Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ ՀՕՈ ...

 

 

040.ՀՕՈ-2.29.98. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ ՀՕՈՒՈՒՈ-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների սահմանելու մասին» օրենքի ուժ ունեցող թիվ ՀՕՈՒՈՒՈ-1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման կարգի`

3-րդ կետում «50 տուփը» բառերը փոխարինել «400 հատը, իսկ սիգարետների ներմուծման դեպքում` 10 հատը» բառերով.

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`

 

_________________________________________________________________________

Ապրանքի ծածկագիրն     |                             |

ըստ արտաքին տնտեսական |      Ապրանքի անվանումը      | Հաստատագրված

գործունեության        |                             | վճարի չափը

անվանացանկի           |                             | (ԱՄՆ-ի դոլարին)

|                             | համարժեք դրամ)

_________________________________________________________________________

 

 2402 10 001               սիգարներ                            1000

 

 2402 10 009               սիգարելաներ                          6.0

 

 2402 20 900               սիգարետներ` ֆիլտրով                  4.3

 

 2402 20 910               սիգարետներ` առանց ֆիլտրի             2.2

 

i

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման ու վճարման կարգի`

5-րդ կետում «1200» թիվը փոխարինել «1900» թվով, իսկ «700» թիվը «800» թվով.

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հաստատագրված վճար վճարողները սույն կետում նշված ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված ձևով»:

2. Սույն որոշում ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

29 դեկտեմբերի 1998 թ.

ՀՕՈ-2

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.1998
N ՀՕՈ-2
Օրենքի ուժ ունեցող որոշում