Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 46 ...

 

 

040.0614.290999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 614

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 466 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) իրավազորության, անշարժ գույքի վարձակալության իրավազորության, անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման վկայականների ձևերը հաստատելու մասին» N 466 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 18-ի N 448 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման`

i

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականների ձևերը հաստատելու մասին».

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հաստատել`

ա) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի ձևը (N 1 ձևը կցվում է).

բ) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի ձևը (N 2 ձևը կցվում է).

գ) գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականի ձևը (N 3 ձևը կցվում է).

դ) անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականի ձևի (N 4 ձևը կցվում է).

i

2-րդ կետում «անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) իրավազորության, անշարժ գույքի վարձակալության իրավազորության» բառերը փոխարինել «անշարժ գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի» բառերով և «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության արխիվում» բառերը «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում» բառերով.

i

3-րդ կետում «անշարժ գույքի իրավազորության գրանցման վկայականների» բառերը փոխարինել «գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականների» բառերով.

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մատյանի, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, գրանցման վկայականների կազմման հետ կապված բոլոր աշխատանքներն իրականացնել անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման նպատակով նախատեսված միջոցների հաշվին»

բ) որոշմամբ հաստատված`

i

N 1 ձևում`

«Անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյան» բառերը փոխարինել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան» բառերով.

«անշարժ գույքի գրանցման թերթիկ» բառերը փոխարինել «անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թերթիկ» բառերով.

«բաժին II. Անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները» բառերը փոխարինել «Բաժին II. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները» բառերով.

«օգտակալության (սերվիտուտ)», «օգտակալության», «օգտակալությամբ» բառերը համապատասխանաբար փոխարինել «սերվիտուտի», «սերվիտուտով» բառերով.

«գրավ (հիփոթեք)» և «գրավի (հիփոթեքի)» բառերը համապատասխանաբար փոխարինել «գրավ, հիփոթեք» և «գրավի, հիփոթեքի» բառերով.

N 2 ձևում`

i

«Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրում, անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի» բառերով.

«պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում» բառերը փոխարինել «կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում» բառերով.

«պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար» բառերով.

N 3 ձևում`

i

«Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) իրավազորության գրանցման վկայական» բառերը փոխարինել «Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայական» բառերով.

«Սույն վկայականը կազմված է մեկ օրինակից և հանձնված է գրավառուին: Վկայականի պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության արխիվում» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Սույն վկայականը կազմված է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է վարկառուին, մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում».

«Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար» բառերով.

N 4 ձևում`

i

«Անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման վկայական» բառերը փոխարինել «Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական» բառերով.

«վարձակալության առարկայի չափը (մակերեսը)

այդ թվում» տողից հետո լրացնել «ըստ հողատեսքերի» բառերը.

հանել «վարձակալի

բնակության (գտնվելու) վայրը», «վարձատուի բնակության (գտնվելու) վայրը», «ոռոգվող», «անջրդի», «խոպան», «բազմամյա տնկարկներ», «որից», «պտղատու այգի», «խաղողի այգի», «այլ տնկարկներ», «խոտհարք», «արոտ», «անօգտագործելի», «տնամերձ», «բնակելի տան կառուցման և սպասարկման համար», «այգեգործական» բառերը.

«շենքեր, շինություններ (քառ. մ)» բառերը փոխարինել «շենքեր, շինություններ (մակերեսը)» բառերով.

«օժանդակ» բառերը փոխարինել «հասարակական արտադրական» բառերով.

«վարձակալության առարկայի արժեքը (դրամ)» բառերը փոխարինել «վարձավճարի չափը (դրամ)» բառերով.

«հողի, շենքերի, շինությունների» բառերը փոխարինել «հող, շենք, շինություն» բառերով.

«Սույն վկայականը կազմված է մեկ օրինակից և հանձնված է վարձակալին: Վկայականի պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության արխիվում» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն վկայականը կազմված է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է վարձակալին, մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում».

«Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանները, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) իրավազորության, անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման վկայականները վավեր են մինչև դրանց իսպառ սպառումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.09.1999
N 614
Որոշում