124.0004.130103
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 01 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
24 դեկտեմբերի 2002 թվականի N 03/27-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումը (կատարված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքով)` հիմք ընդունելով օրենքի 11 հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի «Ակցիզային հարկի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/1291 հրամանում կատարվող փոփոխությունները:
Համաձայնեցված է Հաստատված է
Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարությանն առընթեր
ֆինանսների և էկոնոմիկայի հարկային պետական ծառայություն
նախարարի հետ 24 դեկտեմբերի 2002 թ.
«__» __________ 2002 թ. թիվ 03/27-Ն հրամանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանով հաստատված` «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի`
ա) 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4.2 Սույն հրահանգի հավելված 1-ում նշված` 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը ավելացվում է 7,5 դրամով: Մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:
Օրինակ 1: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 10000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 20000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 500 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ օղու համար պետք է վճարի նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկ (380 դրամ x 0.5=190 դրամ), քանի որ բացթողման գնի նկատմամբ հաշվարկվող ակցիզային հարկը չի գերազանցում 190 դրամը (500 դրամ x 30 տոկոս = 150 դրամ): Իրացրած օղու համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,8 մլն. դրամ (190 դրամ x 20000 շիշ):
Օրինակ 2: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 7000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ կոնյակ, որը շշալցված է 0.7 լիտր տարողությամբ 10000 շշերում: Մեկ շիշ կոնյակի բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1200 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ կոնյակի համար պետք է վճարի բացթողման գնի 30 տոկոսիի չափով ակցիզային հարկ (1200 դրամ x 30 տոկոս = 360 դրամ), քանի որ վերջինս ավելի բարձր է, քան նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկը (380 դրամ x 0.7= 266 դրամ): Իրացրած կոնյակի համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,6 մլն. դրամ (360 դրամ x 10000 շիշ):
Օրինակ 3: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 3000 լիտր 45 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 6000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 800 դրամ: Կազմակերպության կողմից իրացված յուրաքանչյուր շշի համար հաշվարկվող ակցիզային հարկը կկազմի.
- բացթողման գնի նկատմամբ հաշվարկային 30 տոկոս դրույքաչափով հաշվարկելիս` 240 դրամ (800 դրամ x 30 տոկոս)
- օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափով հաշվարկելիս` 190 դրամ (380 դրամ x 0.5):
Քանի որ օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափը չի գերազանցում բացթողման գնի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափին, ուստի վերջինս տվյալ դեպքում պետք է հիմք ընդունվի մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի վերջնական դրույքաչափի որոշման համար:
Քանի որ սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը պետք է ավելացվի 7,5 դրամով, ուստի տվյալ օրինակում մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի դրույքաչափը կկազմի 258,75 դրամ { 240 դրամ + [(450 - 400) x 7.5 դրամ] x 0.5 }:»:
i
բ) 7.4-րդ կետում «հավելված 3-ում» բառերը փոխարինել «հավելված 2-ում» բառերով:
i
գ) «Հավելված 1»-ը, և «Հավելված 2»-ը համապատասխանաբար փոխարինել նոր` «Հավելված 1»-ով և «Հավելված 2»-ով (կցվում են):
դ) ուժը կորցրած համարել «Հավելված 3»-ը:
i
Հավելված 1
«Ակցիզային հարկի մասին»
ՀՀ օրենքի որոշ դրույթների
վերաբերյալ» հրահանգի
Ակցիզային հարկի դրույքաչափերը
.____________________________________________________________________.
|Ապրանքի |Ապրանքախմբի անվանումը | Հարկման |Ակցիզային հարկի |
|ծածկագիրն | | բազայի |դրույքաչափը |
|ըստ ԱՏԳ ԱԱ-ի | | միավորը | (դրամ) |
|_____________|______________________|____________|__________________|
|2203 |գարեջուր | 1 լիտր | 70 |
|_____________|______________________|____________|__________________|
|2204 |խաղողի և այլ գինիներ,|բացթողման |10 տոկոս, բայց ոչ |
| |գինենյութ |գնի (առանց |պակաս, քան 1 լիտրի|
| | |ավելացված |համար 100 դրամ |
| | |արժեքի հարկի| |
| | |և ակցիզային| |
| | |հարկի), իսկ | |
| | |ապրանքների | |
| | |ներմուծման | |
| | |դեպքում` | |
| | |մաքսային | |
| | |արժեքի | |
|_____________|______________________|____________|__________________|
|2205 |վերմուտ և խաղողի այլ | 1 լիտր | 500 |
| |գինիներ, որոնք | | |
| |պարունակում են | | |
| |բուսական և արոմատիկ | | |
| |էքստրակտներ | | |
|_____________|______________________|____________|__________________|
|2206 |խմորման ենթարկված այլ | 1 լիտր | 180 |
| |ըմպելիքներ (խնձորի | | |
| |սիդր, պերրու (տանձի | | |
| |սիդր), մեղրաըմպելիք) | | |
|_____________|______________________|____________|__________________|
|2207 |էթիլային սպիրտ | 1 լիտր | 600 |
| | | (100 | |
| | | տոկոսանոց | |
| | | սպիրտի | |
| | | վերահաշվար-| |
| | | կով) | |
|_____________|______________________|____________|__________________|
|2208 |սպիրտային խմիչքներ |բացթողման |30 տոկոս, բայց ոչ |
| | |գնի (առանց |պակաս, քան 1 լիտրի|
| | |ավելացված |համար 380 դրամ |
| | |արժեքի հարկի| |
| | |և ակցիզային| |
| | |հարկի), իսկ | |
| | |ապրանքների | |
| | |ներմուծման | |
| | |դեպքում` | |
| | |մաքսային | |
| | |արժեքի | |
|_____________|______________________|____________|__________________|
|2403 |ծխախոտի | 1 կիլոգրամ | 1,500 |
| |արդյունաբերական | | |
| |փոխարինիչներ | | |
|_____________|______________________|____________|__________________|
|2709 |հում նավթ և | 1 տոննա | 27,000 |
| |նավթամթերքներ | | |
|_____________|______________________|____________|__________________|
|2711 |նավթային գազեր և | 1 տոննա | 1,000 |
|(բացառությամբ|գազանման այլ | | |
|2711 11 և |ածխաջրածիններ | | |
|2711 21) |(բացառությամբ | | |
| |բնական գազի) | | |
.____________________________________________________________________.
Հավելված 2
._________________________________________________________________________.
| Ակցիզային հարկի հաշվարկ | |
|(համապատասխան վանդակում նշել «X» ) | Փաստաթղթի հերթական համարը |
|_____________________________________|(լրացվում է հարկային մարմնի կողմից)|
|հաշվետու | |հաշվետու | | |
|ժամանակաշրջանի| |ժամանակաշրջանի| | |
|_____________________________________|___________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը |2. Ժամանակաշրջանը |
| ._______________. |տարի ._______. ամիս .___. |
|_____________________________________|___________________________________|
|3. Ֆիզիկական անձի (անհատ |4. Իրավաբանական անձի անվանումը |
|ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը | |
|_____________________________________|___________________________________|
|5. Գտնվելու վայրը (նոր վայրի |6. Աշխատանքային հեռախոսի համարը |
|դեպքում, նշել վանդակը) ._. | |
| ._. |Տան հեռախոսի համարը |
|_________________________________________________________________________|
|7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի | |
|կատարվել վանդակում նշել «X», ստորագրել ստորև և | |
|ներկայացնել հաշվարկը -> -> -> -> | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|8. Ակցիզային հարկով | Հաշվետու ամսում հարկման բազան և հաշվարկված |
|հարկման ենթակա ապրանքի | ակցիզային հարկի գումարը |
|(ըստ ԱՏԳ ԱԱ) | |
|_______________________|_________________________________________________|
|ծածկագիրը | անվանումը |Հարկման|Օտարված |Սպիրտայ-|Մեկ |Բ.Ակցի-|Գ.Ակցի-|
| | |բազայի |ապրանք- |նության |լիտրի |զային |զային |
| | |միավորը|ների |աստիճանը|բացթող-|հարկի |հարկի |
| | | |քանակը |1* |ման |դրույ- |գումարը|
| | | |(ծավալը)|տոկոս |գինը 2*|քաչափը)|(հազ. |
| | | | | | |(դրամ) | դրամ) |
|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|
|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|
|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|
|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|
|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|
|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|
|_________________________________________________________________|_______|
|9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար | |
._________________________________________________________________________.
