(ուժը կորցրել է 05.05.11 թիվ 672-Ն որոշում)
040.0428.120406
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2006 թվականի N 428-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման`
i
1-ին կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է.» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է.» բառերով.
2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով,
i
«թ) կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի ձևը` համաձայն N 10 հավելվածի:».
բ) որոշումը լրացնել նոր` N 10 հավելվածով` համաձայն հավելվածի.
i
գ) որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգում`
10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով,
13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվարկվում է մինչև 2003 թվականի հուլիսի 23-ը (ներառյալ), այսինքն` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն աշխատած ժամանակահատվածը:»,
i
14-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Օրենքով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի գրավոր դիմելու և մինչև օրենքով կենսաթոշակ նշանակելը ձեռք բերած ապահովագրական ստաժի մասին լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` անկախ լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու ժամանակից: Վերահաշվարկը կատարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Մինչև 2003 թվականի հունվարի 1-ը աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության կենսաթոշակը, անկախ նրա դիմելու հանգամանքից (կենսաթոշակի գործում առկա` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա, եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքում առկա է աշխատունակության 90-100 տոկոս կորստի մասին նշում), վերահաշվարկվում է 2006 թվականի հունվարի 1-ից` ապահովագրական ստաժում հաշվառելով աշխատունակության 90-100 տոկոս կորուստ ունենալու ամբողջ ժամանակահատվածը:
2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի մայիսի 1-ը փորձաքննություն (վերափորձաքննություն) անցած և աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ անձանց կենսաթոշակը վերահաշվարկվում է 2006 թվականի հունվարի 1-ից` ապահովագրական ստաժում հաշվառելով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածը` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալը հավաստող տեղեկանքի հիման վրա, բայց մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:»,
15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Օրենքով տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակվելուց հետո կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկվում է 2 տարին մեկ անգամ, այդ ժամանակահատվածում առնվազն 6 ամիս աշխատած լինելու դեպքում: Կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի և ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի հիման վրա` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության կենսաթոշակը, առանց նրա գրավոր դիմելու հանգամանքի (կենսաթոշակի գործում առկա` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա), վերահաշվարկվում է 2 տարին մեկ անգամ` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու ժամանակահատվածը հաշվառելով ապահովագրական ստաժում, բայց մինչև նրա 63 տարին լրանալը:».
22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր (պայմանագիր) կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում, կենսաթոշակառուին հասանելիք, սակայն կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի չստացված գումարը վճարվում է լիազորագրով` օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:»,
i
25-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրենքով սահմանված կարգով թաղման նպաստ վճարվում է`
ա) կենսաթոշակառուի մահվան դեպքում.
բ) հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, եթե նա մահացել է հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում.
գ) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում, եթե նա մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում:
Հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ ստանալու համար օրենքով սահմանված ժամկետում գրավոր դիմում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` ներկայացնելով մահացած անձի մահվան վկայականը և դրա պատճենը: Բնօրինակը կնքվում է, որի վրա կատարվում է գրառում` «Թաղման նպաստը վճարված է»: Մահվան վկայականի պատճենը մնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին:
Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում սույն կետի երկրորդ պարբերությունում նշված անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին:».
դ) որոշմամբ հաստատված կենսաթոշակ նշանակելու համար ապահովագրական ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության առանձին տեսակներ հաշվառելու կարգում`
i
4-րդ կետի առաջին նախադասությունը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթն» բառերով.
i
8-րդ կետը «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթն» բառերով,
20-րդ կետում`
i
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար տրվող տեղեկանքում նշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» N 1987-Ն որոշմամբ հաստատված NN 1 և 2 ցուցակներով (այսուհետ` ցուցակներ) նախատեսված արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, ապահովագրական ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության ժամանակաշրջանը, ցուցակի բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը, այն սկզբնական փաստաթղթերը (հիմքերը), որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:».
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
«Սույն կետի առաջին պարբերությունում նշված դեպքում մասնակի կենսաթոշակ նշանակելու համար տրվող տեղեկանքում նշվում են լրացուցիչ տվյալներ մասնագիտության (պաշտոնի) անվանման, աշխատանքի բնույթի, կազմակերպության տիպի մասին, որտեղ կատարվել է աշխատանքը:»,
21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
i
«Ազատազրկման դատապարտված և մինչև 1992 թվականի հունվարի 1-ը պատիժը կրած քաղաքացիներին կենսաթոշակ նշանակելիս (կենսաթոշակը վերահաշվարկելիս) նրանց ապահովագրական ստաժում հաշվառվում են ազատազրկման վայրերում աշխատած ժամանակահատվածները` ըստ քրեակատարողական ծառայության տված տեղեկանքի, որտեղ նշվում են դատապարտյալի պատիժը կրելու ժամանակահատվածները: 1992 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում պատիժ կրած լինելու դեպքում ներկայացվում է նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:»,
i
31-րդ կետում «ամսաթվի» բառը փոխարինել «ամսվա և օրվա» բառերով, իսկ «ամսաթիվ» բառը` «ամիս և օր» բառերով:
i
ե) որոշմամբ հաստատված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկի «Պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների անվանումները» սյունակի`
1-ին կետում «ուսուցիչ-լոգոպեդներ,» բառից հետո լրացնել «(լոգոպեդներ), զինղեկներ,» բառերով,
6-րդ կետում «մարզիչ-մանկավարժներ» բառից հետո լրացնել «(մարզիչներ)» բառով:
i
զ) որոշմամբ հաստատված կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում`
1-ին կետի 3-րդ ենթակետը «փաստաթուղթ)» բառից հետո լրացնել «կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների» բառերով.
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» N 1987-Ն որոշմամբ հաստատված NN 1 կամ 2 ցուցակում նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը (տեղեկանքի ձևը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը), իսկ հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտ) հիվանդ անձանց կենսաթոշակ նշանակելու համար` հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:»,
5-րդ կետի 3-րդ ենթակետը «փաստաթուղթ)» բառից հետո լրացնել «կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը,» բառերով.
7-րդ կետի 3-րդ ենթակետը «փաստաթուղթ)» բառից հետո լրացնել «կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը» բառերով.
12-րդ կետի «բ» ենթակետում «կենսաթոշակառուի» բառը փոխարինել «մահացած անձի» բառերով,
13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարն ստանալու համար, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված լինելու դեպքում, քաղաքացին դիմումի հետ ներկայացնում է անձնագիրը, սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները, կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը:
Կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում, բացի սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերից, ամուսինը ներկայացնում է նաև ամուսնության վկայականը և դրա պատճենը, երեխան` նաև ծննդյան վկայականը և դրա պատճենը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 30-ի
N 428-Ն որոշման
«Հավելված N 10
ՀՀ կառավարության
2003 թվականի մայիսի 29-ի
N 793-Ն որոշման
Ձև
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ
.________________________________________________________________________
|NN |Կենսաթոշակի |Կենսաթոշակառուի |Սոցիալական|Բնակության|Կենսաթոշակի|
|ը/կ|գործի համարը|ազգանունը, անունը, |քարտի |վայրը |տեսակը, |
| | |հայրանունը |համարը | |նշանակման |
| | | | | |օրը, ամիսը,|
| | | | | |տարեթիվը |
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
.________________________________________________________________________
.____ __________________________________________________________.
|NN | |Կենսաթոշակի |Դադարեցված |Տեղափոխվել է| Նշումները|
|ը/կ| |դադարեցման |կենսաթոշակի |(նշելով | |
| | |հիմքը, օրը, |վճարումը |տեղափոխման | |
| | |ամիսը, տարեթիվը|վերսկսելու հիմքը,|վայրը) | |
| | | |օրը, ամիսը, | | |
| | | |տարեթիվը | | |
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
.____ ._________________________________________________________.
Կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանը կարվում է, էջերը համարակալվում են, վերջին էջը կնքվում է:
Կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի լրացման կարգը սահմանում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը»: