Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏ ...

 

01.11.2024 -

 

600.0340.050907

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         09           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007318

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2007 թվականի N 340-Ն

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հաշվի առնելով, որ`

ա) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը 2007 թվականի հունիսի 1-ի N 238/07 գրությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ էր ներկայացրել բացառիկ իրավունքով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների սակագների ճշգրտումների վերաբերյալ, որը մերժվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 13-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած սակագների ճշգրտումների վերաբերյալ առաջարկությունը մերժելու մասին» N 302-Ա որոշմամբ,

բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենՏել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի համաձայն` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է իրենց լավագույն ջանքերը գործադրեն բացառիկ իրավունքով մատուցվող հիմնական կամ ոչ հիմնական որևէ ծառայության սակագնի բարձրացման վերաբերյալ առաջարկությունը մերժելու օրվան հաջորդող 45 օրվա ընթացքում սակագների ճշգրտման ընդունելի տարբերակի շուրջ համաձայնության գալու համար,

գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը 2007 թվականի օգոստոսի 17-ի N 358/07 գրությամբ ներկայացրել է համապատասխան հիմնավորումներ և առաջարկել իր կողմից բացառիկ իրավունքով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների գործող սակագները թողնել անփոփոխ` դրանք համարելով առավելագույն և վերահավասարակշռված սակագներ և`

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենՏել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի 6.Բ և 6.Գ.1 կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սույն որոշման ընդունման պահին գործող` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագներ հաստատելու մասին» N 404-Ն հրամանով հաստատված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից բացառիկության կարգով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների անցումային սակագներ սահմանելու մասին» N 283-Ն որոշմամբ որպես անցումային ընդունված սակագները համարել սույն որոշմամբ սահմանված վերահավասարակշռված և առավելագույն սակագներ` համաձայն NN 1-4 հավելվածների:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված վերահավասարակշռված և առավելագույն սակագներից ցածր սակագները «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և համարվում են սույն որոշմանը համապատասխան սահմանված սակագներ:

3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել մինչև էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման գործառույթը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին անցնելը «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության համար այլ իրավասու մարմինների կողմից սահմանված և սույն որոշման ընդունման պահին գործող սակագների վերաբերյալ առաջարկությունները:

4. ՈՒժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագներ հաստատելու մասին» N 404-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից բացառիկության կարգով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների անցումային սակագներ սահմանելու մասին» N 283-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 24-ի N 283-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 318-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի օգոստոսի 24-ի

N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

.___________________________________________________________________.

|Հ/հ|ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ  |Չափի     |Սակագինը |Ավելացված|Սակագինը |

|   |                       |միավոր   |(առանց   |արժեքի   |(ներառյալ|

|   |                       |         |ավելացված|հարկ     |ավելացված|

|   |                       |         |արժեքի   |         |արժեքի   |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|1. |Հեռախոսագծի տեղադրման  |         |         |         |         |

|   |միանվագ ծառայություն   |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|1) |բնակիչ բաժանորդի համար |դրամ     |10,000.0 | 2,000.0 |12,000.0 |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|2) |գործարար բաժանորդի     |դրամ     |12,000.0 | 2,400.0 |14,400.0 |

|   |համար                  |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|2. |Հիմնական հեռախոսագծի   |         |         |         |         |

|   |բաժանորդային վճար      |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|1) |Գնային տարբերակ 1      |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|ա. |բնակիչ բաժանորդի համար |դրամ/ամիս|   916.67|   183.33| 1,100.0 |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|բ. |գործարար բաժանորդի     |դրամ/ամիս| 4,000.0 |   800.0 | 4,800.0 |

|   |համար                  |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|2) |Գնային տարբերակ 2      |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|ա. |բնակիչ բաժանորդի համար |դրամ/ամիս|  4,300.0|   860.0 | 5,160.0 |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|բ. |գործարար բաժանորդի     |դրամ/ամիս|  6,250.0| 1,250.0 | 7,500.0 |

|   |համար                  |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|3. |(3-րդ կետն ուժը կորցրել է 02.10.2024 թիվ 328-Ն որոշում)        |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|4. |Միացնող գծի ամսական    |դրամ/ամիս|  2,000.0|   400.0 | 2,400.0 |

