Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ ...

 

 

124.0001.040308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12408069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

7 փետրվարի 2008 թվականի N 01-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2007 թվականի հուլիսի 23-ի «Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ հարկային մարմիններին ներկայացնելու մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 8-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

       Համաձայնեցված է                         Հավելված

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    ֆինանսների և  էկոնոմիկայի               կառավարությանն առընթեր

    նախարարության հետ                       հարկային պետական

                                            ծառայության պետի

     N 143-Ա                                N 01-Ն հրամանի

    27 փետրվարի 2008 թ.                     7 փետրվարի 2008 թ.

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հրամանով հաստատված «Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ հարկային մարմիններին ներկայացնելու մասին» հրահանգչական նամակում`

i

ա) 2-րդ կետում «2007 թվականի հունվարի 1-ից հետո» բառերը փոխարինել «2007 թվականի ընթացքում».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետ`

i

«3. Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնում են Օրենքով սահմանված կարգով, իսկ «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-300-Ն) 7-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եկամուտների վերաբերյալ առաջին տարեկան տեղեկությունները ներկայացնում են 2008 թվականի համար, հետևաբար` 2008 թվականին անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) վճարված եկամուտների (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ Օրենքով սահմանված կարգով հարկվող եկամուտների և նվազեցվող եկամուտների) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվում են միայն տարեկան տեղեկություններ (մինչև 2009 թվականի փետրվարի 1-ը):

Ընդ որում` կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց 2008 թվականի հունվարի 1-ից հետո վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացրած տեղեկության համար 5000 դրամի չափով:»:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
07.02.2008
N 01-Ն
Հրաման