Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

010.0480.261202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 2-րդ հոդվածի 1-ին կետում «- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը,» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,», իսկ «- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը,» տողը` «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,» խմբագրությամբ:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը «ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների» բառերից հետո լրացնել «և (կամ) բնապահպանական տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը սկսել «Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հանել «է» ենթակետը:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետից հանել «խախտումների թույլատրման պատճառները» և «խախտումների վերացման (ուղղումների) համար անհրաժեշտ գործողությունները» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 7-րդ հոդվածի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«զ) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք հարկային մարմնի կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը «և այլն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գույքագրման և չափագրման դեպքերի, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 10-րդ հոդվածի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ 3 տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում «15-30» թվերը փոխարինել «30» թվով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի փետրվարի 1-ից:

 

2002 թվականի դեկտեմբերի 26

ՀՕ-480-Ն

 

 

pin
ՀՀ 11.12.2002
N ՀՕ-480-Ն օրենք