(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0580.180998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 580
i
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ԳՆԱՀԱՏՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ (ՍՈՎՈՐԱԲԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ) ԳՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 26, 28, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածների, Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55 հոդվածի 3-րդ մասի և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պահանջները, ինչպես նաև հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվային ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
բ) սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ բաժնի 1-ին ենթաբաժնում նշված տվյալները (տեղեկությունները) կարող են հիմք ընդունվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (ակտիվների) շուկայական (սովորաբար կիրառվող) գների չափը գնահատելու համար.
գ) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունն իր կողմից իրականացվող դիտարկման (մոնիտորինգ) արդյունքներով` սույն որոշմամբ հաստատված կարգի կիրառման նպատակով հարկային մարմինը տրամադրում է տեղեկատվություն`
յուրաքանչյուր ամիս, մինչև հաջորդ ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում ապրանքների (ծառայությունների, այլ ակտիվների) գործող գների (սակագների) վերաբերյալ (նշելով այդ ապրանքների (ծառայությունների և այլ ակտիվների) դասակարգման ծածկագիրը (կոդ), բացառությամբ սույն որոշման հավելվածում նշված ապրանքների (ակտիվների) գործող գների.
յուրաքանչյուր ամիս, տասնօրյա կտրվածքով, մինչև հաջորդ ամսվա 10-ը` սույն որոշման հավելվածում նշված ապրանքների (ակտիվների) գործող գների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 1-ից:
(որոշումը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 05.12.13 թիվ 1469-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 18-ի թիվ 580 որոշմամբ
ԿԱՐԳ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ԳՆԱՀԱՏՄԱՆ)
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմնի հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման, վերագնահատման) ժամանակ:
2. Սույն կարգի իմաստով`
i
ա) «ակտիվների շարժ (օգտագործում)» է համարվում այլ ակտիվների ավելացման, պարտավորությունների նվազման, հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող նվազեցումների, հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի չառնվող նվազեցումների համակարգումը.
բ) «ակտիվների առաջացման աղբյուր» է համարվում այլ ակտիվների նվազման, պարտավորությունների ավելացման (աճի) չհարկվող եկամտի (շահույթի) հանրագումարը.
գ) «շահագրգռվածության հիման վրա կատարված (կնքված) գործարքներ» են համարվում այն գործարքները, որոնք կատարվել (կնքվել) են`
- հարկ վճարողի և այդ հարկ վճարողի կախյալ հարկ վճարողի միջև` առանց
«բացված ձեռքի սկզբունքի» պահպանման:
Սույն կարգի կիրառման առումով` հարկ վճարողը մեկ այլ (հիմնական)
հարկ վճարողի նկատմամբ համարվում է կախյալ հարկ վճարող, եթե
հիմնական հարկ վճարողն ունի օրենքով չարգելված ձևով մյուս հարկ
վճարողի որոշումները կանխորոշելու իրավունք.
- այն հարկ վճարողների միջև, որոնց որոշումները կանխորոշելու իրավունք
ունեցողը միևնույն հարկ վճարողը (վճարողները) է (են), կամ
(որոշումները կանխորոշելու իրավունք ունեցող հարկ վճարողի ֆիզիկական
անձ լինելու դեպքում) նրանց ամուսինները, ծնողները, երեխաները,
քույրերը, եղբայրները այլ հարազատները և (կամ) ազգականները:
«Բացված ձեռքի սկզբունքը» համարվում է չպահպանված, եթե հարկային
մարմնի կողմից կատարված վերլուծությունները և համադրումներն ապահովում
են փաստարկներ` եզրակացնելու համար, որ, ըստ էության, տեղի է ունեցել
գների տրանսֆեր (հարկվող օբյեկտների կարգավորման, հարկային
պարտավորությունների պլանավորման նպատակով գների նպատակային
ձևակերպում)` համանման պայմաններում և հանգամանքներում այլ երկու
անկախ հարկ վճարողների (սուբյեկտների) միջև սովորաբար կիրառվող գներից
տարբերվող, իսկ ներմուծված ապրանքների դեպքում` նաև մաքսային արժեքից
ցածր գներով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած կարգով հարկ վճարողների կողմից գնային զեղչերի կիրառման
դեպքերի) գործարքի կատարման ձևով:
(2-րդ կետը փոփ. 01.03.07 թիվ 316-Ն որոշում)
i
3. Սույն կարգի իմաստով «ակտիվներ», «պարտավորություններ», «պարտավորությունների նվազում», «նվազեցումներ» հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
(3-րդ կետը փոփ. 05.12.13 թիվ 1469-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 2. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ԳՆԱՀԱՏՄԱՆ) ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
4. Հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների (այսուհետև` գրանցումներ) վերաբերող), սահմանված փաստաթղթերի բացակայության, այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու (այլ թվում` ստուգումների (ուսումնասիրությունների) իրականացման ժամանակ), հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (գրանցումներին վերաբերող) փաստաթղթերը սահմանված կարգի կոպիտ խախտումներով վարելու, հարկային մարմին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու դեպքում (մասնավորապես, շահագրգռվածության հիման վրա կնքված գործարքների դեպքում, երբ գործարքները կնքվում են առանց «բացված ձեռքի սկզբունքի» պահպանման), ինչպես նաև այն դեպքերում, երբ պահպանված չեն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները, հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող գործունեության ոլորտների համար) հաշվարկում է հարկային մարմինը` հետևյալ հաջորդականությամբ`
ա) ելակետային չափերի որոշման համար անհրաժեշտ վերլուծության կատարում.
բ) հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունները հաշվարկելու (գնահատելու, վերագնահատելու) համար անհրաժեշտ ելակետային չափերի որոշում.
գ) հարկվող օբյեկտների հաշվարկում (գնահատում, վերագնահատում), դրանից բխող հարկային պարտավորությունների հաշվարկում (գնահատում, վերագնահատում) և արդյունքների ձևակերպում:
ԲԱԺԻՆ 3. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
5. ելակետային չափերի որոշումը հարկ վճարողի իրականացրած գործունեության արդյունքում ակտիվների (միջոցների) շարժի (օգտագործման) և ակտիվների առաջացման (գոյացման) աղբյուրների իրական չափերի մնացորդների գնահատումն ու որոշումն է:
Ելակետային չափերը որոշելու նպատակով կատարվող վերլուծության ժամանակ հարկային մարմնին օգտագործում են սույն բաժնում նշված տվյալների անհրաժեշտ աղբյուրները` ելակետային չափերին առավել ճշգրիտ գնահատական տալու համար:
Տվյալների տարբեր աղբյուրների կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում, հարկային մարմինը տվյալների այլ աղբյուրների ընդգրկման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված աղբյուրներով կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում և ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը:
Սույն կետում նշված կարգով և սույն կարգի 6-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված աղբյուրների օգտագործմամբ` ելակետային տվյալների չափերի որոշման հիման վրա հարկ վճարողի հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման, վերագնահատման) մասին որոշումը (եզրակացությունը) ընդունում է առնվազն հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ հարկային մարմնի համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման բաժնի պետի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:
ԵՆԹԱԲԱԺԻՆ 3.1 ԱԿՏԻՎՆԵՐԻ ՇԱՐԺԻ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՉԱՓԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
6. Հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի համար ակտիվների շարժի (օգտագործման) (այլ ակտիվների ավելացման (աճի), պարտավորությունների նվազման, հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող նվազեցումների, հարկվող օբյեկտների հաշվարկման ժամանակ հաշվի չառնվող նվազեցումների հանրագումար) չափի մնացորդի որոշման համար հիմք է ընդունվում`
ա) հարկ վճարողի ներկայացրած սկզբնական հաշվառմանը, գրանցումներին վերաբերող և այլ համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
բ) հարկ վճարողի մոտ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված ակտիվների արժեքի, ինչպես նաև վաճառքի (իրացման) վերաբերյալ տվյալները (այդ թվում` այդ հարկ վճարողի մոտ կատարված այդ ակտիվների հսկիչ գնման արդյունքները), ինչպես նաև հարկային մարմնի կողմից սահմանված կարգով իրականացված գույքագրման և չափագրման տվյալները (մասնավորապես, պահեստում և անավարտ արտադրության մեջ ապրանքների, հումքի, կիսապատրաստվածքների մնացորդների, միավոր արտադրանքի արտադրության ծախսի նորմանների և այլ տեսակարար ցուցանիշների, կորստի միջին տոկոսի, ակտիվների օգտագործման (վաճառքի և այլ) ինտենսիվությունն արտահայտող ցուցանիշների (այդ թվում` իրականացված խրոնոմետրաժով արձանագրված) մասին և այն).
գ) սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, մասնավորապես`
- Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից սույն կարգի կիրառման նպատակով տրամադրված տեղեկության տվյալներում արտացոլված ակտիվների իրացման միջին գները:
Սույն ենթակետով նախատեսված աղբյուրի օգտագործման ժամանակ, մինչև ծառայության կողմից հաջորդ ժամանակաշրջանի համար սահմանված կարգով տեղեկությունների տրամադրումը, կիրառվում է նախորդ ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար ներկայացված տեղեկատվությունը (բացառությամբ որոշման հավելվածում նշված ապրանքատեսակների), եթե հաջորդ ժամանակաշրջանի համար նախատեսված տեղեկատվության տվյալներով ակտիվների միջին գներն ավելի բարձր են նախորդ ժամանակաշրջանում (ժամանակաշրջաններում) գործող ակտիվների միջին գներից:
Վիճակագրական տեղեկությունների օգտագործման ժամանակ հաշվի են առնվում նաև հարկ վճարողի կողմից իրականացվող գործունեության բնույթը (մեծածախ կամ մանրածախ առևտուր, անմիջապես արտադրող, անմիջապես ներմուծող, շահութաբերության (եկամտաբերության) միջին մակարդակ և այլն):
Սույն աղբյուրի օգտագործման ժամանակ, ելնելով հարկ վճարողի կողմից իրականացվող գործունեության բնույթից, ծառայության կողմից տրամադրված ակտիվների իրացման միջին գների հաշվով, անհրաժեշտության դեպքում (այդ թվում` նաև հիմք ընդունելով հարկ վճարողի կողմից բերված այլ աղբյուրների մասին տեղեկությունները), կատարվում են համապատասխան ճշգրտումներ` ակտիվների իրացման միջին գները 20 տոկոսի չափով պակասեցնելու միջոցով.
- Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ակտիվների համար
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
լիազորված մարմնի կողմից սահմանված հսկիչ գների մասին տվյալները.
- սեփականաշնորհման գույքի տվյալները.
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի
պետական միասնական կադաստրի վարչության կողմից ակտիվների արժեքների
մասին իրականացված գնահատականները.
- անշարժ գույքի կամ այլ ակտիվների առքուվաճառքով զբաղվող սուբյեկտների
(բրոքերների, մասնագիտացված կոմիսիոն խանութներ, բորսաներ,
մասնագիտացված տոնավաճառներ, շուկաներ), լիցենզավորող գործունեության
դեպքում` լիցենզիա տրամադրող պետական կառավարման մարմնի, Հայաստանի
Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
վարչության Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի
մասնագետների և այլ մասնագիտական (փորձագիտական) եզրակացությունը
(գնահատականը).
- մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների ժամանակ
ակտիվների գնահատված գները.
- պետական գնումների և բյուջետային ծախսերի նախահաշվի կազմման ժամանակ
հիմք ընդունված գները.
- գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում` նաև համապատասխան
դեպքերում (մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեություն
իրականացնելու դեպքում) «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային
ցանցի միջոցով ստացված տվյալները` հաշվի առնելով հարկ վճարողի կողմից
իրականացվող գործունեության ժամանակաշրջանը, վայրը, այլ
առանձնահատուկ պայմաններ.
