040.0221.040304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2004 թվականի N 221-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՆՀ-200-Ն հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում, 3-րդ կետի «ա», «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում և 1-ին ու 25-րդ կետերում, NN 2 և 3 հավելվածների վերնագրերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետում «սոցիալական ապահովության բնագավառներում», 7-րդ կետի «ա» ենթակետում «սոցիալական ապահովության բնագավառում» և 8-րդ կետի «իէ» ենթակետում «սոցիալական ապահովության բնագավառին» բառերը համապատասխանաբար փոխարինել «սոցիալական պաշտպանության բնագավառներում», «սոցիալական պաշտպանության բնագավառում» և «սոցիալական պաշտպանության բնագավառին» բառերով.
գ) որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետում «անհատական ծածկագրերի համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության քարտերի համակարգի» բառերով.
դ) որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը» բառերով.
i
ե) որոշմամբ հաստատված կանոնադրության 26-րդ կետում «375009, Տերյան 69» բառերը փոխարինել «375010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3» բառերով.
i
զ) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Մարդասիրական օգնության բաժին» բառերը փոխարինել «Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին» բառերով.
է) որոշման N 3 հավելվածում «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում «քաղ. Երևան, Տերյան 69» բառերը փոխարինել «քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա», «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում, N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.
i
բ) որոշման 2-րդ կետում, N 1 հավելվածի 2-րդ և 9-րդ կետերում ու 14-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա», «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում, N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշը հաստատելու մասին» N 89-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի «ա», «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում և տեքստում, N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.
i
բ) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