Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ ...

 

16.07.2023 -

 

040.0075.140206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2006 թվականի N 75-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասին և 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից

հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունվարի 26-ի

N 75-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափի և վճարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած

հարաբերությունների վրա/ որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվում են հետևյալ դրամական վճարները`

 

._____________________________________________________________________.

|NN |Պաշտոնների խումբը                    |   Դրամական վճարները       |

|ը/կ|                                     |        (դրամ)             |

|   |                                     |___________________________|

|   |                                     |Ռուսաստանի  |այլ օտարերկրյա|

|   |                                     |Դաշնության  |պետությունների|

|   |                                     |ուսումնական |ուսումնական   |

|   |                                     |հաստատու-   |հաստատու-     |

|   |                                     |թյունների   |թյունների     |

|   |                                     |ունկնդիրների|ունկնդիրների  |

|   |                                     |համար       |համար         |

|___|_____________________________________|____________|______________|

|1. |Փրկարարական ծառայության բարձրագույն  |     150 000|       200 000|

|   |պաշտոններ                            |            |              |

|___|_____________________________________|____________|______________|

|2. |Փրկարարական ծառայության գլխավոր      |     135 000|       180 000|

|   |պաշտոններ                            |            |              |

|___|_____________________________________|____________|______________|

|3. |Փրկարարական ծառայության ավագ         |     117 000|       162 000|

|   |պաշտոններ                            |            |              |

|___|_____________________________________|____________|______________|

|4. |Փրկարարական ծառայության միջին        |     108 000|       153 000|

|   |պաշտոններ                            |            |              |

|___|_____________________________________|____________|______________|

|5. |Փրկարարական ծառայության կրտսեր       |      99 000|       144 000|

|   |պաշտոններ                            |            |              |

._____________________________________________________________________.

 

(2-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած

հարաբերությունների վրա/ որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները սահմանել 99.000 դրամի չափով:

(3-րդ կետը փոփ. 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

4. ՈՒսման և վերապատրաստման ընթացքում պահպանվում են օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր փրկարարական ծառայողների պաշտոնային դրույքաչափը:

(4-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած

հարաբերությունների վրա/ որոշումներ)

5. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող կամ վերապատրաստվող փրկարարական ծառայողների դրամական վճարումները և կրթաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ֆինանսական ստորաբաժանման կողմից` կանխիկ կամ գանձապետական համակարգի միջոցով` փոխանցումներով:

(5-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն, 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի

1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 06.07.2023 թիվ 1094-Ն որոշումներ)

6. Տվյալ ամսվա համար նախատեսված դրամական վճարումները և կրթաթոշակները փրկարարական ծառայողին վճարվում կամ նրա հաշվի համարին փոխանցվում են մինչև տվյալ ամսվա 30-ը:

(6-րդ կետը փոփ. 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2006
N 75-Ն
Որոշում