(ուժը կորցրել է 13.04.2021 թիվ 4-Ն հրաման)
i
112.0007.281210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11210505
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
8 դեկտեմբերի 2010 թվականի N 7-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԿԱԽ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Սահմանել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.04.12 թիվ 6-Ն, 19.11.12 թիվ 16-Ն, 15.02.17 թիվ 2-Ն հրամաններ)
2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում ընդգրկված և մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը սույն հրամանի 1-ին կետում չնշված կազմակերպություններին հատկացված համարանիշերն օգտագործվում են մինչև տրանսպորտային միջոցն առաջին անգամ հաշվառումից հանելը:
3. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում չընդգրկված պետական մարմիններին հատկացվում են 260 SS 60 - 999 SS 60 և 410 ԼԼ 60 - 999 ԼԼ 60 համարանիշերը:
i
3.1. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին հատկացվում են պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի (որի ենթակայությանը հանձնված է պետական ոչ առևտրային կազմակերպությունը) տրանսպորտային միջոցների համար սահմանված նիշերով համարանիշեր: Եթե տվյալ պետական մարմնի տրանսպորտային միջոցների համար սահմանված համարանիշերի քանակը չի բավարարում կամ այդ պետական մարմինն ընդգրկված չէ սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում, ապա նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվում են սույն հրամանի 3-րդ կետով նախատեսված համարանիշեր:
(3.1-ին կետը լրաց. 02.04.12 թիվ 6-Ն հրաման)
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական մարմինների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի ցանկը սահմանելու մասին» N 20-Ն հրամանը:
(վերնագիրը փոփ. 02.04.12 թիվ 6-Ն, 19.11.12 թիվ 16-Ն, 15.02.17 թիվ 2-Ն հրամաններ)
Հավելված
i
ՀՀ ոստիկանության պետի
2010 թվականի դեկտեմբերի 8-ի
N 7-Ն հրամանի
i
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԿԱԽ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ
.____________________________________________________________________.
|Հ/հ| Տրանսպորտային միջոցը տնօրինողը | Հատկացվող |
| | | համարանիշերը |
|___|__________________________________________|_____________________|
| 1 |Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի |001 ԼՕ 70 - 999 ԼՕ 70|
|___|__________________________________________|_____________________|
| 2 |Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի |001 HH 11 - 200 HH 11|
| |պատգամավորներ | |
|___|__________________________________________|_____________________|
| 3 |Հայաստանի Հանրապետության սահմանադրական |001 ՕՏ 01 - 030 ՕՏ 01|
| |դատարան | |
|___|__________________________________________|_____________________|
| 4 |Հայաստանի Հանրապետության դատարաններ, |001 ՏՏ 01 - 100 ՏՏ 01|
| |Հայաստանի Հանրապետության դատական | |
| |դեպարտամենտ | |
|___|__________________________________________|_____________________|
| 5 |Հայաստանի Հանրապետության դատախազություն |001 GG 01 - 999 GG 01|
|___|__________________________________________|_____________________|
| 6 |Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ |001 ՏԼ 01 - 050 ՏԼ 01|
|___|__________________________________________|_____________________|
| 7 |Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատ |001 PP 01 - 020 PP 01|
|___|__________________________________________|_____________________|
| 8 |(8-րդ կետն ուժը կորցրել է 15.02.17 թիվ 2-Ն հրաման) |
|___|__________________________________________|_____________________|
| 9 |Երևանի քաղաքապետարան, Երևանի |001 LՍ 01 - 999 LՍ 01|
| |ենթակայության կազմակերպություններ և | |
| |հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի | |
| |ենթակայության կազմակերպություններ | |
|___|__________________________________________|_____________________|
|9.1|Հայաստանի Հանրապետության կառավարությանն |001 BB 01 - 500 BB 01|
| |առընթեր պետական եկամուտների կոմիտե | |
|___|__________________________________________|_____________________|
|10 |(10-րդ կետն ուժը կորցրել է 04.10.14 թիվ 8-Ն հրաման) |
|___|__________________________________________|_____________________|
|11 |Հայաստանի Հանրապետության քաղաքացիական |001 ԼԼ 11 - 015 ԼԼ 11|
| |ծառայության խորհուրդ | |
|___|__________________________________________|_____________________|
|12 |Հայաստանի Հանրապետության կառավարությանն |001 SS 02 - 999 SS 02|
| |առընթեր ազգային անվտանգության ծառայություն| |
|___|__________________________________________|_____________________|
|13 |Հայաստանի Հանրապետության արդարադատության |001 ՏՏ 03 - 999 ՏՏ 03|
| |նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|14 |(14-րդ կետն ուժը կորցրել է 20.12.14 թիվ 11-Ն որոշում) |
|___|__________________________________________|_____________________|
|15 |Հայաստանի Հանրապետության աշխատանքի և |001 ՏՏ 07 - 070 ՏՏ 07|
| |սոցիալական հարցերի նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|16 |Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի |001 ԼԼ 60 - 049 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|17 |Հայաստանի Հանրապետության առողջապահության |050 ԼԼ 60 - 079 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|18 |Հայաստանի Հանրապետության բնապահպանության |080 ԼԼ 60 - 129 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|19 |Հայաստանի Հանրապետության |130 ԼԼ 60 - 179 ԼԼ 60|
| |գյուղատնտեսության նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|20 |Հայաստանի Հանրապետության տնտեսական |180 ԼԼ 60 - 209 ԼԼ 60|
| |զարգացման և ներդրումների նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|21 |Հայաստանի Հանրապետության էներգետիկ |210 ԼԼ 60 - 239 ԼԼ 60|
| |ենթակառուցվածքների և բնական | |
| |պաշարների նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|22 |Հայաստանի Հանրապետության կրթության և |240 ԼԼ 60 - 259 ԼԼ 60|
| |գիտության նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|23 |Հայաստանի Հանրապետության մշակույթի |260 ԼԼ 60 - 279 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|24 |Հայաստանի Հանրապետության սպորտի և |280 ԼԼ 60 - 299 ԼԼ 60|
| |երիտասարդության հարցերի նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|25 |Հայաստանի Հանրապետության սփյուռքի |300 ԼԼ 60 - 319 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|26 |Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի |320 ԼԼ 60 - 349 ԼԼ 60|
| |և տեղեկատվական տեխնոլոգիաների | |
| |նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|27 |Հայաստանի Հանրապետության կառավարությանն |350 ԼԼ 60 - 379 ԼԼ 60|
| |առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե | |
|___|__________________________________________|_____________________|
|27.|Հայաստանի Հանրապետության տարածքային |001 TN 01 - 020 TN 01|
|1 |կառավարման և զարգացման նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|28 |Հայաստանի Հանրապետության ֆինանսների |001 FF 01 - 111 FF 01|
| |նախարարություն | |
|___|__________________________________________|_____________________|
|29 |Հայաստանի Հանրապետության Կենտրոնական |001 ՏՏ 60 - 019 ՏՏ 60|
| |ընտրական հանձնաժողով | |
|___|__________________________________________|_____________________|
|30 |Հայաստանի Հանրապետության կառավարությանն |020 ՏՏ 60 - 099 ՏՏ 60|
| |առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական | |
| |կոմիտե | |
|___|__________________________________________|_____________________|
|31 |Հայաստանի Հանրապետության կառավարությանն |100 ՏՏ 60 - 119 ՏՏ 60|
| |առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր | |
| |վարչություն | |
|___|__________________________________________|_____________________|
|32 |Հայաստանի Հանրապետության ազգային |120 ՏՏ 60 - 159 ՏՏ 60|
| |վիճակագրական ծառայություն | |
|___|__________________________________________|_____________________|
|33 |Հայաստանի Հանրապետության կառավարությանն |160 ՏՏ 60 - 179 ՏՏ 60|
| |առընթեր պետական գույքի կառավարման | |
| |վարչություն | |
|___|__________________________________________|_____________________|
|34 |Հայաստանի Հանրապետության տնտեսական |180 ՏՏ 60 - 199 ՏՏ 60|
| |մրցակցության պաշտպանության պետական | |
| |հանձնաժողով | |
|___|__________________________________________|_____________________|
|35 |Հայաստանի հանրային |200 ՏՏ 60 - 219 ՏՏ 60|
| |հեռուստառադիոընկերության խորհուրդ | |
|___|__________________________________________|_____________________|
|36 |Հայաստանի Հանրապետության |220 ՏՏ 60 - 239 ՏՏ 60|
| |հեռուստատեսության և ռադիոյի ազգային | |
| |հանձնաժողով | |
|___|__________________________________________|_____________________|
|37 |Հայաստանի Հանրապետության հանրային |240 ՏՏ 60 - 259 ՏՏ 60|
| |ծառայությունները կարգավորող հանձնաժողով | |
|___|__________________________________________|_____________________|
|38 |Հայաստանի Հանրապետության |Ավտոմոբիլներ` |
| |արտակարգ իրավիճակների |001 VV 01-999 VV 01, |
| |նախարարություն |Մոտոցիկլներ` |
| | |001 VV - 100 VV |
|___|__________________________________________|_____________________|
|39 |Տեղական ինքնակառավարման մարմիններ, |001 ԼԼ 70 - 999 ԼԼ 70|
| |բացառությամբ Երևանի քաղաքապետարանի | |
|___|__________________________________________|_____________________|
|40 |Հայաստանի Հանրապետության կառավարությանն |Ավտոմոբիլներ` |
| |առընթեր Հայաստանի Հանրապետության |001 - 999 II 01 - 99,|
| |ոստիկանություն |բացառությամբ |
| | |001 II 50 - 999 II 50|
| | |համարանիշերի, |
| | |Մոտոցիկլներ` |
| | |001 II - 900 II |
|___|__________________________________________|_____________________|
|41 |Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական |001 NV 01 - 050 NV 01|
| |ծառայություն | |
|___|__________________________________________|_____________________|
|42 |Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե |001 QC 01 - 800 QC 01|
| | | |
|___|__________________________________________|_____________________|
|43 |Հայաստանի Հանրապետության Բարձրագույն |001 JJ 01 - 030 JJ 01|
| |դատական խորհուրդ | |
.____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 02.04.12 թիվ 6-Ն, 19.11.12 թիվ 16-Ն, 16.05.13 թիվ 10-Ն, 23.08.13 թիվ 13-Ն, 05.07.14 թիվ 5-Ն, 20.08.14 թիվ 6-Ն, 04.10.14 թիվ 8-Ն, 18.11.14 թիվ 10-Ն, 20.12.14 թիվ 11-Ն, 02.10.15 թիվ 14-Ն, 30.03.16 թիվ 3-Ն, 06.05.16 թիվ 4-Ն, 06.10.16 թիվ 12-Ն, 20.12.16 թիվ 13-Ն 15.02.17 թիվ 2-Ն, 24.06.17 թիվ 4-Ն, 18.05.18 թիվ 4-Ն հրամաններ)