- համանման ակտիվի աճուրդային կամ դատական կարգով իրացման ձևավորված
նախադեպային տվյալները.
- գործող միջազգային պայմանագրերի հիման վրա այլ երկրների հարկային
մարմնից և այլ լիազոր մարմիններից հարկ վճարողի ակտիվների,
պարտավորությունների կամ գործարքների վերաբերյալ սահմանված կարգով
ստացված տեղեկությունները.
- պետության կամ այլ անձանց շինարարական պատվերների (այդ թվում`
մրցույթների) շրջանակներում նախատեսված շահույթը,
- կապիտալ շինարարության բնագավառում Հայաստանի Հանրապետության
կառավարության լիազորած մարմնի կողմից հաստատված շինարարական նորմերը
(չափերը).
- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի տեղեկությունները` տնտեսության տարբեր ճյուղերում
գերիշխող դիրք գրավող կազմակերպությունների կողմից իրացված
ապրանքանյութական արժեքների իրացման գների վերաբերյալ.
դ) համանման պայմաններում (գործունեության ոլորտ, մասնագիտացում, շրջանառության ծավալներ, աշխատողների թիվ, գործունեության իրականացման վայր և այլն) գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև համապատասխան ժամանակաշրջանում և համանման հանգամանքներում կիրառված գների ու հարկման համար հիմք հանդիսացող այլ ցուցանիշների մասին տվյալները:
(6-րդ կետը փոփ. 13.04.06 թիվ 580-Ն, 01.03.07 թիվ 316-Ն, 05.12.13 թիվ 1469-Ն որոշումներ)
7. Ակտիվների շարժի (օգտագործման) չափերի վերլուծման ժամանակ`
i
ակտիվների ավելացումը (աճը) որոշում է որպես հաշվետու (ստուգվող)
ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ակտիվների արժեքի և հաշվետու
(ստուգվող) ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ ակտիվների արժեքի
դրական տարբերություն.
պարտավորությունների նվազման չափը որոշում է որպես հաշվետու
(ստուգվող) ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ
պարտավորությունների արժեքի և հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի
վերջին օրվա դրությամբ պարտավորությունների արժեքի դրական
տարբերություն.
հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող (հաշվի
չառնվող) նվազեցումների որոշման ժամանակ պարտադիր լրացուցիչ
ընդունվում են (հաշվի են առնվում) հարկ վճարողի իրականացրած
գործունեության հետևանքով առաջացած բոլոր լրացուցիչ նվազեցումները
(ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ), այդ թվում` նաև
աշխատանքի վարձատրությանն ուղղված լրացուցիչ միջոցները: Աշխատանքի
վարձատրությանն ուղղված լրացուցիչ միջոցների չափի վերաբերյալ այլ
տվյալների և տեղեկությունների (այդ թվում` նմանատիպ մասնագիտության
վարձատրության վերաբերյալ համանման պայմաններում գործող այլ հարկ
վճարողների մոտ) բացակայության դեպքում կարող են հիմք ընդունվել մեկ
աշխատողի հաշվով միջին աշխատավարձի վերաբերյալ վիճակագրական տվյալների
և փաստացի վճարված (հաշվարկված) աշխատանքի վարձատրությանն ուղղված
միջոցների դրական տարբերության չափը:
(7-րդ կետը փոփ. 05.12.13 թիվ 1469-Ն որոշում)
8. Այն դեպքերում, երբ բացակայում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) հարկ վճարողի կողմից ակտիվների այլ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերման վերաբերյալ, այդ ակտիվները համարվում են ձեռք բերված հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանում:
ԵՆԹԱԲԱԺԻՆ 3. 2. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ
9. Հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի համար ակտիվների առաջացման աղբյուրների (այլ ակտիվների նվազման, պարտավորությունների ավելացման (աճի), չհարկվող եկամտի (շահույթի) առաջացման հանրագումար) չափի մնացորդի որոշման համար հիմք են ընդունվում հարկ վճարողի ներկայացրած սկզբնական հաշվառմանը, գրանցումներին վերաբերող և այլ համապատասխան հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան այլ տվյալները:
10. Ակտիվների առաջացման աղբյուրների չափերի վերլուծման ժամանակ`
ակտիվների նվազման չափը որոշվում է որպես հաշվետու (ստուգվող)
ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ ակտիվների արժեքի և
հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ
ակտիվների արժեքի դրական տարբերություն.
պարտավորությունների ավելացման (աճի) չափը որոշվում է որպես
հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ
պարտավորությունների արժեքի և հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի
առաջին օրվա դրությամբ պարտավորությունների արժեքի դրական
տարբերություն.
չհարկվող եկամտի (շահույթի) չափը որոշվում է որպես հաշվետու
(ստուգվող) տարվա վերջին օրվա դրությամբ չհարկվող եկամտի (շահույթի)
չափի և հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ
չհարկվող եկամտի տարբերություն (դրական կամ բացասական):
11. Ակտիվների նվազման կամ պարտավորությունների ավելացման կամ չհարկվող եկամտի (շահույթի) առաջացման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում ակտիվների նվազումը կամ պարտավորությունների ավելացումը (աճը) կամ չհարկվող եկամտի (շահույթի) առաջացումը համարվում է կատարված հաշվետու (ստուգման) ժամանակաշրջանին նախորդած ժամանակաշրջաններում:
ԲԱԺԻՆ 4. ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
i
12. Սույն կարգի դրույթներին համապատասխան որոշված ակտիվների շարժի (օգտագործման) և ակտիվների առաջացման աղբյուրների չափերի մնացորդների վերլուծության միջոցով որոշված դրական տարբերությունը (ակտիվների շարժի (օգտագործման) չափի մնացորդից հանած ակտիվների առաջացման աղբյուրների չափի մնացորդը) արտահայտում է հարկ վճարողի իրականացրած գործունեության արդյունքներին համապատասխանող հարկվող օբյեկտի (ներառյալ անուղղակի հարկերը) գնահատական, որի շեղումը հարկ վճարողների կողմից ներկայացրած հաշվարկներում (հայտարարագրերում) ցույց տրված հարկող օբյեկտից` իրենից ներկայացնում է հարկ վճարողի հարկվող օբյեկտի հարկային մարմնի կողմից սույն կարգի դրույթներին համապատասխան իրականացված ճշգրտում (վերագնահատում)` Համապատասխան եկամուտի ավելացման միջոցով (ներառյալ անուղղակի հարկերը): Ընդ որում, պետության կամ այլ անձանց պատվերների (այդ թվում` մրցույթների) շրջանակներում շինարարություն իրականացնողների կողմից կատարված ծախսերը հարկման նպատակով ընդունվում են փաստացի կատարված ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան այդ պատվերներով (այդ թվում` մրցույթներով) նախատեսված ծախսերի (ծախսումների) մեծությունից:
(12-րդ կետը փոփ. 13.04.06 թիվ 580-Ն որոշում)
13. Հաշվետու (ստուգվող ժամանակաշրջանի համար (այդ թվում` ստուգման ժամանակ) հարկ վճարողի ներկայացրած հայտարարության (հաշվարկի, հայտարարագրի) մեջ արտացոլված ակտիվների շարժի (օգտագործման) չափը (ակտիվների աճի, պարտավորությունների նվազման, նվազեցումների (հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող կամ հաշվի չառնվող) չափի հանրագումարը) սույն կարգով սահմանված ձևով Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից որոշված ակտիվների շարժի (օգտագործման) չափը գերազանցելու դեպքում ակտիվների շարժի (օգտագործման չափի մեծությունն ընդունվում է հարկ վճարողի ներկայացրած մեծության չափով:
14. Սույն կարգով սահմանված ձևով հաշվարկված (ճշգրտված, գնահատված, վերագնահատված) համախառն եկամտի հիման վրա հարկային պարտավորությունները (այդ թվում` հարկային գործակալի կողմից հարկի հաշվարկման և պահման պարտավորության գծով) հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով:
15. Սույն կարգի համապատասխան հաշվարկված հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) փաստաթղթավորումը (ձևակերպումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և արտացոլվում (կցվում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող համապատասխան ակտում:
ԲԱԺԻՆ 5. ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
16. Հաստատագրված վճարներով հարկվող գործունեության այլ ոլորտներում, որտեղ հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների չափը կախված է այդ ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների ակտիվների շարժի (օգտագործման) ու առաջացման աղբյուրների չափից, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքները կնքվել (կատարվել) են շահագրգռվածության հիման վրա, հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ կարող են կիրառվել սույն կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բաժիններով սահմանված դրույթները:
(7-րդ կետը փոփ. 05.12.13 թիվ 1469-Ն որոշում)
i
ԲԱԺԻՆ 6. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ (ԲԱԶԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ) ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
(6-րդ բաժինը լրաց. 05.12.13 թիվ 1469-Ն որոշում)
17. Սույն կարգը կիրառվում է նաև հարկային մարմինների կողմից աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների (բազային եկամտի, այսուհետ` եկամուտ) և եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի (այսուհետ` կուտակային վճար) հաշվարկման ժամանակ, երբ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում` ստուգման ժամանակ ի հայտ եկած փաստերի հիման վրա փոփոխվում է եկամտի չափը, որոնց հիման վրա նաև` եկամտային հարկի և կուտակային վճարի չափը:
18. Յուրաքանչյուր վարձու աշխատողի եկամտային հարկի և կուտակային վճարի հաշվարկման համար ելակետային չափերը որոշելու նպատակով կատարվող վերլուծության ժամանակ կատարվում է`
ա) գործատուի ակտիվների (գույքի), համախառն եկամտի (հասույթ, իրացման շրջանառության), արտադրության (ծառայությունների, աշխատանքների) ծավալների որոշում` սույն կարգին համապատասխան և այդ ծավալներն իրականացնելու համար «մարդ-ժամ» ցուցանիշի որոշում` գործող նորմատիվների հիման վրա,
բ) գործատուի կողմից ընդունված (ներկայացված, հրապարակված, տրամադրված, տեղեկացված) հետևյալ տվյալների վերլուծություն`
գործատուի կողմից ընդունված նախահաշիվներով (մասնավորապես` շինարարական), կոնցեսիայի կամ մրցույթի (տենդերի) պայմաններով նախատեսված եկամտի, աշխատողների թվի, միջին աշխատավարձի և այլն,
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող գործատուների կողմից հայտարարված ելակետային տվյալների,
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հավելվածով սահմանված գործունեություն իրականացնող գործատուների կողմից հայտարարված ելակետային տվյալների,
գործատուի կողմից հրապարակված գովազդի (այդ թվում` «Ինտերնետ» կապի միջոցով) տվյալների,
գործատուի կողմից հիմնադիրներին (մասնակիցներին) տրամադրված հաշվետվության (այդ թվում` կառավարչական) և այլ տեղեկությունների տվյալների,
գործատուի կողմից հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարությունների և տեղեկությունների տվյալների.
գ) օրենքով սահմանված կարգով գույքագրման և չափագրման արդյունքների վերլուծություն` հաշվի առնելով գործատուի գործունեության առանձնահատկությունները (մասնավորապես, սեզոնայնությունը, ժամանակավոր բնույթը, իրականացման բնակլիմայական պայմանները, շուկայի առաջարկի ու պահանջարկի գործոնը, ցիկլերը).
դ) օրենքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների վերլուծությունը, մասնավորապես`
այլ հարկ վճարողների կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների, որոնք վերաբերվում են տվյալ գործատուին,
գործատուի վարձու աշխատողներից ստացված հայտարարությունների և բացատրությունների,
իրավասու պետական կառավարման մարմիններից ստացված տեղեկատվության` տարբեր ոլորտներում (բնագավառներում) վարձու աշխատողների թվի և միջին աշխատավարձի մակարդակի, ներմուծման ծավալների, առանձին ծախսերի (մասնավորապես, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի) չափի վերաբերյալ,
գործող միջազգային պայմանագրերի հիման վրա այլ երկրների հարկային տեսչություններից և այլ լիազոր մարմիններից տրամադրված տեղեկատվության` այդ երկրներում գործատուի իրականացրած գործունեության (գործարքների) վերաբերյալ.
ե) նախորդ հաշվետու (այդ թվում` ստուգված) ժամանակաշրջաններում տվյալ գործատուի մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում (հաշվի առնելով գների և արտարժույթի փոխարժեքների փոփոխությունները)`
մեկ վարձու աշխատողին բաժին ընկնող եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)` վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը).
զ) համանման պայմաններում (կոնկրետ ճյուղում կամ ոլորտում, նմանատիպ բնակավայրում կամ ներբնակավայրային նույն գոտում) գործող այլ գործատուների մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում`
մեկ վարձու աշխատողին բաժին ընկնող եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)` վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը):
19. Եկամտի հաշվարկման համար ելակետային չափերի որոշումը ներառում է կատարված վերլուծության արդյունքների ամփոփումը` առաջնահերթությունը վերապահելով սույն կարգի 18-րդ կետի «ա»-»դ» ենթակետերով նախատեսված մեթոդների կիրառմանը: Այդ մեթոդների կիրառման անհնարինության դեպքում կիրառվում են սույն կարգի 18-րդ կետի «ե» և «զ» ենթակետերով նախատեսված մեթոդները` պակասեցնելով ստացված արդյունքները (եկամուտը, եկամտային հարկը և կուտակային վճարը) 20 տոկոսով:
Տարբեր տվյալների (աղբյուրների) կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում հարկային մարմինն այլ տվյալների (աղբյուրների) օգտագործման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված տվյալներով (աղբյուրներով) կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում և ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը:
20. Ելակետային չափերի հիման վրա եկամտի, եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունների հաշվարկումն ու արդյունքների փաստաթղթային ձևակերպումը ներառում է`
ըստ վարձու աշխատողների, ելնելով հաշվարկված եկամտի չափերից` եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունների հաշվարկումը ու փաստաթղթային ձևակերպումը:
21. Սույն կարգի 18-20-րդ կետերի դրույթները վերաբերում են նաև այն դեպքերին, երբ օրենքներով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրում են աշխատողները:
22. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի եկամտի (բազային եկամտի) գնահատումը կատարվում է սույն կարգին համապատասխան որոշված (հաշվարկված) համախառն եկամտից (բացառությամբ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերից ելնելով:
Սույն կարգով սահմանված ձևով հաշվարկված համախառն եկամտի (բացառությամբ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերի տարբերությունից եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:»:
Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 18-ի թիվ 580 որոշմամբ
ՑԱՆԿ
այն ապրանքների (ակտիվների), որոնց` սպառողական
շուկայում գործող գների վերաբերյալ տեղեկատվությունը
Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական
ռեգիստրի և վերլուծության նախարարությունը տրամադրում է
ամեն ամսվա յուրաքանչյուր տասն օրվա համար
.______________________________________________________________________.
|թիվ | Ապրանքային ծածկագիրը (կոդ) ըստ | Ապրանքի անվանումը |
|ը/կ | ԱՏԳ դասակարգչի | |
|____|______________________________________|__________________________|
| 1. |2204; 2205; 2206; 2207; 2208 | ալկոհոլային խմիչքներ |
|____|______________________________________|__________________________|
| 2. |2710 00 270; 2710 00 290; 2710 00 320;| |
| |2710 00 340; 2710 00 360; 2710 00 690;| նավթ և նավթամթերք |
| |2710 00 700 | |
|____|______________________________________|__________________________|
| 3. |1101-1102 | հացահատիկի և այլ ալյուր |
.______________________________________________________________________.