ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 հոկտեմբերի 2022 թվականի N 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված հավելվածի`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. «Թղթային, էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի, դասագրքի մեթոդական ուղեցույցների և ուսումնաօժանդակ նյութերի օգտագործման (ներառյալ` հոնորարների վճարման) հետ կապված, մտավոր սեփականությանը վերաբերող բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են դրամաշնորհի հրավերի պայմաններով և կողմերի միջև կնքվող պայմանագրով:»:
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Դասագրքերի, այդ թվում` էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)` տարրական, միջին և ավագ դասարաններում 3-ից մինչև 7 տարի է` կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից:»:
i
3) 10-րդ կետում «ներդրված գումարները» բառերից հետո լրացնել «(, բացառությամբ բրայլյան դասագրքերի և ազգային փոքրամասնությունների լեզուներով դասագրքերի, որոնց ստեղծումը, հրատարակումը և վերահրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին)» բառերը:
4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում կարող է օգտագործել թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը կամ հիբրիդային դասագիրքը կամ համատեղել դրանք կամ կարող է հրաժարվել թղթային դասագրքից` օգտագործելով էլեկտրոնային կամ հիբրիդ դասագիրք:»:
5) 16-րդ կետը լրացնել նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«Մրցույթները կարող են իրականացվել տարբեր ժամանակներում կամ միաժամանակ:»:
i
6) 16-րդ կետից հետո լրացնել նոր` 16.1-ին և 16.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«16.1. Դասագրքի ստեղծման մրցույթին կարող է ներկայացվել այն դասագիրքը, որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, և մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը:
16.2. Դասագրքի հրատարակման մրցույթն իրականացվում է դասագրքի տպագրության և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան առաքման համար:»:
7) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված դասագրքերի փորձաքննությունն իրականացվում է հետևյալ փուլերով.
1) համապատասխանության փուլ: Այս փուլում գնահատվում է ներկայացված դասագրքում նյութի գիտական համապատասխանությունը` «Համապատասխանում է» և «Չի համապատասխանում» գնահատականներով: Սույն կարգի 36-րդ կետով նախատեսված հանձնաժողովի կողմից կազմվում է գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: Ըստ անհրաժեշտության` հանձնաժողովը կարող է դիմել այլ մասնագիտական կառույցների` գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար:
2) բովանդակային գնահատման փուլ: Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակային գնահատումն իրականացվում է հանձնաժողովների կողմից` սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն, մշակված գնահատման սանդղակին համապատասխան: Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ:»:
7) 21-րդ կետից հետո լրացնել 21.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«21.1. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փուլերը հաղթահարած դասագրքերը հրապարակվում են ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում` հնարավորություն տալով տվյալ առարկայի ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում դասագրքի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:»:
8) 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«25. Հաստատությունների կողմից ներկայացված հայտերի ամփոփման արդյունքներով պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում` «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)` դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում` ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգում ձևավորվում է հաջորդ ուսումնական տարվա համար դասագրքերի պատվերը (այսուհետ` պատվեր):
26. Պատվերի հիման վրա, պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ Հաստատությունների ներդրումային միջոցներից ֆինանսավորման դեպքում` ԴՏՀՏՇՀ-ն, կազմակերպում է դասագրքերի վերահրատարակման մրցույթը:»:
9) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«28. Տպագրության համար դասագրքի գինը ներկայացվում է հետևյալ խմբաքանակների համար` 50-1000, 1001-5000, 5001-10000 և այդպես շարունակ, մինչև 50001-55000:»:
i
10) 27-րդ կետում «անցկացվում է» բառերը փոխարինել «կարող է անցկացվել» բառերով:
i
11) 36-րդ կետի 1-ին ենթակետում «դասավանդող ուսուցիչ» բառերը փոխարինել «3-5 մասնագետներ» բառերով:
12) 43-րդ և 44-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«43. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով:
44. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները Նախարարության կողմից, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)` դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում` ԴՏՀՏՇՀ-ի կողմից, տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո` 24 ժամվա ընթացքում:»:
Վ. Դումանյան
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հոկտեմբերի 2022 թվական: