Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

26.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.26-189.28-րդ հոդվածներով.

 

Հոդված 189.26. Ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժնի պահանջը խախտելը

 

1. Ազգային ֆիլմերի մասնաբաժինն ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի մեջ առնվազն 15 տոկոս կազմելու պահանջը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` կրկին մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 189.27. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջը խախտելը

 

1. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 189.28. Առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը

 

1. Առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` կրկին մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «189.25» թվից հետո լրացնել «, 189.26-189.28» թվերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «189.25» թվից հետո լրացնել «, 189.26-189.28» թվերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հուլիսի 15
Երևան
ՀՕ-303-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 30.06.2021
N ՀՕ-303-Ն օրենք