040.0860.280611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2011 թվականի N 860-Ն
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 12.01.2023 թիվ 38-Ն որոշում)
2. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(2-րդ կետը փոփ. 08.10.15 թիվ 1145-Ն, 16.03.17 թիվ 275-Ն, 08.10.15 թիվ 1145-Ն, 21.10.2021 թիվ 1746-Ն, 12.01.2023 թիվ 38-Ն որոշումներ)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.11.2020 թիվ 1912-Ն որոշում)
(3-րդ կետը փոփ. 08.10.15 թիվ 1145-Ն որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 08.11.12 թիվ 1455-Ն որոշում)
4.1. (4.1-ին կետն ուժը կորցրել է 12.01.2023 թիվ 38-Ն որոշում)
4.2. Հաստատել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 3 հավելվածի:
(4.2-րդ կետը լրաց. 08.10.15 թիվ 1145-Ն որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 08.11.12 թիվ 1455-Ն, 08.10.15 թիվ 1145-Ն, 16.03.17 թիվ 275-Ն որոշումներ)
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 30.11.2020 թիվ 1912-Ն, 21.10.2021 թիվ 1746-Ն, 12.01.2023 թիվ 38-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 860-Ն որոշման
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 12.01.2023 թիվ 38-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 11.08.11 թիվ 1194-Ն, 10.10.12 թիվ 1268-Ն, 08.11.12 թիվ 1455-Ն, 23.06.16 թիվ 655-Ն, 18.11.16 թիվ 1205-Ն, 16.03.17 թիվ 275-Ն, 25.01.18 թիվ 60-Ն, 28.11.2019 թիվ 1680-Ն, 22.07.2021 թիվ 1173-Ն, 21.10.2021 թիվ 1746-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 860-Ն որոշման
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 08.11.12 թիվ 1455-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 860-Ն որոշման
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Լրացուցիչ վճարովի ծառայություններ |Վճարի չափը |
|ը/կ| |(դրամ) |
|___|_________________________________________________|_______________|
|1. |Էլեկտրոնային ծրագրում աշխատանքային պատուհանի |ամսական` 15000 |
| |տրամադրում (հնարավորություն է տալիս ստանալ ինչպես|_______________|
| |օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության|տարեկան` 150000|
| |որոշումներով նախատեսված ծառայություններ, այնպես | |
| |էլ լրացուցիչ այլ ծառայություններ) | |
|___|_________________________________________________|_______________|
|2. |Քաղվածքի տրամադրում` թղթային կրիչով (ըստ պահանջի)| 3000 |
|___|_________________________________________________|_______________|
|3. |Հայաստանի Հանրապետության արդարադատության | 3000|
| |նախարարության իրավաբանական անձանց պետական | |
| |ռեգիստրի գործակալության կողմից շարժական գույքի | |
| |նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում | |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը լրաց. 08.10.15 թիվ 1145-Ն, 19.04.18 թիվ 475-Ն որոշումներ)