ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2023 թվականի N 1200-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն որոշման (այսուհետ` որոշում)`
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված)`
ա. 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) ֆաքսիմիլային սարքավորումներ 8443 32 300 0»,
բ. հավելվածի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար 8517 300 0, 8517 400 0»,
գ. հավելվածի «թ» և «ժ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
3) հավելվածի 4-րդ կետում «շուկա մուտք գործելուն» բառերը փոխարինել «շուկայահանմանը» բառով.
4) հավելվածի 5-րդ կետում «1-ին կետի «է», «ը» և «ժա» ենթակետերում» բառերը փոխարինել «1-ին կետում» բառերով.
5) հավելվածի 6-րդ կետի`
ա. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց հաճախականությունները պայմանականորեն սահմանափակված են 3000 ԳՀց հաճախականությունից ցածր, տարածվում են տարածությունում առանց արհեստական ալիքատարի»,
բ. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ը) վնասակար խանգարում` խանգարում, որը խոչընդոտում է ռադիոնավիգացիոն ծառայության գործունեությանը կամ անվտանգությանը կամ էապես վատթարացնում է որակը, դժվարացնում է կամ բազմակի անգամ ընդհատում է ռադիոկապի ծառայության աշխատանքը, որը գործում է` համաձայն հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի կանոնակարգի.
6) հավելվածի III բաժնի վերնագրի «ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառերով.
7) հավելվածի 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը` ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված` «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին,
բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը` ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված` «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի դրույթներին:».
8) հավելվածի 11-րդ կետում «միջամտությունից խուսափելու նպատակով և վերգետնյա տիեզերական» բառերը փոխարինել «խանգարումից խուսափելու նպատակով և վերգետնյա ու տիեզերական» բառերով.
9) հավելվածի 14-րդ և 16-րդ կետերում «ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065» բառերով.
10) հավելվածի VI բաժնում 17-րդ կետի «17» թիվը փոխարինել «17.1» թվով.
11) հավելվածի 24-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879» բառերով.
12) հավելվածի 28-րդ կետում «պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով» բառերով.
13) հավելվածի IX բաժնով նախատեսված ստանդարտների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._________________________________________________________________________.
|Ստանդարտի նշագիրը|Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների |
| |անվանումը |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 5238 |Հաղորդալարային կապի կայանքներ. Գծերում առաջացող |
| |վտանգավոր լարումներից և հոսանքներից պաշտպանության |
| |սխեմաներ. Տեխնիկական պահանջներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 6343 |Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման մեթոդներ|
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 7152 |Միկրոֆոններ և պատիճավար հեռախոսներ ընդհանուր |
| |օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր |
| |տեխնիկական պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 7153 |Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ. |
| |Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 7845 |Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր. |
| |Չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 11216 |Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ |
| |ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, |
| |չափման և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 11515 |Ձայնային հեռարձակման ուղիներ և կապուղիներ. Որակի |
| |հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 12252 |Անկյունային մոդուլացմամբ ցամաքային շարժական կապի |
| |ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական |
| |պահանջներ և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 14663 |Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ |
| |հեկտամետրայինդեկամետրային տիրույթի ալիքների համար. |
| |պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 16019 |Ապարատուրա ցամաքային շարժական ռադիոկապի. |
| |Մեխանիկական և կլիմայական գործոնների ազդեցության |
| |նկատմամբ կայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 18471 |Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու |
| |օղակներ և չափման ազդանշաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 19463 |Ռադիոռելեային և արբանյակային համակարգերի միջոցով |
| |պատկերի հաղորդման մայրուղային կապուղիներ. Հիմնական |
| |պարամետրեր և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 19654 |Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 20532 |I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական|
| |պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 20855 |Տոնային հաճախության համակցվող և ոչ համակցվող |
| |կապուղիներում տվյալների փոխանցման սարքավորումների |
| |ազդանշանների փոխակերպիչ սարք. Տիպեր և հիմնական |
| |պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 21655 |Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային |
| |առաջնային ցանցի ուղիներ և կապուղիներ. Էլեկտրական |
| |պարամետրեր և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 22505 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ |
| |ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ|
| |կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Փորձարկման |
| |նորմեր և մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 22579 |Միաշերտ մոդուլացմամբ ցամաքային շարժական ծառայության |
| |ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական |
| |պահանջներ և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 22670 |Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և |
| |սահմանումներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 22937 |Տվյալների փոխանցման և հեռագրային կապի համակարգերի |
| |երկբևեռային տեղական շղթաներ. Տիպեր և հիմնական |
| |պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 23675 |Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ. |
| |Էլեկտրական պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 25007 |Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում |
| |կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման |
| |համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական |
| |պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 26315 |Կապուղիների հաճախականային բաժանումով հաղորդման |
| |համակարգերի խմբային և գծային ուղիների սարքավորումներ. |
| |Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր. |
| |Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական |
| |մակարդակներ և փոխադարձ միացման կետերում մուտքային և |
| |ելքային դիմադրություններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 26557 |Կապուղիներում ընդունվող տվյալների հաղորդման |
| |ազդանշաններ. |
| |Էներգետիկական պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 26797 |Հաղորդալարային կապի սարքավորումների և սպասարկող |
| |անձնակազմի պաշտպանություն էլեկտրամագնիսական դաշտերի |
| |ազդեցությունից. Չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 26886 |Փոխանցման թվային կապուղիների և կապի միասնական |
| |ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային |
| |ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 27049 |Հաղորդալարային կապի սարքավորումների և սպասարկող |
| |անձնակազմի պաշտպանություն մթնոլորտային պարպումներից |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 27232 |Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում ֆիզիկական|
| |գծերի հետ. Հիմնական պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 27908 |Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի |
| |փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի համակցում. |
| |Անվանացուցակ և հիմնական պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28263 |Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. |
| |ИГП1, ИГП2, ИГП3, ИГП4, ИГП5. Տեխնիկական պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28264 |Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. |
| |ФС1, ФС2, ФС3. Տեխնիկական պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28265 |Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. |
| |МК1, МК2, МК3. Տեխնիկական պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28266 |Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. |
| |МПС, ПНС, УПТ, СП. Տեխնիկական պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28384 |Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ |
| |տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների |
| |պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28439 |Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման |
| |համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր |
| |տեխնիկական պահանջներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28449 |Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ |
| |հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ |
| |փոխգործակցության ընդհանուր պահանջներ. |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28749 |2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման |
| |հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով |
| |միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար |
| |ազդանշանների փոխակերպման սարքավորումներ. Տիպեր և |
| |հիմնական պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28871 |Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային |
| |ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.4 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Կայունություն նանովայրկյանային |
| |իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և |
| |փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.2 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ |
| |կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30805.22 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների |
| |սարքավորանք. Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր |
| |և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 29280 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
|_________________|էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության|
|ԻԷԿ 1000-4092 |նկատմամբ. Ընդհանուր դրույթներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30318 |Տեխնիկական միջոցների համատեղելիություն |
| |էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների |
| |ռադիոհաճախությունների շերտի լայնության արտաշերտային |
| |ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ|
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30805.14.1 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր |
| |և անալոգային սարքավորումներ. Արդյունաբերական |
| |ռադիոխանգարումներ. Նորմեր և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30338 |Ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Բոլոր կարգերի և նշանակումների |
| |ժողովրդատնտեսական կիրառման ռադիոհաղորդիչ |
| |սարքավորումներ. Հաճախականության թույլատրելի շեղումներին|
| |ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30429 |Տեխնիկական միջոցների համատեղելիություն |
| |էլեկտրամագնիսական. Քաղաքացիական նշանակման ռադիոընդունիչ|
| |սարքավորումների հետ համատեղ տեղակայված սարքավորումներից|
| |և սարքերից ստացվող արդյունաբերական ռադիոխանգարումներ. |
| |Նորմեր և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30379 |Պաշտպանիչ, հրդեհային և հրդեհապաշտպանիչ ազդանշանների |
| |տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Խանգարակայունության և |
| |էլեկտրամագնիսական էմիսիայի պահանջներ, նորմեր և |
| |փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50628 |Տեխնիկական միջոցների համատեղելիություն |
| |էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական |
| |մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական |
| |խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50736 |Ալեհավաքա-ֆիդերային սարքեր ցամաքային շարժական ռադիոկապի|
| |համակարգերի. Տիպերը, հիմնական պարամետրերը, տեխնիկական |
| |պահանջները և չափման մեթոդները |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50739 |Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության |
| |պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական |
| |պահանջներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50799 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների |
| |կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ |
| |պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ |
| |փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50829 |Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի կիրառմամբ |
| |ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և դրանց բաղկացուցիչ |
| |մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և |
| |փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50839 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական |
| |տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական |
| |խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50842 |Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր |
| |ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի |
| |ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և |
| |վերահսկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50867 |Անտենաներ ռադիոռելեային կապի գծերի. Դասակարգում և |
| |ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50890 |Հաղորդիչներ հեռուստատեսային փոքր հզորության. Հիմնական |
| |պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50932 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի |
| |կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների |
| |նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50933 |Ներգոտիային ռադիոռելեային գծերի ուղիներ և տրակտներ. |
| |Հիմնական պարամետրեր և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51138 |ԳԲՀ և ՈՒԲՀ տիրույթներով հեռուստառադիոհեռարձակող |
| |ստացիոնար հաղորդող կայանների անտենաներ. Դասակարգում, |
| |տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51241 |Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և համակարգեր. |
| |Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման|
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 32068 |Հեռախոսային տեխնիկա բաժանորդային. Անվտանգության |
| |պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.3.2 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. 16 Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում)|
| |օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի |
| |ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.3.3 |Էլեկտրաէներգիա. Էլեկտրամագնիսական տեխնիկական միջոցների |
| |համատեղելիություն. Ընդհանուր նշանակության ցածր լարման |
| |էլեկտրամատակարարման համակարգերում լարման փոփոխման, |
| |լարման տատանումների և սահմանափակում. |
| |Տեխնիկական միջոցներ 16 Ա-ից ոչ ավելի (մեկ ֆազում) |
| |անվանական հոսանքով, որոնք միանում են էլեկտրական ցանցին |
| |միացման որոշակի պայմանները չպահպանելու դեպքում. Նորմեր |
| |և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51317.3.8 |Տեխնիկական միջոցների համատեղելիություն |
|(ԻԷԿ 61000-3-8) |էլեկտրամագնիսական. Ազդանշանների հաղորդում ցածրավոլտ |
| |էլեկտրական ցանցերով. Ազդանշանների մակարդակներ, |
| |հաճախությունների շերտեր և էլեկտրամագնիսական |
| |խանգարումների նորմեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.2 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ |
| |կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.3 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Կայունություն ռադիոհաճախականային |
| |էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և |
| |փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-|Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-5. |
|5 |Փորձարկման և չափման մեթոդներ. Մեծ էներգիայի |
| |միկրովայրկյանային իմպուլսների կայունության |
| |փորձարկումներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51317.4.6 |Տեխնիկական միջոցների համատեղելիություն |
|(ԻԷԿ 61000-4-6) |էլեկտրամագնիսական. Ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական|
| |դաշտերից ուղղորդված կոնդուկտիվ խանգարումների նկատմամբ |
| |կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.2 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ |
| |կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-|Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-12. Չափման |
|12 |և փորձարկման մեթոդներ. Կայունության փորձարկում |
| |ձայնային ալիքի նկատմամբ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.6.1 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Բնակելի, կոմերցիոն գոտիներում և |
| |արտադրական գոտիներում օգտագործվող փոքր էներգասպառմամբ |
| |տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների |
| |նկատմամբ կայունություն. |
| |Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.6.2 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Կայունությունը արդյունաբերական |
| |գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և |
| |փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.6.3 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Բնակելի, արտադրական և առևտրային |
| |գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ. Տեխնիկական |
| |միջոցներից առաջացած խանգարաէմիսիա. Նորմեր և փորձարկման|
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԻԷԿ 61000-6-|Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЭМС). Մաս 6-4. |
|4 |Ընդհանուր ստանդարտներ. Էլեկտրամագնիսական էմիսիայի |
| |ստանդարտ արդյունաբերական միջավայրի համար |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ՍԻՍՊՌ 24 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների |
| |սարքավորանքներ. Կայունություն էլեկտրամագնիսական |
| |խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51320 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. |
| |Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ |
| |հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51513 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ |
| |համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. |
| |Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, |
| |խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ|
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51515 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Խանգարակայունություն ռադիոհաղորդման |
| |ընդունիչների հեռուստացույցների և այլ կենցաղային |
| |ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման|
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԵՆ 55103-1 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսա-, |
| |տեսա-, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր |
| |միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից.|
| |Նորմեր և չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 32132.3 |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական |
| |համատեղելիություն. Հաստատուն հոսանքի ցածրավոլտ սնման |
| |աղբյուրներ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51558 |Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր |
| |տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51662 |Հաղորդիչ անտենաների կոմուտատորներ. Հիմնական |
| |պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափումների |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51663 |Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և միջին |
| |հաճախությունների հաղորդիչների ընդհանուր անտենայով |
| |(ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր |
| |տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51699 |Համատեղելիություն տեխնիկական միջոցների |
| |էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական |
| |միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական |
| |խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51741 |ՇԲՀ տիրույթի ռադիոհեռարձակման ստացիոնար հաղորդակներ. |
| |Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների|
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51742 |Ամպլիտուդային մոդուլացմամբ ցածր, միջին և բարձր |
| |հաճախականային տիրույթներում ստացիոնար հեռարձակման |
| |հաղորդակներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ |
| |և չափումների մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51820 |Սարքեր ազդանշանների կերպարափոխման տոնային հաճախության |
| |ռադիոկապուղիների համար. Տիպեր տեխնիկական բնութագրեր և |
| |կցորդման պարամետրեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԻԷԿ 60065 |Լսա-, տեսա- և համանման էլեկտրոնային ապարատուրա. |
| |Անվտանգության պահանջներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60950 |Անվտանգություն տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի|
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 180-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հուլիսի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 20 հուլիսի 2023 թվական: