ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 2674-Լ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել
1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2) Մինչև 18 տարեկան երեխաների պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն N 2 հավելվածի,
3) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների և նրանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ներկայացվող` սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
4) Վերականգնողական բուժման ենթակա հիվանդությունների և ֆիզիկական ու շարժողական խանգարումներով պայմանավորված վիճակների ցանկը, որոնց դեպքում բուժումը մասնագիտացված բժշկական կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում` համաձայն N 4 հավելվածի:
5) Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժման ենթակա երեխաների սուր հիվանդությունների և վիճակների ցանկը, համաձայն N 5 հավելվածի:
6) Երեխաների մտավոր, հոգեկան, լսողական և զարգացման այլ հապաղումների և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց բուժումը մասնագիտացված կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում` համաձայն N 6 հավելվածի:
7) Երեխաների առողջարանային բուժման ընդհանուր հակացուցումների ցանկը, համաձայն N 7 հավելվածի:
8) Ըստ օրգան-համակարգերի առողջարանային բուժման ցուցումների և հակացուցումների ցանկը, համաձայն N 8 հավելվածի:
9) Երեխաների անհետաձգելի կարճատև հոսպիտալացման (այսուհետ, էմերջենսի) բաժանմունքներում բուժման/հսկման ենթակա ախտաբանական վիճակների ցանկը, համաձայն N 9 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` սույն հրամանը տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված N 1
Առողջապահության նախարարության
2019 թվականի սեպտեմբեր 26-ի
N 2674-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է համապատասխան լիցենզիա և առողջապահության նախարարության հետ պետական պատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ, Պայմանագիր) ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում և վերականգնողական կենտրոններում (մանկական հիվանդանոցներ, ստացիոնար բուժհաստատությունների/միավորումների /կենտրոնների մանկական ստորաբաժանումներ, առողջարաններ և այլն):
2. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող, իսկ մինչև 16 տարին լրանալը` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց (անձի)` Հայաստանի Հանրապետությունում փաստացի ապրող և տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման (այսուհետ, ԱԱՊ) բժշկական կազմակերպությունում հաշվառված երեխաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց երեխաներին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողների(ծնողի)` տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում հաշվառում չունեցող երեխաների` պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում` համաձայն սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված ցանկի:
4. Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց երեխաների անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա: Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմում գտնվող զինծառայողների երեխաները օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաների հետ բժշկական օգնության և սպասարկման բուժօգնության հավասար իրավունքներից:
5. Երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային (այդ թվում` վերականգնողական) բժշկական օգնությունը և սպասարկումը և կազմակերպվում է հետևյալ պայմաններում`
ա. շուրջօրյա հիվանդանոցային հսկողության պայմաններում,
բ. ցերեկային ստացիոնարի պայմաններում,
գ. մասնագիտացված բժշկական օգնություն` շուրջօրյա հիվանդանոցային հսկողություն չպահանջող պայմաններում
դ. հիվանդանոցներում արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում
ե. անհետաձգելի կարճատև (2-ից մինչև 24 ժամ) հիվանդանոցային բժշկական օգնություն` անհետաձգելի կարճատև բուժօգնության բաժանմունքներում (այսուհետ, Էմերջենսի),
6. Երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային (այդ թվում` վերականգնողական) բժշկական օգնությունը և սպասարկումը
1) հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերում,
2) վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդությունների դեպքում, որը ներառում է`
ա) տուբերկուլյոզով հիվանդների հիվանդանոցային, բժշկական օգնությունը և սպասարկումը` հակատուբերկուլյոզային դիսպանսերներում (կենտրոններում),
բ) վարակիչ (ինֆեկցիոն), այդ թվում աղիքային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը` ընդհանուր և մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոցներում (բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն կամ բոքսային բաժանմունքներում),
3) սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ, Պայմանագիր) ունեցող բժշկական կազմակերպություններում,
4) չարորակ նորագոյացությունների (այդ թվում օնկոհեմատոլոգիական հիվանդությունների) բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև ախտորոշման ճշտման նպատակով մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտումը` մասնագիտացված կենտրոններում,
6) հոգեկան հիվանդությունների բուժումը` բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի մասով լիցենզիա և Պայմանագիր ունեցող հոգենյարդաբանական դիսպանսերներում, հոգեբուժական հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում,
7) հոգեկան խանգարումներով երեխաների բուժումն ու մասնագիտական խնամքը` առողջապահության նախարարության կողմից լիազորված բուժհաստատությունում` մանկական հոգեբուժական դիսպանսերի/ ԱԱՊ բժշկական կազմակերպությունների հոգեբույժների ուղեգրմամբ,
8) նորածինների բժշկական օգնության և խնամքի կազմակերպումը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հուլիսի 17-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորածինների բժշկական օգնության և խնամքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1961-Լ հրամանով հաստատված կարգի,
9) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացումը` բժշկական օգնության տվյալ տեսակի գծով պետական պատվեր ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 30-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծրագրային հեմոդիալիզ ստացող հիվանդների սահմանված չափաքանակը սահմանելու, այդ չափաքանակի բաշխման ցանկն ըստ բժշկական կազմակերպությունների, հեմոդիալիզային բուժման ցուցումները և հակացուցումները, ծրագրային հեմոդիալիզ ստացող հիվանդների վերաբերյալ ներկայացվող հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1924-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 112-Ա հրամանի:
7. Երեխաների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների (մասնագիտացված կենտրոններ, հիվանդանոցներ, դիսպանսերներ) կողմից պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության շրջանակներում ապահովվում է հետևյալ ծավալներով.
1) Մինչև 18 տարեկան երեխաների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում,
2) քրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության իրականացումը ըստ հիվանդությունների խմբերի և դիսպանսերային հսկողության սխեմաների, ՀՀ առողջապահության նախարարության կողմից լիազորված բժշկական կազմակերպությունների կողմից,
3) ախտորոշման ճշտման նպատակով մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվության և ըստ անհրաժեշտության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը արտահիվանդանոցային պայմաններում` ՀՀ առողջապահության նախարարության հետ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից` տարածքային սպասարկման ԱԱՊ բժշկական կազմակերպության բժշկի ուղեգրմամբ:
8. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում է իրականացվում նաև երեխաների, այդ թվում նորածինների արտագնա անհետաձգելի մասնագիտական շտապ բժշկական օգնության կազմակերպումը և ըստ անհրաժեշտության տեղափոխումը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի կողմից 2014 թ. ապրիլի 9-ի N 723-Ա հրամանով սահմանված ընթացակարգի, բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների միջոցով, իսկ առողջապահության նախարարի 2019 թ. մարտի 12-ի «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից ուղղաթիռով պացիենտի տեղափոխման կարգը, պացիենտի ուղղաթիռով տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատելու մասին» N 611-Ա հրամանով սահմանված ընթացակարգով և հիվանդությունների դեպքում` նաև հեռավոր մարզերից ուղղաթիռով տեղափոխումը:
ԳԼՈՒԽ 2. |
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
9. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, բժշկական ցուցումների առկայության դեպքում, կազմակերպվում է հետևյալ ընթացակարգով.
1) մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական սպասարկումը իրականացվում է նրան սպասարկող ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ, մասնագիտացված դիսպանսեր կենտրոնների (եթե երեխան դիսպանսեր հսկողության տակ է գտնվում այդ կենտրոնում) կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված ուղեգրով` ծննդյան վկայականի և ծնողների(ծնողի)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի կամ 16 տարին լրացած երեխայի դեպքում` անձնագրի ներկայացմամբ: Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ստանալու համար հիմք է հանդիսանում նաև այլ պետության կողմից տրված ծննդյան վկայականը կամ անձնագիրը` ծնողներից մեկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և ԱԱՊ բուժհաստատությունում հաշվառված լինելու դեպքում,
2) մինչև 18 տարեկան երեխաների հոսպիտալացումը անհապաղ հիվանդանոցային բուժում պահանջող սուր վիճակների դեպքում կարող է իրականացվել նաև շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով և/կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի կամ հերթապահ բժշկի եզրակացությամբ ծննդյան վկայականի/անձնագրի ներկայացմամբ,
3) Արտահիվանդանոցային պայմաններում ախտորոշման ճշտման նպատակով ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 10-ով սահմանված մինչև 7 և 7-18 սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային հետազոտությունները նեղ մասնագիտացված կենտրոններում իրականացվում են երեխային սպասարկող ԱԱՊ բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգրով` ծննդյան վկայականի/անձնագրի և սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ` համաձայն սույն հրամանի հավելված N 2-ի,
6) Մանկատներում խնամվող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ուղեգրումը կարող է կատարվել այդ հաստատության բժշկի կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն ԱԱՊ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից, որտեղ սահմանված կարգով գրանցված է երեխան:
7) Այլ գերատեսչության բժշկական կազմակերպության կողմից սպասարկվող երեխայի հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում ուղեգրումը կատարվում է տվյալ գերատեսչության կողմից:
10. Հիվանդանոցային մեկ բժշկական կազմակերպությունից մյուսը տեղափոխման դեպքում հոսպիտալացման հիմք է հանդիսանում տեղափոխման էպիկրիզը: Մեկ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից մյուսը հիվանդ երեխայի տեղափոխումը կատարվում է բժշկական կազմակերպությունների փոխհամաձայնությամբ:
11. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացում պարտադիր է ԱԱՊ բժշկական կազմակերպության հետ հետադարձ կապի ապահովումը` այն է` դուրս գրման էպիկրիզի մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ, կամ հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից հաստատված դուրս գրման էպիկրիզի տրամադրումը հիվանդի ծնողին կամ խնամակալին, ինչը վավերացվում է ծնողի/խնամակալի ստորագրությամբ` հիվանդության պատմության մեջ:
12. Երեխաների նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության և երեխաների բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում նշված ծառայությունների բացակայության դեպքերում (անոթային, էնդոկրին վիրաբուժություն, օնկոնեյրովիրաբուժություն, օնկոուրոլոգիա, թորակալ օնկովիրաբուժություն, օրթոպեդիկ օնկովիրաբուժություն և այլն), երեխայի բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող է կազմակերպվել տվյալ պրոֆիլներից որևէ մեկին մոտ ուղղվածություն ունեցող մանկական ստացիոնարում, իսկ վերջինիս անհնարինության դեպքում մեծահասակների նեղ մասնագիտացված հիվանդանոցային ստորաբաժանումներում, տվյալ ուղղվածության մանկական նեղ մասնագետների ներգրավմամբ` հանձնաժողովային եզրակացության (կոնսիլիումի) հիման վրա:
13. 15-18 տարեկան երեխաների հիվանդանոցային մասնագիտացված բժշկական օգնությունը և սպասարկում կարող է կազմակերպվել ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական ստացիոնարներում (բաժանմունքներում):
14. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցները` հաստատված փաթեթների շրջանակներում (օր., հիվանդասենյակով հիվանդի ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով և ներերակային ներարկման հեղուկներով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, իսկ հակատուբերկուլյոզային, հոգեբուժական և առողջարանային բժշկական կազմակերպություններում` նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովման ծախսերը):
15. Այն դեպքում, երբ բժշկական կազմակերպություններում բացակայում են հիվանդի լիարժեք բուժման կազմակերպման համար անհրաժեշտ առանձին ծառայությունները (մասնագիտացված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և այլն), հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը այդ միջոցառումները կազմակերպում է այլ բժշկական կազմակերպությունում` պայմանագրային հիմունքով:
16. Բոլոր այն դեպքերում, երբ երեխան բերվում է հիվանդանոցային բժշկական կազմակերպության ընդունարան շտապ օգնության ծառայության միջոցով, իսկ ԱԱՊ բժշկական կազմակերպությունների աշխատանքային ժամերից դուրս (ժամը 17:00-9:00) և հանգստյան և տոնական օրերին նաև ինքնուրույն` սուր վիճակում, սակայն հետագայում չի հոսպիտալիզացվում (վիճակի բարելավում, տեղափոխում այլ հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, հրաժարում հոսպիտալիզացիայից, բուժումը հնարավոր է կազմակերպել ԱԱՊ համակարգում), բուժհաստատության կողմից բժշկական ծառայությունը մատուցվում է անվճար: Խորհրդատվության արդյունքում լրացվում է Չհոսպիտալացված հիվանդի խորհրդատվության թերթիկ` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:
17. Հիվանդանոցային բուժում չպահանջող վնասվածքաբանական, սուր վիրաբուժական վիճակների կասկածով մինչև 18 տարեկան երեխաների անհետաձգելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները և փոքր վիրաբուժական միջամտությունները իրականացվում են անվճար և փոխհատուցվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման Պայմանագրով նախատեսված փոխհատուցման գներով:
18. Մանկաբուժական երրորդ մակարդակի հիվանդանոցների (կենտրոնների, համալիրների, միավորումների) կառուցվածքում ընդունարանին կից գործում են անհետաձգելի կարճատև հոսպիտալացման բաժանմունքներ (էմերջենսի), որոնց նպատակն է հիվանդանոցային պայմաններում իրականացնել երեխայի դիտարկումը և հսկողությունը, անհրաժեշտության դեպքում նաև մեկուսացումը` երեխայի հետագա վարման որոշումը կայացնելուց առաջ, ինչպես նաև իրականացնել երեխայի ախտորոշումը և կարճատև բուժումը, որից հետո որոշում է կայացվում երեխայի հետագա հոսպիտալացման, այլ բժշկական կազմակերպություն տեղափոխման կամ դուրս գրման վերաբերյալ: Էմերջենսի բաժանմունքներում իրականացվում է երեխաների ախտաբանական վիճակների բուժումն ու հսկողությունը` համաձայն սույն հրամանի N 9 հավելվածի:
19. Բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է ոչ պակաս, քան 2 ժամ և ոչ ավելի, քան 16 ժամ (պատճառաբանված հիմնավորման դեպքում` մինչև 24 ժամ):
20. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը հիվանդ երեխայի ստացիոնար ընդունվելու ժամանակ երեխայի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին ապահովում են հասցեական տեղեկատվությամբ երեխայի անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների մասին:
21. Երեխաների պլանային բժշկական օգնության և սպասարկման գործընթացը կարող է իրականացվել հերթագրման եղանակով, համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգի, ընդ որում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս արտահերթ բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում հաստատված հիմունքներով (ապահովագրական փոխհատուցում, բժշկական կազմակերպության միջոցների հաշվին, վճարովի հիմունքներով և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին):
ԳԼՈՒԽ 3. |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄԸ |
22. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ապահովվում է մինչև 18 տարեկան երեխաների վերականգնողական բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոններում` տարածքային սպասարկման ԱԱՊ բժշկական կազմակերպությունների կամ մասնագիտական դիսպանսերների/կենտրոնների ուղեգրմամբ:
23. Երեխաների վերականգնողական բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող է իրականացվել արտահիվանդանոցային (ամբուլատոր), հիվանդանոցային պայմաններում, ինչպես նաև առողջարանային տիպի բժշկական հաստատություններում և առողջարաններում:
24. Սույն հրամանի N 4 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում բուժումը վերականգնողական կենտրոններում կազմակերպվում է ցերեկային ստացիոնար կամ արտահիվանդանոցային պայմաններում: Սույն կետում նշված հիվանդությունների դեպքում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է կազմակերպվել նաև շուրջօրյա ռեժիմով, եթե կան դժվարություններ ամենօրյա այցելությունների կազմակերպման առումով (երեխայի տեղաշարժման սահմանափակ հնարավորության և/կամ բնակության վայրի/տրանսպորտային միջոցների ու կոմունիկացիաների հետ կապված դժվարություններ):
25. Հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդները կարող են ստանալ սուր վերականգնողական ծառայություններ` համաձայն սույն հրամանի N 5 հավելվածով սահմանված հիվանդությունների և վիճակների: Սույն կետում նշված դեպքերում սուր վերականգնողական բուժումը կարող է իրականացվել նաև այլ մասնագիտացված կենտրոնների հրավիրյալ մասնագետների կողմից:
26. Ֆիզիկական, մտավոր, լսողական և զարգացման այլ հապաղումներով երեխաների վերականգնմանն ուղղված բուժումը ցերեկային ստացիոնարի և/կամ ամբուլատոր պայմաններում իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից` համաձայն սույն հրամանի N 4 և N 6 հավելվածներով սահմանված հիվանդությունների ցանկի:
27. Առողջարանային տիպի մանկական վերականգնողական կենտրոններում ապահովվում է երեխաների II էտապի բուժումը: Կախված հիվանդ երեխայի վիճակից և ախտորոշումից, այն կարող է իրականացվել տարեկան միջինում 3-4 անգամ, սակայն ոչ ավելի քան 2 անընդմեջ հերթափոխ` մեկ տարվա ընթացքում: Բուժումը կազմակերպվում է հերթափոխային եղանակով, բուժման մեկ հերթափոխի տևողությունը` 14-24 օր (կախված ախտորոշումից և երեխայի վիճակից), իսկ մանկական ուղեղային կաթվածի դեպքում` մինչև 30 օր:
28. Առողջարանային տիպի վերականգնողական կենտրոններում ապահովվում է անհատական խնամքի կարիք ունեցող հաշմանդամ և մինչև 5 տարեկան երեխաների խնամակալների սննդի և կացարանային ծախսերը:
29. Վերականգնողական բուժումը առողջարանային պայմաններում իրականացվում է բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար Պայմանագիր ունեցող առողջարաններում` առողջարանի ուղղվածությանը համապատասխան:
30. Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների վերականգնմանն ուղղված բուժման և ինտեգրացման նպատակով իրականացվում է երեխաների շարունակական բուժում` հատուկ կարիքներով մանուկների ինտեգրացման սկզբունքով` Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում` մինչև 6 շաբաթ տևողությամբ:
ԳԼՈՒԽ 4. |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
31. Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 18 տարեկան քրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների առողջարանային բուժումը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում է բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում:
32. Առողջարանային բուժման ենթակա երեխաների ընտրությունը իրականացվում է երեխային սպասարկող ԱԱՊ բժշկական կազմակերպության կողմից` տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժշկի) կամ համապատասխան նեղ մասնագետի ներկայացմամբ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետությունում գործող առողջարանային/վերականգնողական բժշկական կազմակերպությունների մասնագիտական ուղղվածությամբ, ինչպես նաև սույն հրամանով հաստատված` ըստ օրգան-համակարգերի առողջարանային/վերականգնողական բուժման ցուցումների և հակացուցումների` համաձայն N 8 հավելվածի, և առողջարանային բուժման ընդհանուր հակացուցումների` համաձայն N 7 հավելվածի, ցանկի: Առողջարանային բուժման ենթակա երեխայի համար տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժիշկ) կողմից լրացվում է Առողջարանային ուղեգրման տեղեկանք` համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի, որը հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի կողմից:
1) Առողջարանային բուժման տեղեկանք կարող է տրամադրել նաև այն բժշկական կազմակերպությունը, որն իրականացնում է նեղ մասնագիտական դիսպանսերային ծառայություն և/կամ ֆիզիկական, մտավոր, լսողական և զարգացման հապաղումներ ունեցող երեխաների բժշկական օգնություն և սպասարկում:
33. Առողջարանային բուժման ենթակա երեխաների ընտրության գործընթացը իրականացվում է ԱԱՊ բժշկական կազմակերպության և սույն կարգի 32-րդ կետի առաջին ենթակետով սահմանված բժշկական կազմակերպության տնօրենի կողմից լիազորված աշխատակցի կողմից, ով իրականացնում է`
1) առողջարանային բուժման կարիք ունեցող երեխաների հաշվառումը,
2) առողջարանային բուժման կարիք ունեցող երեխաների ընտրությունը, համաձայն սույն կարգով հաստատված` առողջարանային/վերականգնողական բուժման ընդհանուր հակացուցումների` համաձայն սույն հրամանի N 7 հավելվածի և ըստ օրգան-համակարգերի առողջարանային բուժման ցուցումների և հակացուցումների` համաձայն սույն հրամանի N 8 հավելվածի,
3) բժշկական փաստաթղթերի լրացման որակի և ուղեգրվող երեխայի նախնական հետազոտման լիարժեքության վերահսկումը,
4) առանձին դեպքերում համապատասխան դիսպանսերային կենտրոններում մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը` առողջարանային բուժման ցուցումները կամ հակացուցումները հստակեցնելու վերաբերյալ:
34. Բժշկական կազմակերպության կողմից հաստատված Առողջարանային ուղեգրման տեղեկանքը` համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի, երեխաների ծննդյան վկայականները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան/ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ` որոնք վերը նշված փաստաթղթերի հիման վրա տրամադրում են ուղեգրեր` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածով հաստատված ուղեգրի ձևաթղթով:
35. Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ուղեգրերի հատկացումը իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բաշխացուցակ ժամանակացույցի (բաշխումն իրականացվում է ըստ մանկական բնակչության թվի հարաբերակցության) և առողջարանային ուղեգրման տեղեկանքի:
36. Պետական պատվերի շրջանակներում մեկ երեխային առողջարանային բուժման ուղեգիր կարող է տրամադրվել ոչ ավելի, քան օրացուցային տարին մեկ անգամ: ՈՒղեգրերի տրամադրման գործընթացում կիրառվում է առաջնահերթության սկզբունքը, ըստ որի նախապատվությունը տրվում է նախկինում առողջարանային բուժում չստացած` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջարանային բուժման իրավունք ունեցող երեխաներին, իսկ նախկինում առողջարանային բուժում չստացած երեխաների բացակայության դեպքում` բաշխմանը նախորդող օրացուցային տարվա ընթացքում առողջարանային բուժում չստացած` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջարանային բուժման իրավունք ունեցող երեխաներին:
37. ՈՒղեգրի և երեխայի ծննդյան վկայականի/անձնագրի հետ միասին առողջարան են ներկայացվում Երեխայի առողջարանային քարտը` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի:
38. Առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթափոխային եղանակով, բուժման մեկ հերթափոխի տևողությունը` 14-18 օր (կախված առողջարանի ուղղվածությունից, երեխայի ախտորոշումից և վիճակից), իսկ մանկական ուղեղային կաթվածի դեպքում` մինչև 30 օր:
39. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների առողջարանային բուժօգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում մինչև 5 տարեկան, անհատական խնամքի կարիք (տեղաշարժման և ինքնասպասարկման դժվարություն) ունեցող հաշմանդամ երեխաների բուժման ընթացքում պետության կողմից ապահովվում է նաև նրանց խնամակալների սննդի և կացարանային ծախսերը:
40. Առողջարանային բուժման ավարտից հետո տեղամասային ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն ներկայացնելու համար երեխայի ծնողին տրամադրվում է հետադարձ կտրոն` համաձայն սույն հավելվածի Ձև 2, առողջարանում իրականացված բուժման, դրա արդյունավետության, հետագա բուժման առաջարկների և վարակիչ հիվանդների հետ կոնտակտի վերաբերյալ:
41. Առողջարանային ուղեգրումների հիմնավորվածությունը վերահսկելու նպատակով առողջարանի/բժշկական կազմակերպության, որի կազմում է գործում առողջարանը տնօրենի հրամանով ստեղծվում է բժշկական հանձնաժողով (առողջարանի տնօրենի տեղակալի նախագահությամբ և 2 բժիշկների անդամությամբ), որի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում` չհիմնավորված ուղեգրումների դեպքում երեխային բնակության վայր վերադարձնելու կամ այլ առողջարանում բուժվելու վերաբերյալ:
42. Ուղեգրումը կարող է համարվել չհիմնավորված, եթե
1) երեխայի մոտ բացակայում են տվյալ առողջարանի ուղղվածությանը (պրոֆիլին) համապատասխան բժշկական ցուցումները կամ առկա են առողջարանային բուժման հակացուցումներ` համաձայն սույն հրամանով հաստատված առողջարանային/վերականգնողական բուժման ընդհանուր հակացուցումների և ըստ օրգան-համակարգերի առողջարանային/վերականգնողական բուժման ցուցումների և հակացուցումների ցանկերի,
2) ուղեգրումն իրականացվել է սույն հավելվածով սահմանված դրույթների խախտումով:
43. Առողջարանային բուժման երեխային չհիմնավորված ուղեգրման դեպքում առողջարանի տնօրինության կողմից 2 օրինակից լրացվում է «Առողջարանային բժշկական հանձնաժողովի եզրակացություն»` համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որի մեկ օրինակը ուղարկվում է Երևանի քաղաքապետարանի/ՀՀ մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն, իսկ մյուսը տրվում ծնողին` համապատասխան բժշկական կազմակերպության տնօրենին ներկայացնելու համար:
ԳԼՈՒԽ 6. |
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ, ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
44. Ախտորոշման ճշտման նպատակով կամ լրացուցիչ մասնագիտացված խորհրդատվություն և տարբերակիչ ախտորոշում պահանջող դեպքերում, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մինչև 7 և 7-18 սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային հետազոտությունները կազմակերպվում են նեղ մասնագիտացված կենտրոններում` երեխային սպասարկող ԱԱՊ բժշկական կազմակերպությունների ուղեգրմամբ, համաձայն սույն հավելվածի Ձև 5-ով հաստատված ուղեգրի ձևի` առողջապահության նախարարության կողմից լիազորված բժշկական կազմակերպություններում` ծննդյան վկայականի/անձնագրի և սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ` համաձայն սույն հրամանի հավելված N 3-ի:
45. Լաբորատոր-գործիքային հետազոտությունների կրկնումից խուսափելու նպատակով սույն հավելվածի Ձև 5-ով հաստատված ուղեգրին կցվում են կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները և/կամ քաղվածքը երեխայի բժշկական հսկողության քարտից: Նեղ մասնագիտացված կենտրոններում իրականացվող խորհրդատվությունների և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ծավալը որոշվում է ախտորոշման ճշտումն իրականացնող նեղ մասնագիտական կենտրոնի կողմից:
46. Մարզերից ուղեգրված երեխաների խորհրդատվության և ախտորոշիչ հետազոտությունների իրականացման արդյունքում հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն առաջանալու պարագայում թույլատրվում է ինքնաուղեգրում խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպություն` սակայն ոչ ավելի քան բժշկական կազմակերպության պետական պատվերի տարեկան ընդհանուր ծավալի 25%-ից: Նշված դեպքերը փոխհատուցման են ներկայացվում մեկ ծրագրով:
47. Հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվում են
1) ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի համաձայն, ընդ որում մարզերից ուղեգրված երեխաների դեպքում թույլատրվում է ուղեգրում խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:
2) Խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպությունը` հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների իրականացման համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում (անկախ հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների մասով պետական պատվերի առկայությունից), հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունը իրականացնում է ներքին ուղեգրումով:
48. Գյուղական ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից սպասարկվող երեխաների համար մանկաբուժական մասնագիտական օգնության ապահովման շրջանակներում տարածաշրջանային/շրջանային բժշկական կազմակերպության մանկաբույժի մոտ ուղեգրման դեպքում փոխհատուցումը կատարվում է երկու բժշկական կազմակերպությունների միչև պայմանագրային հիմունքներով:
1) Գյուղական ԱԱՊ բժշկական կազմակերպության կողմից ախտորոշման ճշտման նպատակով նեղ մասնագիտացված կենտրոններ ուղեգրումը կարող է իրականացվել միայն տարածաշրջանային ԱԱՊ բժշկական կազմակերպություններում խորհրդատվության և համապատասխան հետազոտությունների իրականացումից հետո, կցելով կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները:
48. Սույն կարգի 44-րդ կետով նախատեսված ուղեգրի բացակայության դեպքում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների բաժանմունքների մասնագետների խորհրդատվությունն ու հետազոտությունը իրականացվում է վճարովի հիմունքով:
ԳԼՈՒԽ 7. |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼ ԾԱՎԱԼՆԵՐ |
49. Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակներում ապահովվում են նաև`
1) Երեխաների հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որոնց կազմակերպումն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի,
2) Նորածինների բուժզննման իրականացումը` որոշակի հիվանդությունների բացահայտման նպատակով (այսուհետ` սկրինինգ) գործընթացի կազմակերպումը և իրականացումը` Առողջապահության նախարարության կողմից Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից, այդ թվում հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, անհասության ռետինոպաթիայի սկրինինգների իրականացումը:
3) ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին հատուկ բուժական կաթնախառնուրդով ապահովումը` մասնագիտական եզրակացության հիման վրա,
4) Արհեստական կաթնախառնուրդներով ապահովումը` համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. Սեպտեմբերի 23-ի «Մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1105-Ն որոշմամբ սահմանված շահառուներին:
Ձև 1
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԱԾ ՀԻՎԱՆԴԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ
Երեխայի անուն, ազգանուն ______________________________________________
Տարիք ________________________________________________________________
Դիմել է (նշել ժամ, օր, ամիս, տարի) ___________________________________
Ախտորոշում ___________________________________________________________
Իրականացված միջոցառումներ ____________________________________________
______________________________________________________________________
ԱԱՊ ծառայություններ մատուցող բուժհաստատություն _______________________
ԱԱՊ բժիշկ (նշել անուն, ազգանուն) _____________________________________
Բժիշկ _________________ _______________
անունը, ազգանունը ստորագրությունը
Ձև 2
ՏԵՂԵԿԱՆՔ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
(սույն տեղեկանքը չի փոխարինում երեխայի առողջարանային քարտը և երեխային
առողջարան ընդունվելու իրավունք չի տալիս)
Վավերական է մինչև ___________________________________________________
(ամիս, ամսաթիվ)
Տրված է ______________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
առ այն, որ նա տառապում է _____________________________________________
(նշել ախտորոշումը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
և նրան ցուցված է առողջարանային բուժում ______________________________
(նշել առաջարկվող առողջարանը)
______________________________________________________________________
(նշել ուղղվածությունը)
Տարվա եղանակը (ձմռանը, գարնանը, ամռանը, աշնանը) ընդգծել
Երեխան ունի անհատական խնամքի կարիք`
Տեղաշարժման անկարողություն (ընդգծել) այո / ոչ
Ինքնասպասարկման անկարողություն (ընդգծել) այո / ոչ
Տեղեկանքը տրվում է ԱԱՊ բժշկական կազմակերպության կամ դիսպանսերային հսկողություն իրականացնող նեղ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից և որպես հիմք մնում է ՀՀ առողջապահության նախարարությունում (Երևանի քաղաքապետարանում, ՀՀ մարզպետարաններում): Ուղեգիրը ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել ԱԱՊ բժշկական կազմակերպություն` երեխայի առողջարանային քարտը ստանալու համար:
Կ.Տ. Բժիշկ` ____________
Տնօրենի տեղակալ` _____________
«» _________ 20__թ.
Ձև 3
/Մարզի, տարածաշրջանի և բժշկական կազմակերպության անվանումը/
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՐՏ N _____
«___» __________ ______________
Բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսը, որտեղ բուժվում է
երեխան ______________________________________________________________
Անուն, ազգանուն _____________________________________________________
Ծննդյան ամսաթիվ _____________________________________________________
(օր, ամիս, տարի)
Դպրոցի N _______ Մանկապարտեզի N _____ Դասարան ______
Բնակության վայրը և հեռախոսը ________________________________________
Ծնողների աշխատանքի վայրը և հեռախոսը ________________________________
1. Անամնեզ` քաշը ծնվելիս, զարգացման առանձնահատկությունները,
հիվանդությունները (որ տարիքում)
_____________________________________________________________________
2. Ժառանգականություն ________________________________________________
3. Կանխարգելիչ պատվաստումներ (նշել կատարված բոլոր պատվաստումները և
ամսաթվերը ___________________________________________________________
2. Հիվանդության անամնեզ, որ տարիքից է հիվանդ, ընթացքի բնույթը և
առանձնահատկությունը, սրացման հաճախականությունը, վերջին սրացման
ամսաթիվը, բուժումը (այդ թվում հակառեցիդիվային), նշել, թե օգտվել է
առողջարանային բուժումից, քանի անգամ, երբ և որտեղ ___________________
_____________________________________________________________________
3. Ներկայումս գանգատներ _____________________________________________
4. Օբյեկտիվ զննման տվյալներ _________________________________________
5. Լաբորատոր և այլ հետազոտության տվյալներ (ամսաթիվ) ________________
6. Վարակիչ մաշկային հիվանդությունների զննման տվյալներ` ______________
Հիմնական ախտորոշում _________________________________________________
Ուղեկցող հիվանդություններ ___________________________________________
_____________________________________________________________________
Կ.Տ. Բուժող բժշկի ստորագրությունը ___________
Բաժնի վարիչի ստորագրությունը ___________
Հանձնաժողովի եզրակացություն
Հիմնական ախտորոշում _________________________________________________
Ուղեկցող հիվանդություններ ___________________________________________
Առաջարկվող առողջարանային բուժում ____________________________________
(նշել առողջարանի անվանումը, բուժման ժամկետները, ուղեգրի համարը)
_____________________________________________________________________
«» __________________ 20__թ. ______________
Կ.Տ. Օր, ամիս, տարի ստորագրություն
Ենթակա է վերադարձման տեղամասային պոլիկլինիկա` ըստ երեխայի բնակության վայրի
Երեխայի անուն, ազգանուն _____________________________________________
Գտնվել է առողջարանում _______________________________________________
__________________________ _ ից մինչև ______________________________
Առողջարանի ախտորոշումը ______________________________________________
Ուղեկցող հիվանդություններ ___________________________________________
Բուժում (բուժման տեսակները, բուժգործողությունների տեսակները) ________
_____________________________________________________________________
Էպիկրիզ (անթրոպոմետրիկ, հեմատոլոգիական տվյալների դինամիկա, ֆունկցիոնալ փորձ, սոմատիկ վիճակի փոփոխություն) ______________________________
Բուժման արդյունք` որոշակի լավացում, առանց փոփոխության, վատացում (ընդգծել)
Խորհուրդներ հետագա բուժման վերաբերյալ _______________________________
Վարակիչ հիվանդների հետ շփումներ _____________________________________
Ինտերկուրենտ հիվանդություններ, հիմնական և ուղեկցող հիվանդությունների սրացում _____________________________________________________________
_____________________________________________________________________
Բուժող բժշկի ստորագրություն ____________________
Բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրություն ___________________
«____» ______________ 20__ թ.
Կ.Տ. Օր, ամիս, տարի _________________
ստորագրություն
Ձև 4
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Առողջարանի անվանումն ու գտնվելու վայրը ___________________________
2. Հիվանդի անուն, ազգանուն __________________________________________
3. Տարիք ____________
4. Ժամանել է (նշել օր, ամիս, տարի) ____________
5. Ուղեգիրը տրամադրող կազմակերպությունը _____________________________
6. Երեխաների առողջարանային քարտը տրամադրող բժշկական կազմակերպությունը
_____________________________________________________________________
7. Երեխաների առողջարանային քարտը լրացրած բժշկի անուն ազգանունը
_____________________________________________________________________
8. Ուղեգրող բժշկական կազմակերպության ախտորոշումը` ___________________
1) հիմնական հիվանդություն ___________________________________________
2) ուղեկցող հիվանդություն ___________________________________________
9. Երեխայի բնակության վայրը _________________________________________
_____________________________________________________________________
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
10. Ախտորոշումը
1) հիմնական հիվանդություն ___________________________________________
2) ուղեկցող հիվանդություն ___________________________________________
11. Հիվանդին հակացուցված է բուժումը առողջարանում, ___________________
_____________________________________________________________________
/հիմնավորում/
12. Հիվանդը ենթակա է`
1) վերադարձի բնակության վայր ________________________________________
2) բուժման այլ առողջարանում _________________________________________
13. Հակացուցում ունեցող հիվանդի ուղեգրման պատճառը
1) ուղեգրող բժշկական կազմակերպության կողմից տրված թերի/սխալ բժշկական
եզրակացություն (նշել)
__________________________________________________________________
2) ուղեգրման կարգի խախտում (նշել) ___________________________________
_____________________________________________________________________
«___» ________ 20__թ.
Կ.Տ.
Հանձնաժողովի նախագահ` _____________________
Հանձնաժողովի անդամներ` _____________________
Ձև 5
ՈՒՂԵԳԻՐ N ___ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՃՇՏՄԱՆ
1. Պետական պատվերի շրջանակներում` անվճար
1) Բժշկական կազմակերպություն ________________________________________ անվանում, գտնվելու վայր
2) Ուղեգրվում է երեխա _______________________________________________
անունը, ազգանունը, ծննդյան տարին, բնակության վայրը
_____________________________________________________________________
3) Ուղեգրվողի նախնական ախտորոշումը __________________________________
5) Ուղեգրման հիմքը (ընդգծել ստորև)
ա) երեխան պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի (նշել խումբը) ___________________________________________________________
6) Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրեն
__________________________________________________
անունը, ազգանունը, ստորագրություն
Կ.Տ. «__» ____________ 20 թ.
_______________________ % ___________________________________________
2. Հետադարձ կտրոն ______
1) Ուղեգրող բժշկական կազմակերպություն _______________________________
անվանում
2) Երեխա ____________________________________________________________
անունը, ազգանունը, ծննդյան տարին բնակության վայրը
3) Ուղեգրված երեխայի հաստատված ախտորոշումը և լաբորատոր-ախտորոշիչ
հետազոտությունների արդյունքները
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
4) Նշանակումներ և խորհուրդներ ______________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Բժիշկ-խորհրդատու _________________ _______________
անունը, ազգանունը ստորագրությունը
Հիվանդանոցային բժշկական կազմակերպության տնօրեն ___________________
«___» _________________ 20__թ. ____________________
Կ.Տ. օր, ամիս, տարի բժշկի ստորագրությունը
Հավելված N 2
Առողջապահության նախարարության
2019 թվականի սեպտեմբեր 26-ի
N 2674-Լ հրամանի
ՑԱՆԿ
ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ
1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ`
1) շոկային վիճակներ 2-րդ և ավելի աստիճանի,
2) կոմատոզ վիճակներ,
3) սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (թթվածնի ճնշում 60 միլիմետր սնդիկի սյուն և պակաս, կամ Hb-ի թթվածնով հագեցվածությունը պուլս օքսիմետրիայով 89 տոկոս և պակաս),
4) ասֆիքսիա,
5) սրտի կանգ,
6) ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով,
7) անուրիա,
8) շնչառության կանգ,
9) էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոց, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),
10) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ):
2. Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներ և հիվանդություններ`
1) սուր սրտային և/կամ անոթային անբավարարություն,
2) սուր երիկամային անբավարարություն,
3) շնչական անբավարարություն 1-ին աստիճանի,
4) հիպերտոնիկ կրիզ,
5) ցնցումային համախտանիշ,
6) ասթմատիկ վիճակ,
7) կվինկեի այտուց,
8) սրտի ռիթմի խորը խանգարումներ (սպառնացող բրադիկարդիա, պարոքսիզմալ տախիկարդիա, սպառնացող առիթմիաներ),
9) սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ),
10) սրտի կապույտ բնածին արատ, խոր հիպոքսեմիայով (80 տոկոս և ցածր),
11) շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ (կոլագենոզներ) ակտիվ փուլում կամ սրացում,
12) սուր արթրիտներ և խրոնիկական արթրիտների սրացում,
13) սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (հեմոգլոբին 60 գրամ/լիտր և ցածր կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լիտր և պակաս),
14) սուր մենինգիտներ, էնցեֆալիտներ, միելիտներ,
15) Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` կաթվածի զարգացումով,
16) սուր պարապրոկտիտ,
17) երիկամային խիթ,
18) սուր փոշտ (ամորձու ոլորում, ամորձու հավելման ոլորում, էպիդիդիմօրխիտ ամորձու հավելման հիդատիդի մեռուկացում),
19) պրեկոմատոզ և կրիզային վիճակներ (պայմանավորված հորմոնալ անբավարարությամբ),
20) սուր գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ,
21) ցանցաթաղանթի անոթների սուր անանցանելիություն, ներակնային արյունազեղումներ,
22) ակնագնդի և հավելվածների վնասվածքներ, ակնագնդի ամբողջականությունը խախտող վիճակներ, գլաուկոմայի սուր նոպա (ներակնային ճնշումը 40 միլիմետր սնդիկի սյուն և ավելի),
23) ներակնակապիճային բարդություններ (ցելյուլիտ),
24) սուր մաստոիդիտ, անտրիտ,
25) կոխլեար - վեստիբուլյար ֆունկցիայի սուր խանգարում,
26) սուր մեդիաստենիտ,
27) շնչափողի, կերակրափողի սուր ստենոզներ,
28) թրոմբոզներ, էմբոլիաներ,
29) մեխանիկական դեղնուկ,
30) օտար մարմին` տարբեր տեղակայման,
31) ոսկրերի կոտրվածքներ` բեկորների տեղաշարժով,
32) վերջույթների և դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ,
33) արտաքին և ներքին (երակային և զարկերակային) արյունահոսություններ, տարածուն հեմատոմաներ, ներանոթային տարածուն մակարդման (ԴՎՍ) համախտանիշ,
34) երկարատև ճնշման (կրաշ) համախտանիշ,
35) հրազենային և թափածակող վնասվածքներ,
36) նյարդերի, ջլերի և հոդերի բաց վնասվածքներ,
37) գանգուղեղային (ուղեղի ցնցում, սալջարդ) և ողնաշարի (ողնուղեղի) վնասվածքներ,
38) օրգանի կամ հյուսվածքի գանգրենա,
39) ներքին օրգանների աբսցեսներ,
40) խոռոչավոր օրգանների թափածակում,
41) էխինոկոկոզ` բարդացած աբսցեսով կամ պատռվածքով,
42) սուր որովայն` սուր պանկրեատիտ, սուր ապենդիցիտ, պերիտոնիտ,
43) աղիների սուր անանցանելիություն,
44) օղակված ճողվածք,
45) լորձաթաղանթի ջերմային և քիմիական այրվածքներ,
46) մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ`
ա. 1-ին աստիճան` մարմնի 20 տոկոս մակերեսով և ավելի,
բ. 2-րդ աստիճան` մարմնի 5 տոկոս մակերեսով և ավելի,
գ. 3-րդ, 4-րդ աստիճաններ` մարմնի 0.5 տոկոս մակերեսով և ավելի,
47) ցրտահարություն` 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանների,
48) պարբերական հիվանդության նոպա,
49) սուր սեպտիկ վիճակներ,
50) հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր (ռեակցիաներ և բարդություններ),
51) առաջացած գրիպի վարակի հետևանքով առաջացած թոքաբորբ (գործում է մինչև առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարի ընդունվող հրամանով սահմանված ժամկետը),
52) պատանեկան արյունահոսություններ,
53) ձվարանի ապոպլեքսիա,
54) բշտիկային զանգված, խորիոնէպիթելիոմա,
55) արգանդային արյունահոսություններ տարբեր էթիոլոգիաների (արգանդի միոմա, պոլիպ, պոլիպոզ, արտաքին սեռական օրգանների և հեշտոցի պատերի վնասվածքներ),
56) միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց,
57) վերջույթների և դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումներ:
3. Այլ հիվանդություններ և վիճակներ`
1) հոգեշարժական գրգռված վիճակներ,
2) ցնորազառանցանքային սուր վիճակներ,
3) սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ,
4) քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք,
5) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ
6) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ),
7) հեմոֆիլիա,
8) ապլաստիկ անեմիա,
9) միելոդիսպլաստիկ համախտանիշ:
4. Վարակիչ հիվանդություններ`
1) ժանտախտ,
2) տուլարեմիա,
3) սիբիրախտ,
4) դիֆթերիա,
5) կապույտ հազ և հարկապույտ հազ,
6) փայտացում,
7) սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություններ,
8) կատաղություն,
9) բծավոր տիֆ (էպիդեմիկ),
10) մալարիա,
11) Մարդու իմունային անբավարարության վիրուս/Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ ՁԻԱՀ),
12) թռչնագրիպ,
13) վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ,
14) հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր,
15) բոտուլիզմ,
16) քութեշ (բարդացած ձևերը),
17) մենինգոկոկային վարակ,
18) առաջնային սուր մենինգիտներ,
19) այլ բակտերիային հիվանդություններ,
20) ջրծաղիկ (բարդացած ձևերը),
21) կարմրուկ (բարդացած ձևերը),
22) կարմրախտ (բարդացած ձևերը),
23) սուր վիրուսային հեպատիտներ,
24) համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը),
25) վարակային մոնոնուկլեոզ,
26) առաջնակի սուր բրուցելյոզ,
27) գրիպ (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում),
28) խոլերա,
29) որովայնային տիֆ և պարատիֆ,
30) այլ սալմոնելոզային վարակներ,
31) շիգելյոզ,
32) չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ,
33) տուբերկուլյոզի բոլոր ձևերը, այդ թվում` հիվանդ և կոնտակտավոր երեխաների առողջարանային բուժում:
5. Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ`
1) սիֆիլիսի բոլոր ձևերը,
2) միկրոսպորիա և տրիխոֆիթիա,
3) պսորիատիկ էրիթրոդերմիա և արթրոպատիա,
4) բշտային մաշկախտեր:
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում
ԻՐՏԵԿ -
1. Սույն հրամանի Հավելվածում առկա է գլուխների համարակալման սխալ` «Գլուխ 4»-ին հաջորդում է «Գլուխ 6»-ը:
2. «Գլուխ 6»-ում առկա է երկու 48 կետ:
3. Հավելված 1-ի «Ձև 5»-ի 1-ին կետում (1. Պետական պատվերի շրջանակներում` անվճար) բացակայում է 4-րդ ենթակետը: