041.0468.030898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 1998 թ. թիվ 468
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 347 ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 532 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության մասին» թիվ 373 որոշման 3-րդ կետի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 347 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
ա) որոշման վերնագրում և 1-ին, 2-րդ, 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
i
կանոնադրության վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի» բառերով.
1-ին կետից հանել «և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին» բառերը.
i
5-րդ կետի «ժը» ենթակետը «կադաստրային քարտեզագրման» բառերից հետո լրացնել «ռիելտորական գործունեության» բառերով.
10-րդ կետից հանել «զ» ենթակետը.
i
12-րդ կետից հանել «խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ» և «խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և» բառերը.
i
13-րդ կետի «ը» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համաձայնեցնելով» բառերը.
i
16-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և» ու «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և վերջինիս որոշման հետ չհամաձայնելու դեպքում» բառերը.
16-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել առաջին, երկրորդ և երրորդ նախադասությունները.
i
17, 18 և 20-րդ կետերից հանել «համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ» բառերը.
i
22-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համաձայնեցնելուց հետո» բառերը.
գ) որոշմամբ հաստատված կառուցվածքում «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի» բառերով:
(1-ին կետն ուժ կորցրել է 20.08.99 թիվ 496 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 532 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության մեջ`
i
5-րդ կետի «իբ» ենթակետից հանել «պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների» բառերը.
i
6-րդ կետից հանել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունն ու նրա ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների» բառերը.
i
հանել 11-րդ կետի «զ» և «թ» ենթակետերը, իսկ «ժգ» ենթակետից հանել «պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների» բառերը.
i
14-րդ կետից հանել «պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների» բառերը: