Սեղմել Esc փակելու համար:
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ (ԻՐԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ (ԻՐԱՑՆՈՂ) ԶԲՈՍԱՇՐՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 հունիսի 2020 թվականի N 27

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ (ԻՐԱՑՆՈՂ) ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 254-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`

Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն` Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով` ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը.

ապրանք` դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: Արտարժույթի փոխանակման կամ դիլերային վաճառքի գործունեության մեջ արտարժույթը ևս համարվում է ապրանք:

i

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

Զբոսաշրջային գործակալ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.

զբոսաշրջային փաթեթ` զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց:

Տվյալ դեպքում արդյո՞ք «զբոսաշրջային փաթեթը»-ը կարող է համարվել (դիտարկվել) ապրանք: Այսինքն, ռեզիդենտ տնտեսվարողը, ով որպես զբոսաշրջային գործակալ հանդիսանում է կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ և վաճառում (տրամադրում) է զբոսաշրջային փաթեթներ, արդյո՞ք կարող է համարվել շրջանառության հարկ վճարող (իհարկե` շրջանառության հարկ վճարող համարվելու համար այլ պայմանները բավարարելու դեպքում):

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 38-րդ, 41-րդ, 43-րդ և 44-րդ կետերի համաձայն`

ա) ակտիվ է համարվում հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույքը, գույքային իրավունքը և անձնական ոչ գույքային իրավունքը (15-րդ կետ),

բ) ապրանք է համարվում դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվը, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ: Արտարժույթի փոխանակման կամ դիլերային վաճառքի գործունեության մեջ արտարժույթը ևս համարվում է ապրանք (38-րդ կետ),

գ) ապրանքի մատակարարում է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց (41-րդ կետ),

դ) աշխատանք է համարվում այն գործողությունը, որի արդյունքն ունի նյութական բնույթ և կարող է օտարվել այլ անձի կարիքների և (կամ) պահանջմունքների բավարարման համար (43-րդ կետ),

ե) ծառայություն է համարվում գործողությունը, որի արդյունքը չունի նյութական բնույթ, և որը ստացողը սպառում է այդ գործողության ընթացքում (44-րդ կետ),

i

- 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,

- 254-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել` օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի`

- 791-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կոմիսիայի պայմանագրով մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք,

- 806-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`

ա) զբոսաշրջություն է համարվում ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեությունը,

բ) զբոսաշրջային գործունեության սուբյեկտ են համարվում զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը,

գ) զբոսաշրջային գործակալը այն իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ,

դ) զբոսաշրջային փաթեթը դա զբոսաշրջային ծառայությունների համալիր է, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց:

Հաշվի առնելով վերը նշված իրավական կարգավորումները` հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի սահմանափակումը չի տարածվում զբոսաշրջային գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցման կոմիսիայի և գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձանց վրա: Տվյալ դեպքում, զբոսաշրջային փաթեթներ տրամադրող (իրացնող) զբոսաշրջային գործակալները ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված այլ պայմանները բավարարելու դեպքում կարող են համարվել շրջանառության հարկ վճարող:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.06.2020
N 27
Իրազեկման թերթիկ