112.0013.180912
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 09 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11212348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
12 սեպտեմբերի 2012 թվականի թիվ 13-Ն
i
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 17-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2012 թվականի սեպտեմբերի 12-ի
թիվ 13-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) համարը սերիայի և թվային ութ նիշերի համակցություն է, որը լրացվում է «ՏԵՂԵԿԱՆՔ N» բառերից հետո:
2. Սերիան նշագրվում է անգլերեն «Տ» գլխատառով:
i
(2-րդ կետը փոփ. 30.09.14 թիվ 7-Ն հրաման)
3. «Տ» տառից հետո լրացվող երեք թվանշանները տեղեկանքը տրամադրող անձնագրային ծառայության կոդն են:
i
4. Տեղեկանքը տրամադրող անձնագրային ծառայության կոդից հետո լրացվում են հինգ թվանշաններ, որոնք կոդից բաժանվում են անգլերեն «A» տառով:
(4-րդ կետը փոփ. 30.09.14 թիվ 7-Ն հրաման)
5. Յուրաքանչյուր անձնագրային ծառայության կողմից տրամադրվող տեղեկանքների կոդից հետո լրացվող թվանշանները սկսվում են 00001 և ավարտվում 99999 թվանշաններով:
6. Յուրաքանչյուր անգամ քաղաքացուն նոր տեղեկանք տրամադրելիս տեղեկանքի համարը չի կրկնվում և լրացվում է հերթական համարը: