116.0262.271006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11606358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 262-Ն
i
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
ա) Ամանորին և Սուրբ ծննդին նվիրված «Ամանոր և Սուրբ ծնունդ» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայկական կրկեսի կոլեկտիվի ստեղծման 50-ամյակին նվիրված «50-ամյակ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԿԵՍ» նամականիշը, համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայկական ազգային տարազ շարքին նվիրված «Տարոն» և «Շիրակ» երկու նամականիշը, համաձայն N 3 և N 4 հավելվածների.
դ) Դեկորատիվ-կիրառական արվեստներ. Ոսկերչությանը նվիրված «Ականջօղեր, VIII-VII դդ. մ.թ.ա.», «Կախազարդ, մ.թ.ա. III հազ.», «Կախազարդերով ականջօղեր, X-XI դդ.», «Ավետարանի կազմ, 1484թ.», «Սկիհ», 1623թ., Էդիրնե», «Սաղավարտ, 1765թ.», «Մեռոնաթափ աղավնի», 1797թ.», «Քնար-վարսակալ», XIX դ.», «Ապարանջան, XX դ. սկիզբ», «Խնկանոց, XIX դ.» տասը նամականիշը, համաձայն N 5 - N 14 հավելվածների.
ե) Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակին նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ 37-րդ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ. Fe՛de՛ration Internationale des E՛checs. OLIMPIADI degli Scacchi TORINO 2006», «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ 37-րդ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ. TORINO 20 MAGGIO-4 GIUGNO 2006. OLIMPIADI degli Scacchi TORINO 2006», «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ 37-րդ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ OLIMPIADI degli Scacchi TORINO 2006» և «ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ, ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ, ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆ OLIMPIADI degli Scacchi TORINO 2006» չորս նամականիշը, համաձայն N 15 - N 18 հավելվածների.
զ) Բուսական աշխարհ շարքից` ծիրանին նվիրված «Ծիրան, Ոսկի», «Ծիրան, Երևանի», «Ծիրան, Ղևոնդի», «Ծիրան, Կարմիր նախիջևանիկ», «Ծիրան, Դեղին նախիջևանիկ», «Ծիրան, Խոսրովենի կարմիր», «Ծիրան, Դեղնանուշ վաղահաս», «Ծիրան, Վաղահաս վարդագույն», «Ծիրան, Կարմրենի», «Ծիրան, Սաթենի դեղին» տասը նամականիշը, համաձայն N 19 - N 28 հավելվածների.
է) Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված` «Հայկական կերպարվեստ» թեմայով «Հայկական մանրանկար, Թորոս Ռոսլին, «Մոգերի երկրպագությունը», 1260թ.» նամականիշով ծրարը, համաձայն N 29 հավելվածի.
ը) Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի 50-ամյակին նվիրված «50-ամյակ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» նամականիշը, համաձայն N 30 հավելվածի.
թ) Համատեղ հայ-իրանական թողարկմանը նվիրված «Կապույտ մզկիթ, Երևան, 1765թ.» նամականիշը, համաձայն N 31 հավելվածի.
ժ) Ստեփանավանին նվիրված «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ //Ս.ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ//», «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ //ԱՂԲՅՈՒՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ//», «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ //ԿԱՄՈՒՐՋ ԴԵՊԻ ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ//», «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ //ԱՐՋԱՍԱՐ//» չորս նամականիշը, համաձայն N 32 - N 35 հավելվածների.
ժա) Մոցարտի ծննդյան 250-ամյակին նվիրված «ՎՈԼՖԳԱՆԳ ԱՄԱԴԵՈՒՍ ՄՈՑԱՐՏ 1756-1791» գեղաթերթիկը` չորս նամականիշով և «Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ 1756-1791» երկու նամականիշը, համաձայն N 36 - N 38 հավելվածների.
ժբ) Ռեմբրանդտի ծննդյան 400-ամյակին նվիրված «Ռեմբրանդտ 1665 Յունոնայի դիմանկարը, Ռեմբրանդտ 1660 Հովհարով կինը, Ռեմբրանդտ 1634 Ինքնանկար Սասկիայի հետ, Ռեմբրանդտ 1654 Յան Սիկսի դիմանկարը, REMBRANDT 400» գեղաթերթիկը` չորս նամականիշով և «Ռեմբրանդտ, Աթենաս Պալլաս կամ զինված կերպար, 1664-1665, Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, Լիսաբոն Պորտուգալիա», «Ռեմբրանդտ, Տարեց տղամարդու դիմանկար, մոտ. 1645, Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, Լիսաբոն, Պորտուգալիա» երկու նամականիշը, համաձայն N 39 - N 41 հավելվածների.
ժգ) Ակադեմիկոս Արտաշես Շահինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ 1906-1978» նամականիշը, համաձայն N 42 հավելվածի.
ժդ) Հակոբ Հովնաթանյանի ծննդյան 200-ամյակին նվիրված «Մելիքովայի դիմանկարը», «1806-1881 ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 43 հավելվածի.
ժե) Կենդանական աշխարհ. WWF-ին նվիրված «Քառոտանի կրիա» չորս նամականիշը, համաձայն N 44 - N 47 հավելվածների:
i
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի «2006 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» թիվ 39-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 48 հավելվածի:
-------------------------
ԻՐՏԵԿ - 1-47 հավելվածներում տրված փոստային վճարման պետական նշանների
նմուշները չեն բերվում
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 48
ՀՀ տրանսպորտի և
կապի նախարարի
2006թ. հոկտեմբերի 19-ի
թիվ 262-Ն հրամանի
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
._________________________________________________________________________.
| |Փոստային վճարման | Քանակը |Գործողության|Անվանագինը|Տպաքանակը|
| |պետական նշանների | |մեջ դնելու | (դրամ) |(հատ) |
| |անվանումը | |ժամկետը | | |
|____|____________________________________________________________________|
| 1 |ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ |
|____|____________________________________________________________________|
| 1.1|Հայաստանի |1 |III եռամսյակ| | |
| |Հանրապետության |գեղաթերթիկ | | 480 | 100000 |
| |անկախության 15-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 1.2|Խաղաղություն աշխարհին |1 նամականիշ| IV եռամսյակ| 50 | 350000 |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 1.3|Ամանոր և Սուրբ ծնունդ|1 նամականիշ| IV եռամսյակ| 70 | 100000 |
|____|____________________________________________________________________|
| 2 |ԵՎՐՈՊԱ |
|____|____________________________________________________________________|
| 2.1|Եվրոպա |2 նամականիշ| IV եռամսյակ| 200,350 |2x500000 |
|____|____________________________________________________________________|
| 3 |ՄՇԱԿՈՒՅԹ |
|____|____________________________________________________________________|
| 3.1|Մանրանկարչություն |1 | IV եռամսյակ| 220 | 60000 |
| | |գեղաթերթիկ | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 3.2|Հայկական կրկեսի |1 նամականիշ| IV եռամսյակ| 70 | 70000 |
| |կոլեկտիվի ստեղծման | | | | |
| |50-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 3.3|Հայկական ազգային տարազ|2 նամականիշ| IV եռամսյակ| 170, 230 | 2x30000 |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 3.4|Դեկորատիվ կիրառական |10 | IV եռամսյակ| 10 x280 |10x50000 |
| |արվեստներ. |նամականիշ | | | |
| |Ոսկերչություն | | | | |
|____|____________________________________________________________________|
| 4 |ՍՊՈՐՏ |
|____|____________________________________________________________________|
| 4.1|«FIFA»-ի աշխարհի |1 նամականիշ| IV եռամսյակ| 350 | 150000 |
| |գավաթի խաղարկություն | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 4.2|Շախմատի 37-րդ |4 նամականիշ| IV եռամսյակ| 170, 220,|4x200000 |
| |համաշխարհային | | | 280, 350 | |
| |օլիմպիադայում | | | | |
| |Հայաստանի ազգային | | | | |
| |հավաքականի հաղթանակը | | | | |
|____|____________________________________________________________________|
| 5 |ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ |
|____|____________________________________________________________________|
| 5.1|Հակոբ Հովնաթանյանի |1 | IV եռամսյակ| 240 | 700 |
| |ծննդյան 200-ամյակը |նամականիշով| | | |
| | |միակողմանի | | | |
| | |բացիկ | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.2|Միսակ Մանուշյանի |1 | IV եռամսյակ| 240 | 1000 |
| |ծննդյան 100-ամյակը |նամականիշով| | | |
| | |միակողմանի | | | |
| | |բացիկ | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.3|Ակադեմիկոս Արտաշես |1 նամականիշ| IV եռամսյակ| 230 | 30000 |
| |Շահինյանի ծննդյան | | | | |
| |100-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.4|Սերգեյ Մերկուրովի |1 նամականիշ| IV եռամսյակ| 230 | 60000 |
| |ծննդյան 125-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.5|Մոցարտի ծննդյան |2 նամականիշ| IV եռամսյակ| 70, 350,|2x 50000 |
| |250-ամյակը |1 գեղա- | | 70, 170,| 30000 |
| | |թերթիկ` 4 | | 280, 350 | |
| | |նամականիշից| | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.6|Ռեմբրանդտի ծննդյան |2 նամականիշ| IV եռամսյակ| 70, 350,|2x 50000 |
| |400-ամյակը |1 գեղա- | | 70, 170,| 30000 |
| | |թերթիկ` 4 | | 280, 350 | |
| | |նամականիշից| | | |
|____|____________________________________________________________________|
| 6 |ԲԱՐԵՐԱՐՆԵՐ, ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ |
|____|____________________________________________________________________|
| 6.1|Հայկական բարեգործական |1 | IV եռամսյակ| 120, | 3x75000 |
| |ընդհանուր միության |գեղաթերթիկ | | 120, | |
| |հիմնադրման 100-ամյակը.|3 | | 120 | |
| |Պողոս Նուբարի |նամականիշից| | | |
| |Նուբարյան և Ալեք | | | | |
| |Մանուկյան | | | | |
|____|____________________________________________________________________|
| 7 |ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ |
|____|____________________________________________________________________|
| 7.1|Կենդանական աշխարհ. WWF|4 նամականիշ| IV եռամսյակ| 70, 70 |4x250000 |
| | | | | 70, 70 | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 7.2|Բուսական աշխարհ |10 | IV եռամսյակ| 10 x 230|10x50000 |
| | |նամականիշ | | | |
|____|____________________________________________________________________|
| 8 |ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ |
|____|____________________________________________________________________|
| 8.1|Երևանի մաթեմատիկական |1 նամականիշ| IV եռամսյակ| 120 | 50000 |
| |մեքենաների | | | | |
| |գիտահետազոտական | | | | |
| |ինստիտուտի 50-ամյակը | | | | |
|____|____________________________________________________________________|
| 9 |ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ |
|____|____________________________________________________________________|
| 9.1|Ռուսաստանում Հայաստանի|1 նամականիշ| I եռամսյակ| 350 | 200000 |
| |տարվան նվիրված համատեղ| | | | |
| |հայ-ռուսական | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 9.2|Ռուսաստանում Հայաստանի|1 | IV եռամսյակ| 350 | 20000 |
| |տարվան նվիրված` |նամականիշով| | | |
| |«Հայկական կերպարվեստ» |ծրար | | | |
| |թեմայով նամականիշով | | | | |
| |գեղարվեստական ծրար | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 9.3|Համատեղ հայ-իրանական |1 նամականիշ| IV եռամսյակ| 350 | 50000 |
|____|____________________________________________________________________|
| 10|ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ |
|____|____________________________________________________________________|
|10.1|Ստեփանավան |4 նամականիշ| IV եռամսյակ| 110, 120,| 4x30000 |
| | | | | 170, 200 | |
|____|____________________________________________________________________|
| 11|ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ |
|____|____________________________________________________________________|
|11.1|Կապի տարածաշրջանային |1 | IV եռամսյակ| 240 | 1000 |
| |համագործակցության |նամականիշով| | | |
| |ստեղծման 15-ամյակը |միակողմանի | | | |
| | |բացիկ | | | |
._________________________________________________________________________.