100.0015.300517
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 05 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 ապրիլի 2017 թվականի N 15-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 77-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 11-րդ կետի 6-րդ ենթակետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Տվյալ տարվա ընթացքում, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց կրծքագեղձերի կանխարգելիչ զննում և շոշափում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` գերձայնային և այլ հետազոտություններ, այդ թվում` հեշտոցային քսուքի բակտերիոսկոպիական քննություն: Իրականացվում է նաև առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց համար պարտադիր արգանդի վզիկի օնկոցիտոլոգիական քննություն, բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա ու բիոպսիա:»:
2) 20-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Հայաստանի Հանրապետությունում բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հղի կանանց նախածննդյան հսկողությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված ընթացակարգով:
Ջավախքի բնակիչների նախածննդյան հսկողությունը, Հայաստանի Հանրապետությունում կնոջ բնակության դեպքում` համապատասխան մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության մասին տրված տեղեկանքի հիման վրա` հիմնադրի (Երևանի քաղաքապետարանի) մարզպետարանի կամ ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրմամբ:»:
3) 20-րդ կետի 5-րդ ենթակետի «21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով» արտահայտությունը փոխարինել «20-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով և 4-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ» արտահայտությամբ:
4) 31-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«հղիության 30 շաբաթական ժամկետում բոլոր հղի կանանց համար (և՛ աշխատող և՛ չաշխատող) ձևակերպվում է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,»:
5) 35-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«գերձայնային հետազոտություն (պտղի ներարգանդային ախտորոշմամբ)` 11-14 շաբաթական ժամկետում (հղիի ուշ հաշվառման կանգնելու դեպքում` առաջին այցի ժամանակ), հղիության 18-22 շաբաթական ժամկետում և 32-34 շաբաթական ժամկետում.»:
6) 35-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բուժաշխատողների կողմից տրամադրվող Մարդու իմունային անբավարարության վիրուսային վարակի վերաբերյալ կամավոր հետազոտություն և խորհրդատվություն երկու անգամ (առաջին այցի ժամանակ և 30 շաբաթական ժամկետում)` բոլոր հղիներին, անկախ ռիսկի գործոններից.»:
i
7) 40-րդ կետի 7-րդ ենթակետում «տարին մեկ անգամ տեղամասում բնակվող համապատասխան տարիքի բոլոր կանանց ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ` արգանդի վզիկի բջջաբանական սկրինինգի համար» արտահայտությունը փոխարինել «տեղամասում բնակվող համապատասխան տարիքի բոլոր կանանց ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ` արգանդի վզիկի բջջաբանական սկրինինգի համար, սույն չափորոշիչի 11-րդ կետի համաձայն:»:
i
8) 42-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «18-20 շաբաթական ժամկետում» արտահայտությունը փոխարինել «18-22 շաբաթական ժամկետում» արտահայտությամբ:
i
9) 47-րդ կետում «Նախածննդյան և հետծննդյան» արտահայտությունը փոխարինել «հղիության և ծննդաբերության» արտահայտությամբ: