Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1986-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման`

ա. նախաբանում «և 7-րդ» բառերը փոխարինել «, 7-րդ և 9-րդ» բառերով,

i

բ. 1-ին կետի 2-րդ ենթակետում «9-րդ» բառը փոխարինել «14-րդ» բառով,

i

գ. 1-ին կետի 3-րդ ենթակետում «4500000» թիվը փոխարինել «3400000» թվով,

i

դ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը «մասնագիտական ստաժը» բառերից առաջ լրացնել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները),» բառերով,

ե. 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող և կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձանց մասնագիտական աշխատանքային ստաժը (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և կենսաթոշակը հաշվարկելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.».

2) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «պետական պաշտոն զբաղեցրած անձի ամուսինը, մինչև 18 տարեկան երեխան և 18 տարին լրացած զավակը, պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ նրա հետ համատեղ բնակված` Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում բնակության վայրի (այսուհետ` բնակության վայր) նույն հասցեում հաշվառված ծնողները, քույրը, եղբայրը,» բառերը փոխարինել «օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձ, ով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում» բառերով,

բ. 2-րդ կետի 4-րդ ենթակետը «ծառայության» բառից հետո լրացնել «ցանկացած» բառով, իսկ 5-րդ ենթակետում «ՀՀ աշխատանքի» բառերը փոխարինել «Աշխատանքի» բառով,

i

գ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «(առկայության դեպքում)» բառերը,

i

դ. 8-րդ կետում «նպաստ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «նպաստի իրավունք կամ ներկայացված դիմումի հիման վրա արդեն նշանակվել է հուղարկավորության նպաստ» բառերով,

i

ե. 10-րդ կետից հանել «` սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափահաս» բառերը,

i

զ. 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «գ» պարբերություններից հանել «(առկայության դեպքում)» բառերը,

i

է. 14-րդ կետում «օգնություն ստանալու» բառերը փոխարինել «օգնության իրավունք կամ ներկայացված դիմումի հիման վրա արդեն նշանակվել է միանվագ դրամական օգնություն» բառերով,

ը. 17-րդ կետը «վերաբերող» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով,

i

թ. 17.2-րդ կետից հանել «նրա» բառը, իսկ «օգնությունը ստանալու» բառերը փոխարինել «օգնության» բառով.

3) որոշման N 2 հավելվածում`

i

ա. վերնագիրը «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԸ» բառերից առաջ լրացնել «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԸ (ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ),» բառերով,

i

բ. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար» բառերը փոխարինել «օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված` կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված» բառերով,

i

գ. 2-րդ կետում «տրվող» բառը փոխարինել «տվող» բառով և նույն կետը «ժամանակահատվածներում» բառից հետո լրացնել «, կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում (ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում)» բառերով,

դ. 3-րդ կետում «3-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով,

i

ե. 4-րդ և 4.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում հաշվառվում են`

1) դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն (այդ թվում` «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնը որպես պաշտոնակատար), քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն (այդ թվում` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնը որպես պաշտոնակատար), պետական եկամուտների քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

2) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի, դատախազության համակարգում քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

3) հատուկ քննչական ծառայության ծառայողի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության (Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության) քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի, հարկային կամ մաքսային ծառայության քննիչի (այդ թվում` քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի (բաժանմունքի) պետի և նրա տեղակալների) պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

5) հետաքննության մարմնի աշխատակցի` Հայաստանի Հանրապետության ոստիկանության (Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության) հետաքննության բաժնի, բաժանմունքի, խմբի տեսուչի, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, հարկային կամ մաքսային ծառայության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի, նշված մարմինների` հետաքննության իրավասություն ունեցող ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը կամ երկու օրացուցային տարուց ոչ ավելի` ռազմաուսումնական, ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակահատվածը:

4.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված 10 օրացուցային տարում հաշվառվում են նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները:»,

զ. 5-րդ կետում «7-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով,

i

է. 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

ը. 8.1-ին կետում «7-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով,

i

թ. 9-րդ կետում «ժամանակահատվածում, ինչպես նաև մասնագիտական ստաժում» բառերը փոխարինել «Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) և 13-րդ կետում նշված 10 օրացուցային տարում» բառերով,

ժ. 9-րդ կետի 4-րդ ենթակետում «տարվա մասնագիտական ստաժ» բառերը փոխարինել «լրիվ տարի» բառերով,

ժա. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«10. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կենսաթոշակի չափը հաշվարկելիս ստաժում (ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) հաշվառվում են օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում և սույն կարգի 3-րդ կետում նշված պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները` սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:».

4) որոշման N 3 հավելվածում`

i

ա. 1.1-ին կետի 1-ին ենթակետում «ՀՀ աշխատանքի» բառերը փոխարինել «Աշխատանքի» բառով,

i

բ. 2-րդ կետում «Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար պետական պաշտոն զբաղեցրած անձն անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին» բառերը փոխարինել «Օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անձն անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին» բառերով, իսկ 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված անձը հաստատող փաստաթղթի» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի» բառերով և հանել «(առկայության դեպքում)» բառերը,

գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «ինչպես նաև հայտարարություն չաշխատելու մասին» բառերը փոխարինել «իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու դեպքում` նաև օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը» բառերով,

դ. 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքերով կենսաթոշակի իրավունք տվող դեպքերի), պետական պաշտոն զբաղեցրած անձի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր» բառերը,

ե. 2-րդ կետի 4-րդ ենթակետում «9-րդ» բառը փոխարինել «1-ին մասի 14-րդ» բառերով,

զ. 2-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով`

«5) հայտարարություն այն մասին, որ դիմողը դիմելու օրվա դրությամբ`

ա. օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի դատապարտվել պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար և տեղյակ է, որ այդպիսի դատավճիռ կայացվելու դեպքում պարտավոր է այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել ցանկացած տարածքային բաժին,

բ. չի զբաղեցնում հանրային ծառայության կամ հանրային պաշտոն,

գ. չի աշխատում, եթե օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմողը կենսաթոշակի իրավունք ունի չաշխատելու պայմանով.

6) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված դեպքերում` զբաղեցրած պաշտոնի (պաշտոնների) համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակցի (գործակիցների) վերաբերյալ տեղեկանք, իսկ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-12-րդ կետերով սահմանված դեպքերում` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի վերաբերյալ տեղեկանք:»,

է. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

ը. 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)` պետական պաշտոն զբաղեցրած անձի (այսուհետ` զոհված) ընտանիքի` օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված բոլոր անդամներին նշանակվում է մեկ կենսաթոշակ: Կենսաթոշակը նշանակվում է զոհվածի ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից մեկին (ով ձեռք է բերում կենսաթոշակ ստանալու իրավունք)` ընտանիքի համար:

7. Զոհվածի ընտանիքի անդամի դիմումի հիման վրա նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է առանձին: Բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի չափն այդ կենսաթոշակի իրավունք ունեցող` ընտանիքի անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Կենսաթոշակի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»,

i

թ. 8-րդ կետում «` սույն կարգի 5-րդ կետում նշված գործունակ անդամներից մեկը» բառերը փոխարինել «անդամներից մեկն անձամբ ցանկացած» բառերով,

ժ. 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «(առկայության դեպքում)» բառերը,

ժա. 8-րդ կետի 3-րդ ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան վկայականի պատճենը կամ մահվան վկայականի համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը կամ առկայության դեպքում` հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը)` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ համեմատելու (համադրելու) համար (եթե մահը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում)» բառերով, իսկ 5-րդ ենթակետը «զոհվածի» բառից հետո լրացնել «ստաժը կամ» բառերով,

ժբ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը «զոհվածի» բառից հետո լրացնել «ստաժը կամ» բառերով, 6-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել, իսկ «գ» պարբերությունից հանել «, եղբոր, քրոջ կամ թոռան» բառերը,

i

ժգ. 10-րդ կետում «և 8-րդ» բառերը փոխարինել «, 8-րդ, 26-րդ և 27-րդ» բառերով,

i

ժդ. 11-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ, 23-րդ և 31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

ժե. 13-րդ կետը «Օրենքի» բառից հետո լրացնել «5-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով,

i

ժզ. 14-րդ կետում «մարմինների» բառից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության դեսպանություններ, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ)» բառերով, իսկ «8-րդ» բառը փոխարինել «13-րդ» բառով,

ժէ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«16. Օրենքով նշանակված կենսաթոշակի, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է (այդ թվում` լիազորագրով) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով սահմանված կարգերով:»,

ժը. 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«20. Եթե պետական պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով` ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:

21. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակը վճարվում է նախկին չափով, եթե`

1) անձն ազատվել է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում չնշված որևէ պետական պաշտոնից.

2) անձն ազատվել է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պետական պաշտոնից, սակայն չի ներկայացրել կենսաթոշակը վերահաշվարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:»,

ժթ. 24-27-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«24. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կենսաթոշակն առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը կամ ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու ամսվա 1-ից:

24.1. Օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի` ցանկացած տարածքային բաժին գրավոր դիմում և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելիս`

1) ստաժում հաշվառվում է լրացուցիչ փաստաթղթով հաստատվող` օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը` հաշվի առնելով անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված առավելագույն գործակիցը, եթե կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.

2) հաշվի է առնվում անձի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարը, եթե կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 4-րդ մասով սահմանված կարգով:

25. Եթե սույն կարգի 24.1-ին կետով սահմանված կարգով վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

26. Զոհվածի ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (ում կենսաթոշակ չի վճարվում բաժնեմասով) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող` զոհվածի ընտանիքի մյուս անդամի անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակվում է`

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հաշված` 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո:

27. Զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է նրա ընտանիքի անդամներից մեկի ներկայացրած դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա: Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է`

1) զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվանից հետո` 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո:»,

i

ի. 28-րդ կետում «մասնագիտական ստաժով հաշվարկված մասը» բառերը փոխարինել «50 տոկոսը» բառերով,

i

իա. 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին և 28.2-րդ կետերով`

«28.1. Պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունը (այդ թվում` դատական գործի համարը, օրը, ամիսը, ամսաթիվը) կենսաթոշակառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային բաժին է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին գրավոր դիմելու միջոցով:

28.2. Օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո սույն կարգի 28.1-ին կետում նշված անձն իր կենսաթոշակի իրավունքը կարող է իրացնել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:»,

i

իբ. 29-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «(առկայության դեպքում)» բառերը,

i

իգ. 30-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաթոշակառուի բնակության վայրը փոխելու, կենսաթոշակը բաժնեմասով վճարելու, թաղման նպաստը նշանակելու, չվճարված կենսաթոշակը վճարելու և օրենքով սահմանված այլ դեպքերում տարածքային բաժին դիմելու դեպքում դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ընդունելու (հաշվառելու, կենսաթոշակի գործ կազմելու)» բառերը փոխարինել «չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, թաղման նպաստը նշանակելու և վճարելու, օրենքով սահմանված այլ դեպքերում ցանկացած տարածքային բաժին դիմելու դեպքում` դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ընդունելու (հաշվառելու, կենսաթոշակի գործ կազմելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու)» բառերով,

i

իդ. 31-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 32-րդ կետում «կետով» բառը փոխարինել «կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով,

իե. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«37. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, հարկային ծառայությունում քննիչին, մաքսային ծառայությունում քննիչին, դատախազի ընտանիքի անդամներին մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով` անկախ օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:»,

i

իզ. 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37.1-37.3-րդ կետերով`

«37.1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին նշանակված կենսաթոշակը համարվում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 11-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է առնվազն 20 օրացուցային տարի, իսկ կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով.

2) 13-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է 20 օրացուցային տարվանից պակաս, իսկ կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

37.2. Եթե սույն կարգի 37.1-ին կետի համաձայն` օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված (վերահաշվարկված) կենսաթոշակի չափը ցածր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված չափով:

37.3. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգի 37.1-ին և 37.2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված` մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները:»,

i

իէ. 38-րդ կետում «սույն կարգի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված (մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված)» բառերը փոխարինել «, այդ թվում` եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը (կենսաթոշակ վճարելը) դադարեցվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը,» բառերով,

իը. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«39. Դատախազի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն (հատուկ քննչական ծառայության պետի, նրա տեղակալի, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, հատուկ քննչական ծառայության վարչության պետի և նրա տեղակալի, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն) զբաղեցրած անձը, ով պաշտոնից ազատվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը և ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ, կենսաթոշակ նշանակելու համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է 2022 թվականի ապրիլի 22-ից, նշված ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:»,

i

իթ. 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40-41-րդ կետերով`

«40. Սույն կարգի 39-րդ կետում նշված դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը հաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով` հիմք ընդունելով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարի չափը:

41. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը նշանակված կամ սույն կարգի 39-րդ կետի համաձայն նշանակված կենսաթոշակը համարվում է օրենքով նշանակված կենսաթոշակ:».

i

5) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

6) որոշման N 7 հավելվածի 15-րդ կետի 1-ին սյունակը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1986-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԴԱՏԱԽԱԶԻ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ, ՄԻՆՉԵՎ 1974 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌՆՎԱԶՆ 20 ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 14-րդ մասում նշված պայմաններին բավարարող անձանց մասնագիտական աշխատանքային ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և կենսաթոշակը հաշվարկելու կարգին առնչվող հարաբերությունները:

2. Դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձը, ով 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և չունի օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, հաշվառվելու համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ն անձամբ դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) ցանկացած տարածքային բաժին (այսուհետ` տարածքային բաժին):

3. Հաշվառվելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում, որում նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակության վայրի (այսուհետ` բնակության վայր) հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. սույն կարգի 1-ին կետում նշված` զբաղեցրած վերջին պետական պաշտոնը, որն անձը զբաղեցրել է դիմելու օրվա դրությամբ,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) մասնագիտական աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր, մինչև սույն կարգի 9-րդ կետում նշված պաշտոնն առաջին անգամ զբաղեցնելը աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված մասնագիտական աշխատանքային ստաժը և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերն են` աշխատանքային գրքույկը, աշխատանքի ընդունման և ազատման հրամանի քաղվածքը, զինվորական գրքույկը կամ արխիվային փաստաթղթերը:

5. Հաշվառման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային բաժնի մասնագետը`

1) տեսաներածում (սկանավորում) է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան.

2) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում):

6. Անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը որոշում է`

1) հաշվառել դիմումատուին.

2) մերժել դիմումատուին հաշվառելը:

7. Հաշվառելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե անձը`

1) ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո.

2) 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

4) ունի օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք:

8. Անձին հաշվառելու կամ հաշվառելը մերժելու մասին ընդունած որոշման, իսկ մերժման դեպքում նաև` մերժման հիմքերի մասին, ծառայությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեով գրավոր տեղեկացնում է դիմողին:

9. Սույն կարգի 2-րդ կետում նշված մասնագիտական աշխատանքային ստաժում (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը` դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների` դասային աստիճան շնորհված աշխատողների), քննչական կոմիտեում ծառայողի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի, մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը` դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, այդ թվում` ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակահատվածը:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված ժամանակահատվածները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:

11. Օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` սույն կարգով հաշվառված անձին (այսուհետ` հաշվառված անձ) նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մինչև սույն կարգի 9-րդ կետում նշված որևէ պաշտոն առաջին անգամ զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող ժամանակահատվածներում հաշվառվում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

12. Հաշվառված անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի 2 տոկոսը, իսկ մինչև դատախազի պաշտոն զբաղեցնելը աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր լրիվ տարվա համար` մեկ տոկոսը: Սույն կետով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը: Կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են սույն կարգի 9-րդ կետում և օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված պաշտոններ զբաղեցրած ժամանակահատվածները:

13. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում աշխատած տարիները` դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

14. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար`

1) գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է 428070 դրամ.

2) գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60 տոկոսի չափով.

3) գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսի չափով.

4) մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսի չափով.

5) գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսի չափով.

6) գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսի չափով.

7) գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսի չափով.

8) Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսի չափով.

9) Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսի չափով.

10) մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսի չափով:

15. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Մյուս դասային աստիճանների համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ`

1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85 տոկոսը.

2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80 տոկոսը.

3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսը.

4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսը.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսը.

6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսը.

7) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսը.

8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսը.

9) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսը:

16. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` դատախազի պաշտոնային դրույքաչափին դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

17. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+0.04 xՍx ԴԱՀ)x0.9 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 14-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող` սույն կարգի 15-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի չափն է.

4) Ս-ն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է` տարիներով:

18. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է`

1) սույն կարգի 13-17-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել դատախազի պաշտոնից ազատվելուց հետո.

2) սույն կարգի 23-27-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելուց հետո.

3) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել քննչական կոմիտեի ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելուց հետո.

4) սույն կարգի 20-22-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելուց հետո:

19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

20. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են`

1) հարկային ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ.

2) պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները`

ա. վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ` 4.27,

բ. վերադաս հարկային մարմնի քննիչ` 3.72,

գ. վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ` 4.27,

դ. վերադաս մաքսային մարմնի քննիչ` 3.25.

3) հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության գնդապետ` 28 տոկոս,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության փոխգնդապետ` 24 տոկոս,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության մայոր` 20 տոկոս,

դ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, հարկային ծառայության կապիտան` 16 տոկոս,

ե. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության ավագ լեյտենանտ` 13 տոկոս,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության լեյտենանտ` 10 տոկոս.

4) մաքսային ծառայության քննիչի հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

ա. մաքսային ծառայության գեներալ-մայոր` 32 տոկոս,

բ. մաքսային ծառայության գնդապետ` 29 տոկոս,

գ. մաքսային ծառայության փոխգնդապետ` 26 տոկոս,

դ. մաքսային ծառայության մայոր` 23 տոկոս,

ե. մաքսային ծառայության կապիտան` 16 տոկոս,

զ. մաքսային ծառայության ավագ լեյտենանտ` 15 տոկոս,

է. մաքսային ծառայության լեյտենանտ` 13 տոկոս,

ը. մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ` 11 տոկոս:

21. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափի և համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի արտադրյալի և հավելավճարի (հաշվարկված բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումի համար, համապատասխանաբար, սույն կարգի 20-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված տոկոսի կիրառմամբ) հանրագումարի չափով:

22. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ)-29280-(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ԲՊԴ-ն սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափն է.

3) Գ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցն է.

4) Հ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումին կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումին համապատասխանող` սույն կարգի 20-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տոկոսային չափն է:

23. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով հատուկ քննչական ծառայության ծառայողի վերջին պաշտոնը, դասային աստիճանը և պաշտոնից (որից ազատվելու հիմքով նշանակվում է կենսաթոշակ) ազատվելու օրվա դրությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված տարիները:

24. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի հետևյալ չափերը`

1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.

2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.

3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, վարչության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85.78 տոկոսը.

4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 81.05 տոկոսը:

25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար, ելնելով հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից, դասային աստիճանների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ`

1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.

2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսով.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.

5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.

6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.

7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:

26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափին դասային աստիճանի համար տրվող հավելում և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանների համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

27. Եթե սույն կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը գերազանցում է 120000 դրամը, ապա հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ)-29280-(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի` պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող` հավելվածի 24-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի` պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող` սույն կարգի 25-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է` տարիներով:

28. Հաշվառված անձին կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկվում է նաև օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սույն կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2022
N 1986-Ն
Որոշում