Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱ ...

 

 

040.1211.061017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1211-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ բնապահպանական հարկի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը`

1) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար` բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաների ստացումը հիմնավորող փաստաթղթերը.

2) հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները` այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար` բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ.

3) հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները` ամբողջ տարվա ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար` բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ:

2. Սահմանել բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1211-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով` բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

i

2. Բանկը կամ տեխնիկական զննության կայանը կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով դիմում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողներին վերաբերող տվյալները համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվելու նպատակով:

3. Բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար` բանկում կամ տեխնիկական զննության կայանում կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնում հարկ վճարողին վերաբերող տվյալների առկայության մասին հարկ վճարողի կողմից դիմում ներկայացվելու դեպքում բանկը կամ տեխնիկական զննության կայանը կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմինը հարկ վճարողին անմիջապես տեղեկացնում է իր մոտ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հարկ վճարողին վերաբերող տվյալների առկայության մասին:

4. Եթե բանկի կամ տեխնիկական զննության կայանի կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնի կողմից, բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողին վերաբերող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգով տվյալները չեն ստացվել, ապա`

1) հարկ վճարողը կարող է դիմել բանկին կամ տեխնիկական զննության կայանին կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնին` սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով.

2) հարկ վճարողը, սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով բանկին կամ տեխնիկական զննության կայանին կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնին չդիմելու դեպքում, բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված մարմիններ:

5. Սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար` բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ` տեխնիկական զննության կայան կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

6. Հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները` այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար` բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ` տեխնիկական զննության կայան կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

7. Հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները` ամբողջ տարվա ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար` բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ` տեխնիկական զննության կայան կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

8. Հարկային արտոնություններից օգտվելու համար` հարկ վճարողը հարկային արտոնությունների` իր իրավունքը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված մարմիններ:

9. Հարկային արտոնություններից օգտվելու համար` հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու դեպքում համապատասխան մարմինն անմիջապես դրա մասին տեղեկացնում է հարկ վճարողին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 1211-Ն
Որոշում