Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690- ...

 

 

040.1134.090910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 234-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Լիցենզավորված անձինք տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում: Լիցենզիայում նշվում է շահագործվող հոսքագծերի թիվը».

2) 11-րդ կետը «Տեխնիկական զննության գործունեության համար լիցենզիաները տրվում են մրցույթով» բառերից հետո լրացնել «Մրցույթը հայտարարվում է ըստ համայնքների» բառերով.

3) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Մրցույթը հայտարարվում է տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու ցանկություն հայտնած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումի հիման վրա, որի հետ ներկայացվում են նաև սույն կարգի 22-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

15.1. Սույն որոշման 15-րդ կետով նախատեսված դեպքում և լիցենզավորող հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացության հիման վրա լիցենզավորող մարմնի ղեկավարն ընդունում է որոշում տվյալ համայնքում տեխնիկական զննության կայան բացելու վերաբերյալ: Լիցենզավորող հանձնաժողովը որոշման ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում հայտարարում է մրցույթ` տվյալ դիմումում նշված համայնքում տեխնիկական զննության կայան բացելու համար:

15.2. Լիցենզավորող մարմինը բացասական եզրակացության դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառները:

15.3. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքում` մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ».

4) 17-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ձեռք բերել տեխնիկական արատորոշման միջոցներ».

5) 17-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և տեխնիկական զննության կայանների սարքավորումները մատակարարող կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման սկզբունքները» բառերը.

6) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) միանալ տվյալների փոխանակման համակարգչային ցանցին».

7) 22-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տեխնիկական արատորոշման միջոցների ձեռքբերման և տեղադրման մասին պայմանագիր` կցելով ձեռք բերվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և տեխնիկական բնութագրերը».

8) 28-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ տրվել է մեկ հայտ» բառերը.

9) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայտը մերժվում է նաև, եթե հայտատուի կողմից ներկայացված տարածքը գտնվում է հանրային նշանակություն ունեցող կարևորագույն օբյեկտների (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, կենտրոնական հրապարակներ, կրթօջախներ, հանգստյան գոտիներ, սոցիալ-մշակութային կենտրոններ և ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիներ) տարածքներից` Երևան քաղաքում` 500 մետրից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` 300 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:»:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիաների գործողության վայրերի և շահագործող հոսքագծերի նվազագույն քանակները հաստատելու մասին» N 234-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.2010
N 1134-Ն
Որոշում