040.1555.061203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1555-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1588-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման, որոշմամբ հաստատված կանոնադրության և կառուցվածքի վերնագրերը, ինչպես նաև որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերն ու որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետը «նախարարության» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության`
1-ին կետում «(այսուհետ` նախարարություն)» բառերից հետո «կազմում» բառը փոխարինել «աշխատակազմում» բառով,
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով».
8-րդ կետում`
i
«ա» ենթակետում «պահանջվող որակի» բառերը փոխարինել «կոնդիցիաների պարամետրերի» բառերով,
«ա» և «բ» ենթակետերում «պետական փորձաքննություն» բառերը փոխարինել «պետական ընդերքաբանական փորձաքննություն» բառերով,
«բ» ենթակետը «փորձաքննությունը» բառից հետո լրացնել «(այսուհետ` փորձաքննություն)» բառերով,
«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) պետական ընդերքաբանական փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանող հրահանգների մշակումը և դրանք նախարարի հաստատմանը ներկայացնելը»,
i
9-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով».
12-րդ կետում`
i
«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի և անկախ փորձագետների անհատական կազմերը, օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման ու պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության ընթացակարգը, կոնդիցիաների պարամետրերի և օգտակար հանածոների պաշարների հաստատման ու դրանց դուրսգրման կարգերը, ինչպես նաև գործակալության կանոնադրական այլ գործառույթների իրականացման կանոնակարգերը»,
«զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) սահմանված կարգով որոշում է գործակալություն ներկայացված նյութերի փորձաքննության աշխատատարությունն ու տևողությունը, նշանակում է դրանց փորձաքննության պատասխանատուին և նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում առաջարկություններ այդ նյութերի փորձաքննությանը վճարովի հիմունքներով փորձագետների ներգրավման և նրանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման վերաբերյալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