Սեղմել Esc փակելու համար:
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ ...

27.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.11.2004  -ից մինչեւ   27.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 23.12.04 թիվ 1854-Ն որոշում)

i

040.0473.290402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2002 թվականի N 473

 

«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «04. Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ծախսերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

i

ա) աշխատանքի դիմաց նպաստը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարվում է 1000 դրամի չափով.

բ) աշխատանքի դիմաց նպաստի վճարման ծառայությունները մատուցվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մեկ տոկոսն ուղղել նպաստները վճարող կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարմանը.

i

դ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մեկ տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (ձևերի ու ձևաթղթերի տպագրության, գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր):

(2-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն. 19.02.04 թիվ 223-Ն, 14.10.04 թիվ 1413-Ն որոշումներ)

3. Հաստատել`

i

ա) (3-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

բ) «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների դիմաց վճարման մասին հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

գ) «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների մասին կատարողական ակտի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

(3-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն որոշում)

i

3.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի):

(3.1-րդ կետը լրաց. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հաստատել աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգները:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 11-ի N 974 որոշման խմբագրությամբ)` բացառությամբ 4-րդ կետի և 5-րդ կետի «ա» ենթակետի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 29-ից:

(որոշումը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն. 19.02.04 թիվ 223-Ն որոշումներ)

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

ապրիլի 29-ի N 473 որոշման

 

ԿԱՐԳ

«ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրն իրականացվում է ժամանակավոր զբաղվածություն ապահովելու նպատակով` մասնագիտական որակավորում չպահանջող, հանրային օգտակարություն ունեցող աշխատանքի դիմաց նպաստի (այսուհետ` նպաստ) վճարման միջոցով:

(1-ին կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն, 19.02.04 թիվ 223-Ն որոշումներ)

2. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի ոլորտներն են`

i

ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, սիզամարգերի կառուցման, նորոգման և բարեկարգման (սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատունկ և անտառի վերականգնում), ինչպես նաև բնական աղետների և բնակլիմայական անբարենպաստ ադեցությունների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքներ.

բ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, թանգարան և այլ նմանատիպ կազմակերպություններ), ինչպես նաև բազմաբնակարան շենքերի մուտքերի բարեկարգման օժանդակ աշխատանքներ.

գ) ջրավազանների և ոռոգման համակարգերի նորոգման ու սանիտարական մաքրման, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքներ.

դ) պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքի սանիտարական մաքրման ու բարեկարգման օժանդակ աշխատանքներ.

ե) սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքներ:

(2-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն, 19.02.04 թիվ 223-Ն որոշումներ)

i

2.1. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում իրականացվող ծրագրերի (այսուհետ` ծրագիր) միջոցով:

(2.1-րդ կետը լրաց. 03.04.03 թիվ 364-Ն որոշում)

3. Ծրագրում ընդգրկվում են`

i

ա) աշխատանք փնտրող` չզբաղված անձինք,

բ) աշխատանք փնտրող, սակայն հողի սեփականաշնորհումից օգտված լինելու պատճառով զբաղված համարվող անձինք` սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված աշխատանքները կատարելու համար:

(3-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն, 14.10.04 թիվ 1413-Ն որոշումներ)

4. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք դիմում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն)` իրենց բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն):

(4-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

5. Ծրագրի պատվիրատուներ կարող են հանդիսանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (այսուհետև` պատվիրատու)` անկախ կազմակերպական-իրավական ձևից:

(5-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

6. Յուրաքանչյուր ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները (բացառությամբ նպաստի) տրամադրում է պատվիրատուն:

(6-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն, 19.02.04 թիվ 223-Ն որոշումներ)

7. Նպաստը վճարվում է լրիվ աշխատած օրերի համար (անաշխատունակության թերթիկով չաշխատած օրերի համար վճարում չի կատարվում):

i

8. Նպաստը վճարվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպության միջոցով (այսուհետև` վճարման ծառայություն մատուցող կազմակերպություն):

(8-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

 

2. ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

i

9. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագիրը ներկայացնում են տարածքային կենտրոն:

Մյուս կազմակերպությունները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագրերը ներկայացնում են տարածքային կենտրոն` նախապես համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմնի հետ:

Ծրագրում նշվում է ծրագիրն իրականացնող կազմակերպության անվանումը:

(9-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

10. Տարածքային կենտրոնը 5-օրյա ժամկետում տալիս է ծրագրի վերաբերյալ եզրակացություն, որը պատվիրատուն եռօրյա ժամկետում ծրագրի 2 օրինակի հետ միասին ներկայացնում է զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):

i

11. Ծրագիրը հաստատվում է հանձնաժողովի առաջարկության հիման վրա` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ` տասնհինգօրյա ժամկետում:

(11-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն, 19.02.04 թիվ 223-Ն որոշումներ)

i

12. Հաստատված ծրագիրը եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին, ծրագիրն իրականացնող կազմակերպությանը և տարածքային կենտրոնին:

(12-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

12.1. Ծրագրերի տևողությունը չպետք է 3 ամսվանից ավելի լինի, ծրագրերը պետք է ավարտվեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:

(12.1-րդ կետը լրաց.. 19.02.04 թիվ 223-Ն, փոփ. 14.10.04 թիվ 1413-Ն որոշումներ)

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 03.04.03 թիվ 364-Ն որոշում)

i

14. Տարածքային կենտրոնը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները, իսկ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը ծրագրի իրականացումից 5 օր առաջ տրամադրվում է ծրագիրն իրականացնող կազմակերպությանը:

(14-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

15. Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը, աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում նրա կողմից աշխատանքի գործուղված անձանց ցուցակը` նշելով ծրագրի իրականացման աշխատանքներում նրանց մասնակցության չափը (լրիվ աշխատած օրերի թիվը), կցելով աշխատանքների կատարողական թերթիկի պատճենը:

(15-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

16. Տարածքային կենտրոնը սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակի և աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա ընդունում է որոշում տվյալ ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցած անձանց նպաստ նշանակելու մասին:

i

17. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակներին համապատասխան, մինչև տվյալ ամսվա 10-ը գործակալության պետին է ներկայացնում հայտ:

Գործակալության պետը տարածքային կենտրոններից ստացված և ամփոփված հայտերի հիման վրա` ըստ տարածքային կենտրոնների կազմված հայտը մինչև տվյալ ամսվա 15-ը` սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:

(17-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն, 19.02.04 թիվ 223-Ն, 14.10.04 թիվ 1413-Ն որոշումներ)

i

18. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը գործակալությունից ամփոփ հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման փաստաթղթերը` ըստ գործակալության տարածքային կենտրոնների:

(18-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն, 14.10.04 թիվ 1413-Ն որոշումներ)

i

18.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվանմամբ գործակալության տարածքային կենտրոններն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժիններում բացված «Նպաստ` աշխատանքի դիմաց» ծրագրի գանձապետական հաշիվներին:

(18.1-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն, 14.10.04 թիվ 1413-Ն որոշումներ)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 14.10.04 թիվ 1413-Ն որոշում)

i

(19-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

20. Նպաստի գումարները վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությանը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժինների կողմից` կանխիկ դրամի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:

(20-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն, 14.10.04 թիվ 1413-Ն որոշումներ)

21. Վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունը նպաստը վճարում է տարածքային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ցուցակին համապատասխան:

22. Ծրագիրն իրականացնող կազմակերպության` տարածքային կենտրոնի կամ վճարման ծառայություն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով չվճարված նպաստի գումարները ենթակա են միանվագ վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(22-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

23. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ գործակալության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին:

Գործակալության պետն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված տեղեկություններն ու սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին:

(23-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն, 19.02.04 թիվ 223-Ն որոշումներ)

i

24. Ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում տարածքային կենտրոնի, պատվիրատուի և ծրագիրն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների կողմից համատեղ կազմվում է կատարված աշխատանքների մասին կատարողական ակտ` երեք օրինակից, որից մեկական օրինակ մնում է կատարողական ակտը կազմողների մոտ:

Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո 5-օրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով կատարողական ակտի պատճենը:

(24-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

25. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված նպաստները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

 

i

26. Հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում պատվիրատուն ծրագրի իրականացման ժամկետների փոփոխության կամ ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկությունը տարածքային կենտրոնի համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում է հանձնաժողով:

(26-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

27. Ծրագրի պայմանների խախտումներ հայտնաբերելու դեպքում տարածքային կենտրոնը հանձնաժողով է ներկայացնում ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկություն` դրա մասին տեղյակ պահելով պատվիրատուին:

(27-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

i

28. Ծրագրի իրականացումը ժամկետից շուտ դադարեցվում կամ ծրագրի իրականացման ժամկետները փոփոխվում են հանձնաժողովի առաջարկությամբ` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:

(28-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

(կարգը փոփ. 03.04.03 թիվ 364-Ն. 19.02.04 թիվ 223-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

ապրիլի 29-ի N 473 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ` ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)

.____________________________________________________________________.

|NN |Մարզի        |Գործա-    |Գործա-     |Աղքատության       |490.0   |

|ը/կ|անվանումը    |զուրկների |զրկության  |ընտանեկան նպաստի  |մլն     |

|   |             |թիվը`     |մակարդակը` |համակարգում       |դրամի   |

|   |             |2003 թ.   |2003 թ.    |ընդգրկված         |բաշխումն|

|   |             |հունվարի  |հունվարի   |նպաստառու         |ըստ ՀՀ  |

|   |             |1-ի       |1-ի        |ընտանիքների թիվը` |մարզերի |

|   |             |դրությամբ |դրությամբ  |2002 թ. նոյեմբերի |(Երևան  |

|   |             |          |           |1-ի դրությամբ     |քաղաքի) |

|   |             |          |           |__________________|(մլն    |

|   |             |          |           |ընդամենը | տոկոս  |դրամ)   |

|___|_____________|__________|___________|_________|________|________|

|1. |Երևան        |  33772   |   8.5     | 33548   | 24.1   | 85.0   |

|2. |Արագածոտն    |   1440   |   1.7     |  5809   |  4.5   | 15.0   |

|3. |Արարատ       |   5001   |   3.6     |  8273   |  7.1   | 22.0   |

|4. |Արմավիր      |   5902   |   4.5     |  6013   |  4.6   | 17.0   |

|5. |Գեղարքունիք  |   6217   |   5.7     | 11555   |  8.0   | 28.0   |

|6. |Լոռի         |  21420   |  15.7     | 26143   | 15.8   | 65.0   |

|7. |Կոտայք       |   7099   |   5.9     |  9848   |  6.9   | 35.0   |

|8. |Շիրակ        |  27471   |  21.6     | 27941   | 15.6   |130.0   |

|9. |Սյունիք      |  13814   |  20.9     |  7094   |  5.1   | 50.0   |

|10.|Վայոց ձոր    |   1652   |   4.7     |  2882   |  2.0   | 12.0   |

|11.|Տավուշ       |   3549   |   5.4     |  8039   |  6.3   | 31.0   |

|___|_____________|__________|___________|_________|________|________|

|   |Ընդամենը     | 127337   |   9.0     |147145   |100.0   |490.0   |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

ապրիլի 29-ի N 473 որոշման

 

Ձև

ՀԱՅՏ

 

«ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

______ __________________ 200 թ.

 

._________________________________________________________________________.

|NN |Կատարված աշխատանքների     |Նպաստառու |Տվյալ ամսվա|Նախորդ  |Ընդամենը` |

|ը/կ|բովանդակությունը          |անձանց    |համար      |ամսվա   |պահանջվող |

|   |                          |թիվը      |վճարման    |չվճարված|գումարի   |

|   |                          |          |ենթակա     |գումարի |չափը      |

|   |                          |          |գումարի    |չափը    |(հազար    |

|   |                          |          |չափը       |(հազար  |դրամ)     |

|   |                          |          |(հազ. դրամ)|դրամ)   |          |

|___|__________________________|__________|___________|________|__________|

|1. |Աշխատանքների դիմաց        |          |           |        |          |

|   |նպաստների վճարում         |          |           |        |          |

|___|__________________________|__________|___________|________|__________|

|2. |Նախորդ ամսվա նպաստի       |          |           |        |          |

|   |վճարման ծառայության       |          |           |        |          |

|   |մատուցման դիմաց (նախորդ   |          |           |        |          |

|   |ամսվա փաստացի վճարված     |          |           |        |          |

|   |նպաստի գումարի 1.0 տոկոսը)| -------- | -------   | ------ |          |

|   |                          |          |           |        |          |

|   |Ընդամենը                  |          |           |        |          |

._________________________________________________________________________.

 

Տարածքային մարմնի ղեկավար  _________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2002 թվականի ապրիլի 29-ի

N 473 որոշման

 

Ձև

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱԿՏ «ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդհանուր տեղեկատվություն իրականացված ծրագրի մասին Ծրագրի անվանումը _________________________________________________________ Ծրագրի սկիզբը __________________________, ավարտը__________________________

             (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)       (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Մասնակիցների թիվը` ___________ մարդ

 

Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից գործուղված անձանց թիվը`_____ մարդ Վճարված նպաստի ընդհանուր գումարի չափը` ______________ դրամ Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին: Զբաղվածության տարածքային կենտրոնի

ղեկավար                           _________________   ___________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի չափը` ______________ դրամ Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին: Կատարված ներդրումների ծավալը` ______________ դրամ Պատվիրատու հանդիսացող մարմնի

(կազմակերպության) ղեկավար         _________________   ___________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին: Կատարված ներդրման ծավալը` ______________ դրամ Ծրագիրն իրականացնող

կազմակերպության ղեկավար           _________________   ___________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(4-րդ հավելվածը փոփ. 19.02.04 թիվ 223-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2002
N 473
Որոշում