(ուժը կորցրել է 30.11.16 թիվ 380-Ն որոշում)
i
600.0107.120514
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 05 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2014 թվականի N 107-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 99-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածում` «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջներում (այսուհետ` Պահանջներ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Պահանջների 1.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«1.1 Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, Գյումրի քաղաքում`
1) բոլոր սպառողներին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 75,8 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից բոլոր սպառողներին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 71,2 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 94,0 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.
4) սպառողների առնվազն 59,0 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 82,5 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
5) սպառողների առնվազն 42,3 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 72,5 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
6) սպառողների առնվազն 28,1 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 50,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».
2) Պահանջների 1.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«1.2 Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, իր սպասարկման տարածքում` բացառությամբ Գյումրի քաղաքի`
1) բոլոր սպառողներին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 91,6 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 90,0 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից բոլոր սպառողներին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».
3) Պահանջների 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«4. Ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի ճնշումը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2003 թվականի ապրիլի 17-ի «Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» N 047-Ն հրամանի 1-ին կետով հաստատված` ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնների 4-րդ կետով սահմանված պահանջներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: