Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 1028-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 120-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 622-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1) 17-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն» բառերով.

i

2) 18-րդ և 21-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը հաստատելու մասին» N 920-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն» բառերով.

i

2) 25-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի» բառերը` «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի (այսուհետ` ՀՀ ՊՆ ՌԱՊԿ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ)» բառերով.

2) ամբողջ տեքստում «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի (այսուհետ` ռազմարդյունաբերության պետական կոմիտե)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ռազմարդյունաբերության կոմիտե)» բառերով,

i

բ. 7-րդ և 11-րդ կետերում «ռազմարդյունաբերության պետական» բառերը փոխարինել «ռազմարդյունաբերության» բառով, իսկ 8-րդ և 12-րդ կետերում «Ռազմարդյունաբերության պետական» բառերը` «Ռազմարդյունաբերության» բառով.

գ. N 1 ձևում «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ - ՌԱՊԿԻ ՆԱԽԱԳԱՀ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ» բառերով, իսկ «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ ՖՏԲ ՊԵՏ» բառերը` «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ» բառերով,

i

դ. N 1 ձևի «ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ» բաժնում «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ» և «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ ՖՏԲ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով,

ե. Ռազմական պատվեր համարվող արտադրանքի և աշխատանքների գնահաշվարկի կատարման վերաբերյալ պարզաբանման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - ՌԱՊԿ-ի նախագահի» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի նախագահի» բառերով,

զ. N 1 ձևի ամբողջ տեքստում «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

i

1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» բառերով.

i

2) 9.1-ին կետը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» բառերով:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N N 2, 3 և 4 հավելվածների 13-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը,», 17-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության,» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության,», իսկ 20-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 16

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2019
N 1028-Ն
Որոշում