տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն` 800 դրամ,
բ. տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարված այցելություն` 200 դրամ.
2) կատարված այցելությունների համար սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վճարը յուրաքանչյուր աշխատողի վճարվում է օրական ոչ ավելի, քան 10 այցելության համար.
3) յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ սահմանված կարգով գործուղման շրջանակներում կատարված այցելության ժամանակ տրանսպորտային միջոց հատկացվելու դեպքում` այցելության համար վճարում չի կատարվում:
(2-րդ կետը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն, 02.11.2023 թիվ 1882-Ն որոշումներ)
2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված այցելությունների համար վճարման գործընթացն իրականացվում է ծրագրային ապահովման` սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգի միջոցով:
(2.1-ին կետը լրաց. 02.11.2023 թիվ 1882-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(նախաբանը փոփ. 15.12.2022 թիվ 1936-Ն որոշում)
(վերնագիրը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն որոշում)
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1183-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն որոշում)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (բոլորը միասին այսուհետ` աշխատող) կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն, 02.11.2023 թիվ 1882-Ն որոշումներ)
2. Այցելություն կատարած աշխատողները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով սահմանված այցելությունների թվի վերաբերյալ տվյալները` մեկօրյա ժամկետում ներառում են սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգում, որոնք (այցելությունների թիվ, վայր, ամսաթիվ և գնահատված կարիքներ) մշտադիտարկվում են ծառայության կողմից:
(2-րդ կետը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն, 02.11.2023 թիվ 1882-Ն որոշումներ)
3. Հիմք ընդունելով սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգում ներառված տվյալները, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը` տարածքային կենտրոնների աշխատողները (իսկ ծառայության բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետները, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետները` միջավայրային գործոնները գնահատող մասնագետների միջոցով) տարածքային կենտրոնի տնօրենին են ներկայացնում N 1 ձևին համապատասխան հաշվետվություն` նախորդ ամսվա ընթացքում կատարած`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների թվի վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների թվի վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով սահմանված` բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող կամ ֆունկցիոնալության գնահատում անցնող անձի գտնվելու վայրում (այդ թվում` նաև հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ) իրականացված այցելությունների թվի վերաբերյալ:
(3-րդ կետը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն, 02.11.2023 թիվ 1882-Ն որոշումներ)
4. Տարածքային կենտրոնների տնօրենները սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը ստուգում, համադրում, ամփոփում և այցելության համար վճարումն իրականացնելու նպատակով սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգի միջոցով միասնական ձևաչափով (յուրաքանչյուր տարածքային կենտրոնի կողմից մեկ միասնական ցուցակ) ծառայություն են ներկայացնում նախորդ ամսում աշխատողների կողմից կատարված այցելությունների թվի և վճարման ենթակա գումարների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն` համաձայն N 2 ձևի:
(4-րդ կետը փոփ. 02.11.2023 թիվ 1882-Ն որոշում)
5. Ծառայությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ֆինանսավորման հայտ-պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան:
(5-րդ կետը փոփ. 02.11.2023 թիվ 1882-Ն որոշում)
6. Ծառայությունը սույն կարգի 5-րդ կետում նշված ֆինանսավորումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով տարածքային կենտրոնների տնօրենների կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվությունների մեջ աշխատողների կողմից կատարված այցելությունների թիվը, վճարման ենթակա գումարի չափը, աշխատողների բանկային հաշիվներին է փոխանցում այցելությունների համար վճարման ենթակա գումարները:
(6-րդ կետը փոփ. 02.11.2023 թիվ 1882-Ն որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 02.11.2023 թիվ 1882-Ն որոշում)
Ձև N 1
Ծառայության __________ տարածքային
կենտրոնի ղեկավար
պարոն/տիկին ______________ -ին
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
20 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆԵՐԻ ԹՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.___________________________________________________________________.
|NN |Այցելություն |Այցելությունների/ |
|ը/կ| |մոնիթորինգների |
| | |թիվը |
|___|_________________________________________|_____________________|
| 1 | 2 | 3 |
|___|_________________________________________|_____________________|
| |ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1061-Ն | |
| |որոշմամբ սահմանված տնային այցելություններ| |
|___|_________________________________________|_____________________|
| |Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի | |
| |բնակավայրից դուրս կատարած այցելություն | |
|___|_________________________________________|_____________________|
| |Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի | |
| |բնակավայրում կատարած այցելություն | |
|___|_________________________________________|_____________________|
| |Ընդամենը | |
|___|_________________________________________|_____________________|
| |ՀՀ կառավարության 17.04.2014 թ. N 534-Ն | |
| |որոշմամբ սահմանված` | |
|___|_________________________________________|_____________________|
| |ա. այցելություններ | |
|___|_________________________________________|_____________________|
| |Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի | |
| |բնակավայրից դուրս կատարած այցելություն | |
|___|_________________________________________|_____________________|
| |Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի | |
| |բնակավայրում կատարած այցելություն | |
|___|_________________________________________|_____________________|
| |Ընդամենը | |
|___|_________________________________________|_____________________|
| |բ. մոնիթորինգներ | |

| |ՀՀ կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն, | |
| |ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի | |
| |28-ի N 1180-Ն որոշումներով | |
| |սահմանված այցելություններ` | |
|___|_________________________________________|_____________________|
| |ա. ընտանիքում գտնվող անձին | |
|___|_________________________________________|_____________________|
| |Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի | |
| |բնակավայրից դուրս կատարած այցելություն | |
|___|_________________________________________|_____________________|
| |Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի | |
| |բնակավայրում կատարած այցելություն | |
|___|_________________________________________|_____________________|
| |Ընդամենը | |
|___|_________________________________________|_____________________|
| |բ. հիվանդանոցային, կամ քրեակատարողական | |
| |հիմնարկում գտնվող անձին | |
|___|_________________________________________|_____________________|
| |Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի | |
| |բնակավայրից դուրս կատարած այցելություն | |
|___|_________________________________________|_____________________|
| |Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի | |
| |բնակավայրում կատարած այցելություն | |
|___|_________________________________________|_____________________|
| |Ընդամենը | |
|___|_________________________________________|_____________________|
| |Ընդամենը | |
.___________________________________________________________________.
Տարածքային կենտրոնի աշխատող/բժշկասոցիալական փորձաքննության
ոլորտի բժիշկ-փորձագետ/անձի ֆունկցիոնալությունը գնահատող
մասնագետ ___________________
(ստորագրությունը)
____ ________________20 թ.
(ձևը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն, 02.11.2023 թիվ 1882-Ն որոշումներ)
Ձև N 2
Ծառայության ղեկավար
պարոն/տիկին -ին
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
20 Թ. _____________ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ____________________ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.__________________________________________________
|NN |Աշխատողի |ՀՀ կառավարության |
|ը/կ| |10.09.2015 թ. |
| | |N 1061-Ն որոշմամբ |
| | |սահմանված |
|___|______________________|______________________|
| |անունը, |այցելության|տնային այցելություններ|
| |ազգանունը,|վայրը | |
| |հայրանունը| | |
| | | | |
| | | |______________________|
| | | |այցելություն-|վճարման |
| | | |ների թիվը |ենթակա |
| | | | |գումարը |
| | | | |(դրամ) |
| | | | | |
| | | | | |
|___|__________|___________|_____________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________|___________|_____________|________|
|1. | |Տարածքային | | |
| | |___________| | |
| | |կենտրոնի | | |
| | |___________| | |
| | |տեղակայման | | |
| | |վայրի | | |
| | |___________| | |
| | |բնակավայրից| | |
| | |դուրս | | |
| | |___________| | |
| | |կատարած | | |
| | |___________| | |
| | |այցելու- | | |
| | |թյուն | | |
| | |___________| | |
| | |Տարածքային | | |
| | |___________| | |
| | |կենտրոնի | | |
| | |___________| | |
| | |տեղակայման | | |
| | |վայրի | | |
| | |___________| | |
| | |բնակավայ- | | |
| | |րում | | |
| | |___________| | |
| | |կատարած | | |
| | |այցելու- | | |
| | |թյուն | | |
| | |___________| | |
| | |Ընդամենը | | |
|___|__________|___________|_____________|________|
|2. | |Տարածքային | | |
| | |___________| | |
| | |կենտրոնի | | |
| | |___________| | |
| | |տեղակայման | | |
| | |վայրի | | |
| | |___________| | |
| | |բնակավայրից| | |
| | |դուրս | | |
| | |___________| | |
| | |կատարած | | |
| | |___________| | |
| | |այցելու- | | |
| | |թյուն | | |
| | |___________| | |
| | |Տարածքային | | |
| | |___________| | |
| | |կենտրոնի | | |
| | |___________| | |
| | |տեղակայման | | |
| | |վայրի | | |
| | |___________| | |
| | |բնակավայ- | | |
| | |րում | | |
| | |___________| | |
| | |կատարած | | |
| | |___________| | |
| | |այցելու- | | |
| | |թյուն | | |
| | |___________|_____________|________|
| | |Ընդամենը | | |
|__________________________|_____________|________|
|Ընդամենը | | |
.__________________________________________________
.____________________________________
|NN |ՀՀ կառավարության 17.04.2014թ. |
|ը/կ|N 534-Ն որոշմամբ սահմանված |
| | |
| | |
|___|_______________________________|
| |այցելություններ |մոնիթորինգներ |
| | | |
| | | |
| | | |
| |________________|______________|
| |այցելու-|վճարման|մոնի- |վճար- |
| |թյուն- |ենթակա |թորինգ-|ման |
| |ների |գումարը|ների |ենթակա|
| |թիվը |(դրամ) |թիվը |գու- |
| | | | |մարը |
| | | | |(դրամ)|
|___|________|_______|_______|______|
| 1 | 6 | 7 | 8 | 9 |
|___|________|_______|_______|______|
|1. | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|___|________|_______|_______|______|
|2. | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| |________|_______|_______|______|
| | | | | |
|____________|_______|_______|______|
| | | | |
.____________________________________
.____________________________________________________________.
|NN |ՀՀ կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն|Աշխատողին վճարման|
|ը/կ|ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի |ենթակա ընդհանուր |
| |28-ի N 1180-Ն որոշումներով սահմանված |գումարի չափը |
| |այցելություններ |(դրամ) |
|___|______________________________________|_________________|
| |ընտանիքում գտնվող|հիվանդանոցային կամ | |
| |անձին |քրեակատարողական | |
| | |հիմնարկում գտնվող | |
| | |անձին | |
| |_________________|____________________| |
| |այցելու-|վճարման |այցելու- |վճարման | |
| |թյուն- |ենթակա |թյունների|ենթակա | |
| |ների |գումարը |թիվը |գումարը | |
| |թիվը |(դրամ) | |(դրամ) | |
| | | | | | |
| | | | | | |
|___|________|________|_________|__________|_________________|
| 1 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
|___|________|________|_________|__________|_________________|
|1. | | | | | |

|2. | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| |________|________|_________|__________|_________________|
| | | | | | |
|____________|________|_________|__________|_________________|
| | | | | |
.____________________________________________________________.
Տարածքային կենտրոնի ղեկավար ___________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
____ ________________20 թ.
(2-րդ ձևը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն որոշում)
(որոշումը խմբագրվել է 03.06.2021 թիվ 918-Ն որոշում)
(որոշումը փոփ. 16.03.2023 թիվ 322-Ն որոշում)
@|