040.1850.151105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2005 թվականի N 1850-Ն
ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1987 թվականի փետրվարի 2-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 28-ը ընդունված մի շարք որոշումներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 9-ի
N 1850-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1987 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ը ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
i
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի «Հայկական ՍՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին հրահանգը հաստատելու վերաբերյալ» N 60 որոշում,
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի և վկայականների ձևերի հաստատման մասին» N 32 որոշում,
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժնի պահպանման ծախսերի մասին» N 654 որոշում: