Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.03.2009  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2009 թվականի N 01-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման հավելվածներում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1. ՈՒժը կորցրած ճանաչել որոշման Հավելված 1-ի 37-րդ և 40-րդ կետերը:

i

2. Հավելված 1-ի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«12. Դեպարտամենտն իր խնդիրների իրականացման համար կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ` ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.

բ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների, Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի, դրա հանձնաժողովների, Արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթները.

գ) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և դրա հանձնաժողովների նիստերը.

դ) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.

ե) վարում է դատավորների անձնական գործերը.

զ) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

է) ապահովում է դատարաններում հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունը.

ը) ապահովում է տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

թ) պահպանում է դատարանների գույքը, ինչպես նաև վարչական շենքերը և դրանց սպասարկման տարածքները.

ժ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.

ժա) համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքները.

ժբ) ապահովում է օտարերկրյա դատական մարմինների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության համագործակցությունը.

ժգ) պատրաստում է անհրաժեշտ տեղեկատվություն դատական իշխանության ներկայացուցիչների, դատական ծառայողների արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին.

ժդ) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչությունն արտաքին հարաբերություններում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները, արարողակարգային միջոցառումները.

ժե) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:»:

3. Հավելված 1-ի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«36. Դատական պրակտիկայի ամփոփման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) նախնական հետազոտությունների արդյունքում ներկայացնում է դատական պրակտիկայի ամփոփման արդիական թեմաներ.

բ) աշխատանքային գործունեության ծրագրի համաձայն կամ դատական ակտերի հիման վրա` ուսումնասիրում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման պրակտիկան, կազմում է դատական պրակտիկայի ամփոփման վերլուծական տեսություն.

գ) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները` կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ, և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական վիճակագրության վարումը և ամփոփումը.

ե) կազմում է Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսություն.

զ) քննարկում է անձանց դիմումները` կապված դատական վիճակագրության տվյալների հետ.

է) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:»:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հավելված 2-ի 1-ին բաժնի 1-ին կետի «դ» և 4-րդ կետի «ա» ենթակետերը:

 

 

pin
Վճռաբեկ դատարանի նախագահ
23.02.2009
N 01-Ն
Որոշում