._____________________________________________________________.
|10. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների| |
|իրացման շրջանառությունը (հազար դրամ) | |
._____________________________________________________________.
հազար դրամ
._________________________________________________________________________.
|Օտարված ապրանքներին բաժին ընկնող` հաշվանցման |ՀՀ տարածքում| Արտահանված|
|(վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, | Ա. | Բ. |
|որի դիմաց վճարվել է | | |
|________________________________________________|____________|___________|
|11. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված | | |
|հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | | |
|________________________________________________|____________|___________|
|12. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք | | |
|բերված հումքի դիմաց վճարված ակցիզային | | |
|հարկի գումար | | |
|________________________________________________|____________|___________|
|13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային | | |
|հարկի գումար, [11]+[12] | | |
|________________________________________________|____________|___________|
|14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ | | |
|ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի | | |
|գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, | | |
|[13Ա]-[9], եթե [13Ա] > [9] | | |
|________________________________________________|____________|___________|
|15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով| | |
|հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար | | |
|________________________________________________|________________________|
|16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի | |
|գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա | |
|ակցիզային հարկի գումար | |
|[13Ա]+[13Բ]-[14Ա]+[15Ա]+[15Բ] | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| |Ա. բյուջեից| Բ. բյուջե |
| |վերադարձման| վճարման |
|________________________________________________|___________|____________|
|17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում| | |
|է «Ա» վանդակը` եթե ([16]-[9]) > 0 և լրացվում է | | |
|«Բ» վանդակը` եթե ([9]-[16]) > 0 | | |
._________________________________________________________________________.
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն Ամսաթիվ Կնիք
Հաշվապահի ստորագրություն
Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ
Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկ ներկայացնելու կամ նախկինում ներկայացրած հաշվարկի ճշգրտման դեպքում հաշվարկի վերևի ձախ մասում` համապատասխան վանդակում նշվում է «X»:
Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:
[1]. Նշվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից:
[2]. Նշվում է այն հաշվետու (կամ ճշգրտման) ժամանակաշրջանը, որի համար կազմվել է ակցիզային հարկի հաշվարկը:
[3]. Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
[4]. Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
[5]. Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:
[6]. Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:
[7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողը ներառյալ, [7]-րդ վանդակում նշվում է «X», հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:
[8]. Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, «2204» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար` դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` վերածած մեկ լիտրի, ակցիզային հարկի դրույքաչափը (օրենքով սահմանված կամ օրենքին համապատասխան հաշվարկված) և ակցիզային հարկի գումարը: «2207» ապրանքախմբին դասվող ապրանքների համար նշվում է նաև սպիրտայնության աստիճանը:
[9]. Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:
[10]. Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը` հազար դրամներով:
[11]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող- իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:
[12]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:
[13]. «Ա» վանդակում լրացվում է «11Ա» և «12Ա» վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` «11Բ» և «12Բ]» վանդակների հանրագումարը:
[14]. «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման ([13Ա]-[9]):
[15]. «Ա» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
«Բ» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:
[17]. «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16] - [9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:
«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9] - [16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը: