320.0170.080714
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 07 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32014269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
26 հունիսի 2014 թվականի N 170-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2006 թվականի մարտի 13-ի «Օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 41-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
i
ա. «Եվրոկոնտրոլի» բառը փոխարինել «Եվրոկոնտրոլ կազմակերպության» բառերով.
բ. «Անձնակազմի ատեստավորման Եվրոպական ձեռնարկ - Օդային երթևեկության կառավարման կարգավարներ» բառերից հետո լրացնել «և ԵՍԱՌՌ-5 (ESARR-5)» բառերով:
2) Հավելվածի 3-րդ կետում.
i
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայական (կարգավարի վկայական, վկայական) - Սույն կարգի համաձայն տրված վկայագիր, որն իրավունք է տալիս մատուցելու օդային երթևեկության կարգավարական սպասարկում` համաձայն դրանում պարունակվող որակավորման և հատուկ նիշերի:
Վկայականի ձևը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2014 թվականի ապրիլի 24-ի N 125-Ն հրամանով:»,
բ. 10-րդ ենթակետից հանել «ատեստավորման» բառը,
գ. լրացնել նոր 15-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«15) Քննողի հատուկ նիշ - Վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը` որպես քննողի իրավունք ունեցող անձ:»:
3) Հավելվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերից հանել «ատեստավորման» բառերը:
i
4) Հավելվածի 8-րդ կետում.
i
ա. «բ) ենթակետից հանել «աշխատանքային վայրում վարժման» բառերը,
բ. «գ) ենթակետում «վկայականը պարունակում է նվազագույնը» բառերից հետո լրացնել «նախորդ» բառով:
5) Հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Լեզվի հատուկ նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը սահմանած լեզվական պահանջներին, որոնք տարածվում են ինչպես դարձվածաբանության, այնպես էլ ընդհանուր լեզվական գիտելիքների նկատմամբ և ապահովում են համապատասխանություն Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ի սահմանված սանդղակի (այսուհետ` ԻԿԱՕ-ի սանդղակ) առնվազն 4-րդ մակարդակին:
Միջազգային չվերթերի կարգավարական սպասարկում իրականացնելու իրավասություն ստանալու համար վկայականը կրողը պետք է ապահովի անգլերեն լեզվի իմացության համապատասխան գիտելիքներ:
Լեզվական պահանջներին համապատասխան գիտելիքների գնահատումն իրականացվում է Գլխավոր վարչության կողմից հաստատված լեզվական գիտելիքների գնահատման ընթացակարգերի հիման վրա:»:
6) Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«17. «Միավորի» հատուկ նիշը տրվում է վավերականության 12 ամիս ժամկետով: Դրա վավերականությունը երկարաձգվում է հերթական 12 ամիսների համար ավիացիոն մասնագետի կողմից ներկայացվող հայտի հիման վրա, հետևյալ հիմնավորումներով.
1) նախորդ 12 ամիսների ընթացքում իր վկայականով նախատեսված օդային երթևեկության կարգավարական սպասարկում է իրականացրել առնվազն Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված մինիմալ ժամերի քանակով,
2) անցել է Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված ընթացիկ ուսուցման և գնահատման ընթացակարգերը:
Հրահանգչի հատուկ նիշերի երկարաձգման համար անհրաժեշտ մինիմալ ժամերի քանակը կարող է նվազեցվել նրա կողմից աշխատատեղում վարժանք անցնողների ուսուցմանը տրամադրված ժամաքանակի չափով:
Հայտ ներկայացրած ավիացիոն մասնագետը անցնում է մասնագիտական համապատասխանության գործընթաց (փաստաթղթերի ուսումնասիրություն, թեստավորում, աշխատանքների կատարման գործնական ստուգում):»:
7) Հավելվածի Գլուխ 6-ը ուժը կորցրած ճանաչել:
i
8) Հավելված 4-ը հանել:
i
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: