Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

03.05.2024 -

(որոշումը փոփոխվելու է Հայաստանի Հանրապետության արտաքին

առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում

(www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am)

էլեկտրոնային համակարգի «Եվրասիական տնտեսական միության անդամ

պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր

թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության

(թույլատրագրի) տրամադրում» ենթահամակարգի գործարկման օրվանից`

12.01.2023 թիվ 40-Ն որոշում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2021 թվականի N 489-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թափոնների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 8-ի

N 489-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելու դեպքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Միության մաքսային տարածքով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 6 հավելվածով հաստատված վտանգավոր թափոնների (այսուհետ` թափոններ) անդրսահմանային տեղափոխման եզրակացության (այսուհետ' եզրակացություն (թույլատրագիր) տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Չի թույլատրվում թափոնների անդրսահմանային տեղափոխումը դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով:

3. Եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ' դիմումատու) շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմին է (այսուհետ' իրավասու մարմին) ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) գրավոր դիմում, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում' անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում' անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը.

2) եզրակացության (թույլատրագրի) նախագիծ' լրացված համաձայն սույն կարգին կցված ձևի.

3) պայմանագրի պատճենը, իսկ պայմանագրի բացակայության դեպքում' կողմերի մտադրությունները հաստատող մեկ այլ փաստաթղթի պատճենը.

4) պետական իրավասու մարմնի համաձայնությունը (գրավոր տեսքով), որի տարածք ներմուծվում են թափոնները և (կամ) որի տարածքով տեղափոխվում են թափոնները` «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան կոնվենցիային (այսուհետ` Բազելյան կոնվենցիա) համապատասխան (թափոնների արտահանման դեպքում).

5) թափոններ արտահանողի և արտադրողի կամ ներմուծողի և սպառողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ դիմումատուն հանդես է գալիս որպես միջնորդ.

6) թափոնների փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի (ներմուծողի) ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը` վերապահումով, որ այդ թափոններն էկոլոգիապես անվտանգ օգտագործվեն.

7) Բազելյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում.

8) Բազելյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան թափոնների փոխադրման մասին փաստաթուղթ.

9) թափոնների օգտագործման համար տեխնիկական (տեխնոլոգիական) հնարավորությունների առկայության մասին տեղեկատվություն (քաղվածք թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման), թափոնների ներմուծման դեպքում.

10) թափոնների գործածության գործունեության լիցենզիայի և ներդիրի կամ ներդիրների համարները և ամսաթվերը.

11) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

4. Դիմումատուն եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն իրավասու մարմին կարող է ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

5. Իրավասու մարմնի կողմից եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում կամ մերժվում է հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 02.05.2024 թիվ 625-Ն որոշում)

6. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում եզրակացության (թույլատրագրի) իրավասու մարմնի կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(6-րդ կետը փոփ. 02.05.2024 թիվ 625-Ն որոշում)

7. Եզրակացությունը (թույլատրագիրը) կարող է տրվել թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:

8. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով'

1) չեն ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը.

2) ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում չեն շտկվել, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ:

9. Իրավասու մարմնի կողմից եզրակացության (թույլատրագրի) տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

10. Եզրակացության (թույլատրագրի) գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին:

11. Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը' արտաքին առևտրային գործունեության մասնակիցը եզրակացության (թույլատրագրի) բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, եզրակացությունը (թույլատրագիրը) հսկողության տակ վերցնելով, արտաքին առևտրային գործունեության մասնակցին է տալիս դրա պատճենը' այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

12. Տրված եզրակացությունը (թույլատրագիրը) չի կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակցի անունով: Չի թույլատրվում փոփոխություններ կատարել տրված եզրակացության (թույլատրագրի) մեջ:

13. Տրված եզրակացության (թույլատրագրի) կորստի դեպքում իրավասու մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող եզրակացության (թույլատրագրի) կրկնօրինակը:

14. Թափոնների անդրսահմանային տեղափոխումների հետ կապված սույն որոշման շրջանակներում չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Բազելյան կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ)

Զակլյուչենիե (ռազրեշիտելնիյ դօկումենտ)

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

Օ տռանսգռանիչնօմ պերեմեշենիի օպասնիխ օտխօդօվ պրի օսուշեստվլենիի

վզաիմնօյ տօռգօվլի գօսուդառստվ-չլենօվ Եվրազիսկօգօ

էկօնօմիչեսկօգօ սօյուզա

 

N________ /202__ /______

 

______________________________________________________________________

(եզրակացությունը տված Եվրասիական տնտեսական միության անդամ պետության

պետական մարմնի անվանումը)

 

(Նաիմենօվանիե օռգանա գօսուդառստվեննօյ վլաստի գօսուդառստվա - չլենա

Եվռազիսկօգօ էկօնօմիչեսկօգօ սօյուզա, վիդավշեգօ զակլյուչենիե)

 

Տրվել է (վիդանօ)

______________________________________________________________________

           (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը)

           (Նազվանիե օռգանիզացիի, յուրիդիչեսկիյ ադրես, ստռանա)

 

Տեղափոխման տեսակը (վիդ

պերեմեշենիյա) ________________________________________________________

__________________________ ___________________________

    (միասնական ցանկի բաժինը)    (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը)

(Ռազդել Եդինօգօ պերեչնյա)   (Կօդ ՏՆ ՎԷԴ ԵԱԷՍ)

 

.________________________________________________________.

|Ապրանքի անվանումը     |Քանակը      |Չափի միավորը        |

|(Նաիմենօվանիյե տօվառա)|(Կօլիչեստվօ)|(Եդինիցա իզմերենիյա)|

|______________________|____________|____________________|

.________________________________________________________.

 

Ստացողը/ուղարկողը

պօլուչատել/օտպռավիտել)

______________________________________________________________________

(Անվանումը, գտնվելու վայրը, երկիրը) (Նազվանիե, յուրիդիչեսկիյ ադրես,

ստռանա)

______________________________________________________________________

 

Նշանակման/ուղարկման երկիրը (Ստռանա նազնաչենիյա/օտպռավլենիյա)

______________________________________________________________________

 

Ներմուծման (արտահանման) նպատակը (Ցել վվօզա

(վիվօզա) _____________________________________________________________

 

______________________________________________________________________

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը (Սռօկ վրեմեննօգօ վվօզա

(վիվօզա)

 

Հիմքը

(Օսնօվանիե) __________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ (Դօպօլնիտելնայա ինֆօռմացիյա)

_____________________________

______________________________________________________________________

 

Տարանցիկ երկիրը _____________________________________________________

Ստռանա տռնազիտա) (տարածքով տարանցիկ փոխադրում) (Տռանզիտ պօ տերրիտօրիի)

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև

(Զակլյուչենիե դեյստվիտելնօ պօ)___ _______ 20___ թ. գ.

 

Ստորագրությունը (Պօդպիս) _________ Ամսաթիվը (Դատա) ___ _____ 20 թ. գ.

 

____________________

                                                       (Ա.Ա.Հ.) (Ֆ.Ի.Օ.)

 

    Կ.Տ. (Մ.Պ.)                                   ________________________

                                                     (պաշտոնը) (Դօլժնօստ)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2021
N 489-Ն
Որոշում