Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ...

 

 

124.0005.280408

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        04            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12408141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

10 ապրիլի 2008 թվականի N 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը ու նպատակ ունենալով կանոնակարգել և միասնականացնել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված` ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքների տրամադրումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1999 թվականի հունվարի 27-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/7 հրամանում կատարվող փոփոխությունները` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն

առընթեր հարկային

պետական ծառայության պետի

2008 թ. ապրիլի 10-ի

N 05-Ն հրամանի

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 60 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕՐԵՆՔԻ 62 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ, ՕՐԵՆՔԻ 67 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

1. Հրամանի և հրամանով հաստատված հրահանգչական նամակի վերնագրերից, ինչպես նաև հրամանի շարադրանքից հանել «, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի» բառերը:

2. Հրամանի նախաբանում և հրահանգչական նամակի 1-ին պարբերությունում «60, 62 և 67» բառերը փոխարինել «60 և 62» բառերով:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել հրահանգչական նամակի 3-րդ կետը և այդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին» տեղեկանքը ու դրա լրացման կարգի մասին ցուցումները:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
10.04.2008
N 05-Ն
Հրաման