|   |վարձ (անկախ գծերի      |         |         |         |         |

|   |քանակից, կիրառվում են  |         |         |         |         |

|   |միևնույն  տեղական      |         |         |         |         |

|   |զանգերի տարածքում)`    |         |         |         |         |

|   |բնակիչ և  գործարար     |         |         |         |         |

|   |բաժանորդների համար     |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|5. |Ուղիղ գծի ամսական վարձ |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|1) |բնակիչ բաժանորդի համար |դրամ/ամիս|  2,500.0|   500.0 | 3,000.0 |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|2) |գործարար բաժանորդի     |դրամ/ամիս|  3,000.0|   600.0 | 3,600.0 |

|   |համար                  |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|6. |Գերատեսչական ԱՀԿ-ների  |         |         |         |         |

|   |միացնող գծի ամսական    |         |         |         |         |

|   |վարձ (միայն գործարար և |         |         |         |         |

|   |կառավարական            |         |         |         |         |

|   |բաժանորդների համար)    |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|1) |երկու լարով            |դրամ/ամիս|  2,000.0|   400.0 | 2,400.0 |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|2) |երեք լարով             |դրամ/ամիս|  3,000.0|   600.0 | 3,600.0 |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|7. |Տեղական զանգերի        |         |         |         |         |

|   |(ներառյալ` ինտերնետ    |         |         |         |         |

|   |հասանելիության համար)  |         |         |         |         |

|   |ծառայություն           |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|1) |Գնային տարբերակ 1      |         |         |         |         |

|___|_______________________|_________|_____________________________|

|ա. |ամսական տրամադրվող     |րոպե/ամիս|               360           |

|   |անվճար րոպեների        |         |                             |

|   |չափաքանակը`            |         |                             |

|   |յուրաքանչյուր          |         |                             |

|   |հեռախոսագծի համար      |         |                             |

|___|_______________________|_________|_____________________________|

|բ. |տեղական զանգ`          |դրամ/րոպե|      4.1|     0.83|     5.00|

|   |սկսած 361-րդ րոպեից    |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|2) |Գնային տարբերակ 2      |         |         |         |         |

|___|_______________________|_________|_____________________________|

|ա. |ամսական տրամադրվող     |րոպե/ամիս|              1600           |

|   |անվճար րոպեների        |         |                             |

|   |չափաքանակը`            |         |                             |

|   |յուրաքանչյուր          |         |                             |

|   |հեռախոսագծի համար      |         |                             |

|___|_______________________|_________|_____________________________|

|բ. |տեղական զանգ` սկսած    |դրամ/րոպե|      4.1|     0.83|     5.00|

|   |1601-րդ րոպեից         |         |         |         |         |

|___|_______________________|_________|_________|_________|_________|

|3) |Ինտերնետ հասանելիության|դրամ/րոպե|      0.8|     0.17|     1.00|

|   |համար տեղական զանգի    |         |         |         |         |

|   |ծառայություն           |         |         |         |         |

.___________________________________________________________________.

 

1. Սույն աղյուսակի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված գնային տարբերակի ընտրության վերաբերյալ բաժանորդը գրավոր դիմում է ներկայացնում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն` հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Բաժանորդի կողմից նշված տարբերակների ընտրության վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ենթակա են կիրառման գնային տարբերակ 1-ով սահմանված սակագները:

2. Սույն աղյուսակի 7-րդ կետով սահմանված տեղական զանգերի և տեղական զանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները կիրառվում են 1-ին և 2-րդ գնային տարբերակների համար սահմանված անվճար րոպեների չափաքանակները բաժանորդի կողմից օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):

3. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն աղյուսակի 7-րդ կետով սահմանված անվճար րոպեների չափաքանակները կիրառվում են նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:

(1-ին հավելվածը փոփ. 29.07.14 թիվ 309-Ն որոշում)

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի օգոստոսի 24-ի

N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ ISDN (2B+D) BRA 128 ԿԲԻԹ/ՎՐԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

.________________________________________________________________.

|Հ/հ|Ծառայություն        |Չափի     |Սակագինը |Ավելացված|Սակագինը |

|   |                    |միավոր   |(առանց   |արժեքի   |(ներառյալ|

|   |                    |         |ավելացված|հարկ     |ավելացված|

|   |                    |         |արժեքի   |         |արժեքի   |

|   |                    |         |հարկի)   |         |հարկը)   |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|1. |Միանվագ             |         |         |         |         |

|   |ծառայություններ     |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|1) |ISDN-2 (2B+D) 128   |դրամ     | 9,083.33| 1,816.67| 10,900.0|

|   |կբիթ/վրկ գծի        |         |         |         |         |

|   |տրամադրում 1        |         |         |         |         |

|   |հեռախոսահամարի      |         |         |         |         |

|   |միացումով (NT սարքի |         |         |         |         |

|   |հետ)                |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|2) |Գործող հանրային     |դրամ     | 5,000.0 | 1,000.0 |  6,000.0|

|   |հեռախոսային ցանցի   |         |         |         |         |

|   |(PSTN) գծի          |         |         |         |         |

|   |վերամիացում ISDN    |         |         |         |         |

|   |ցանցին              |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|3) |ISDN-2(2B+D)        |դրամ     | 4,541.67|   908.33|  5,450.0|

|   |128կբթ/վրկ գծի      |         |         |         |         |

|   |վերատեղադրում նույն |         |         |         |         |

|   |շենքում             |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|4) |ISDN-2(2B+D)        |դրամ     | 9,083.33| 1,816.67| 10,900.0|

|   |128կբթ/վրկ գծի      |         |         |         |         |

|   |վերատեղադրում այլ   |         |         |         |         |

|   |շենքում             |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|2. |ISDN BRA (2B+D) 128 |         |         |         |         |

|   |կբիթ/վրկ գծի        |         |         |         |         |

|   |բաժանորդային        |         |         |         |         |

|   |վճար և  տեղական     |         |         |         |         |

|   |զանգերի ծառայություն|         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|1) |Գնային տարբերակ 1   |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|ա. |ամսական բաժանորդային|դրամ/ամիս| 2,500.0 |   500.0 |  3,000.0|

|   |վճար` բնակիչ        |         |         |         |         |

|   |բաժանորդի համար     |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|բ. |ամսական բաժանորդային|դրամ/ամիս| 5,000.0 | 1,000.0 |  6,000.0|

|   |վճար` գործարար      |         |         |         |         |

|   |բաժանորդի համար     |         |         |         |         |

|___|____________________|_________|_____________________________|

|գ. |ամսական տրամադրվող  |րոպե/ամիս|             360             |

|   |անվճար րոպեների     |         |                             |

|   |չափաքանակը` մեկ ISDN|         |                             |

|   |գծի համար           |         |                             |

|___|____________________|_________|_____________________________|

|դ. |տեղական զանգ` սկսած |դրամ/րոպե|     4.17|     0.83|      5.0|

|   |361-րդ րոպեից       |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|ե. |ինտերնետ            |դրամ/րոպե|     0.83|     0.17|      1.0|

|   |հասանելիության համար|         |         |         |         |

|   |տեղական զանգի       |         |         |         |         |

|   |ծառայություն        |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|2) |Գնային տարբերակ 2   |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|ա. |ամսական բաժանորդային|դրամ/ամիս| 7,000.0 | 1,400.0 |  8,400.0|

|   |վճար` բնակիչ        |         |         |         |         |

|   |բաժանորդի համար     |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|բ. |ամսական բաժանորդային|դրամ/ամիս| 8,500.0 | 1,700.0 | 10,200.0|

|   |վճար` գործարար      |         |         |         |         |

|   |բաժանորդի համար     |         |         |         |         |

|___|____________________|_________|_____________________________|

|գ. |ամսական տրամադրվող  |րոպե/ամիս|            1600             |

|   |անվճար րոպեների     |         |                             |

|   |չափաքանակը` մեկ ISDN|         |                             |

|   |գծի համար           |         |                             |

|___|____________________|_________|_____________________________|

|դ. |տեղական զանգ` սկսած |դրամ/րոպե|     4.17|     0.83|      5.0|

|   |1601-րդ րոպեից      |         |         |         |         |

|___|____________________|_________|_________|_________|_________|

|ե. |ինտերնետ            |դրամ/րոպե|     0.83|     0.17|      1.0|

|   |հասանելիության համար|         |         |         |         |

|   |տեղական զանգի       |         |         |         |         |

|   |ծառայություն        |         |         |         |         |

.________________________________________________________________.

 

1. Սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գնային տարբերակի ընտրության վերաբերյալ բաժանորդը գրավոր դիմում է ներկայացնում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն` հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Բաժանորդի կողմից նշված տարբերակների ընտրության վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ենթակա են կիրառման գնային տարբերակ 1-ով սահմանված սակագները:

2. Սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղական զանգերի և տեղական զանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները կիրառվում են 1-ին և 2-րդ գնային տարբերակների համար սահմանված անվճար րոպեների չափաքանակները բաժանորդի կողմից օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):

3. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված անվճար րոպեների չափաքանակները կիրառվում են նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:

(2-րդ հավելվածը փոփ. 28.12.11 թիվ 618-Ն, 29.07.14 թիվ 309-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի օգոստոսի 24-ի

N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ 2048 ԿԲԻԹ/ՎՐԿ E-1 ԵՎ ISDN 30B+D (PRA) ԹՎԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ

._______________________________________________________________________.

|Հ/հ|ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ    |Չափի     |Սակագինը  |Ավելացված |Սակագինը |

|   |                         |միավոր   |(առանց    |արժեքի    |(ներառյալ|

|   |                         |         |ավելացված |հարկ      |ավելացված|

|   |                         |         |արժեքի    |          |արժեքի   |

|   |                         |         |հարկի)    |          |հարկը)   |

|___|_________________________|_________|__________|__________|_________|

|1. |Առանց հանրային ամրակցված |         |          |          |         |

|   |հեռախոսային ցանցին       |         |          |          |         |

|   |միանալու հնարավորության  |         |          |          |         |

|   |2048 կբիթ/վրկ            |         |          |          |         |

|   |թողունակությամբ E-1      |         |          |          |         |

|   |կապուղու տեղադրման       |         |          |          |         |

|   |ծառայություն             |         |          |          |         |

|1) |I գոտի (0-25 կմ կապուղի) |դրամ     |113,208.33| 22,641.67|135,850.0|

|2) |II գոտի (26-50 կմ        |դրամ     |181,166.67| 36,233.33|217,400.0|

|   |կապուղի)                 |         |          |          |         |

|3) |III գոտի (51-100 կմ      |դրամ     | 317,000.0| 63,400.00|380,400.0|

|   |կապուղի)                 |         |          |          |         |

|4) |IV գոտի (101-200 կմ      |դրամ     |486,833.33| 97,366.67|584,200.0|

|   |կապուղի)                 |         |          |          |         |

|5) |V գոտի (201 կմ և  ավելի  |դրամ     |520,791.67|104,158.33|624,950.0|

|   |կապուղի)                 |         |          |          |         |

|___|___________________________________________________________________|

|6) |Երկու կետերի (բնակավայրերի) հեռավորությունը հաշվարկվում է ուղիղ    |

|   |թռիչքով 1:500000 մասշտաբի քարտեզով                                 |

|___|___________________________________________________________________|

|7) |2048 կբիթ/վրկ թվային կապուղիները տրամադրվում են 2 կետերի միջև:     |

|   |Միջանկյալ տեղամասերում ելքի և  (կամ) մուտքի տրամադրումը համարվում է|

|   |որպես առանձին կապուղու տրամադրում:                                 |

|___|___________________________________________________________________|

|2. |Առանց հանրային ամրակցված |         |          |          |         |

|   |հեռախոսային ցանցին       |         |          |          |         |

|   |միանալու հնարավորության  |         |          |          |         |

|   |2048 կբիթ/վրկ            |         |          |          |         |

|   |թողունակությամբ E-1      |         |          |          |         |

|   |կապուղու բաժանորդային    |         |          |          |         |

|   |ծառայություն             |         |          |          |         |

|1) |I գոտի (0-25 կմ կապուղի) |դրամ/ամիս| 45,250.00|  9,050.00| 54,300.0|

|2) |II գոտի (26-50 կմ        |դրամ/ամիս| 72,413.33| 14,482.67| 86,896.0|

|   |կապուղի)                 |         |          |          |         |

|3) |III գոտի (51-100 կմ      |դրամ/ամիս|126,706.67| 25,341.33|152,048.0|

|   |կապուղի)                 |         |          |          |         |

|4) |IV գոտի (101-200 կմ      |դրամ/ամիս|194,590.00| 38,918.00|233,508.0|

|   |կապուղի)                 |         |          |          |         |

|5) |V գոտի (201 կմ և  ավելի  |դրամ/ամիս|208,163.33| 41,632.67|249,796.0|

|   |կապուղի)                 |         |          |          |         |

|___|___________________________________________________________________|

|6) |Երկու կետերի (բնակավայրերի) հեռավորությունը հաշվարկվում է ուղիղ    |

|   |թռիչքով 1:500000 մասշտաբի քարտեզով                                 |

|___|___________________________________________________________________|

|7) |2048 կբիթ/վրկ թվային կապուղիները տրամադրվում են 2 կետերի միջև:     |

|   |Միջանկյալ տեղամասերում ելքի և  (կամ) մուտքի տրամադրումը համարվում է|

|   |որպես առանձին կապուղու տրամադրում:                                 |

|___|___________________________________________________________________|

|3. |Հանրային ամրակցված       |         |          |          |         |

|   |հեռախոսային ցանցին       |         |          |          |         |

|   |միանալու հնարավորությամբ |         |          |          |         |

|   |2048 կբիթ/վրկ            |         |          |          |         |

|   |թողունակությամբ E-1      |         |          |          |         |

|   |կապուղի                  |         |          |          |         |

|1) |ISDN 30B+D (PRA) 2048    |դրամ     |384,000.00| 76,800.00|460,800.0|

|   |կբիթ/վրկ թողունակության  |         |          |          |         |

|   |հոսքի տեղադրման          |         |          |          |         |

|   |ծառայություն (1          |         |          |          |         |

|   |հեռախոսահամարի           |         |          |          |         |

|   |միացումով)` ներառյալ     |         |          |          |         |

|   |ելքային զանգի            |         |          |          |         |

|   |հնարավորությունը         |         |          |          |         |

|2) |ISDN 30B+D (PRA) 2048    |դրամ     |192,000.00| 38,400.00|230,400.0|

|   |կբիթ/վրկ թողունակության  |         |          |          |         |

|   |հոսքի տեղադրման          |         |          |          |         |

|   |ծառայություն (1          |         |          |          |         |

|   |հեռախոսահամարի           |         |          |          |         |

|   |միացումով)` առանց ելքային|         |          |          |         |

|   |զանգի հնարավորության     |         |          |          |         |

|3) |ISDN 30B+D (PRA) 2048    |դրամ/ամիս|126,833.33| 25,366.67|152,200.0|

|   |կբիթ/վրկ թողունակության  |         |          |          |         |

|   |հոսքի բաժանորդային       |         |          |          |         |

|   |ծառայություն` ներառյալ   |         |          |          |         |

|   |ելքային զանգի            |         |          |          |         |

|   |հնարավորությունը         |         |          |          |         |

|4) |ISDN 30B+D (PRA) 2048    |դրամ/ամիս| 63,416.67| 12,683.33| 76,100.0|

|   |կբիթ/վրկ թողունակության  |         |          |          |         |

|   |հոսքի բաժանորդային       |         |          |          |         |

|   |ծառայություն` առանց      |         |          |          |         |

|   |ելքային զանգի            |         |          |          |         |

|   |հնարավորության           |         |          |          |         |

|5) |2048 կբիթ/վրկ            |         |          |          |         |

|   |թողունակության հանրային  |         |          |          |         |

|   |ամրակցված հեռախոսային    |         |          |          |         |

|   |ցանցին միանալու          |         |          |          |         |

|   |հնարավորությամբ թվային   |         |          |          |         |

|   |կապուղիների տեղական      |         |          |          |         |

|   |զանգերի (ներառյալ        |         |          |          |         |

|   |ինտերնետ հասանելիության  |         |          |          |         |

|   |համար) ծառայություն      |         |          |          |         |

|   |(մեկ կապուղու համար)     |         |          |          |         |

|ա. |Ամսական տրամադրվող անվճար|րոպե/ամիս|          | 10,800.0 |         |

|   |րոպեների չափաքանակը      |         |          |          |         |

|բ. |Տեղական զանգ` սկսած      |դրամ/րոպե|      4.17|      0.83|      5.0|

|   |10801-րդ րոպեից          |         |          |          |         |

|գ. |Ինտերնետ հասանելիության  |դրամ/րոպե|      0.83|      0.17|      1.0|

|   |համար տեղական զանգի      |         |          |          |         |

|   |ծառայություն             |         |          |          |         |

|___|___________________________________________________________________|

|դ. |Տեղական զանգերի և  ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի     |

|   |ծառայությունների սակագները կիրառվում են սույն ենթակետի «ա»         |

|   |պարբերությամբ սահմանված անվճար րոպեների չափաքանակները օգտագործելուց|

|   |հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման   |

|   |ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության|

|   |համար տեղական զանգ):                                               |

|___|___________________________________________________________________|

|ե. |2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն ենթակետի «ա» պարբերությամբ   |

|   |սահմանված անվճար րոպեների չափաքանակը կիրառվում է նաև  միջքաղաքային |

|   |զանգերի ծառայության համար:                                         |

._______________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 28.12.11 թիվ 618-Ն, 29.07.14 թիվ 309-Ն որոշումներ)

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
24.08.2007
N 340-Ն
Որոշում