Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ Ա ...

 

 

040.0313.010402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2002 թվականի N 313

 

i

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «1998-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հիմնարկների վարչական շենքեր և հանրային օգտագործման այլ տարածքներ) (այսուհետ` ժամանակավոր կացարան) պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգի մասին» N 776 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել փախստականներին սպասարկող անձնակազմի թվի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներ և նորմատիվներ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Սույն որոշման 1-ին կետով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը հաստատելու կապակցությամբ`

i

ա) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների համար վարձ գանձելու մասին» N 618 որոշումը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

3-րդ կետից հանել «իսկ 3-րդ կետում` «հատուկ միջոցների շարժից» բառերից հետո լրացնել «բացի փախստականների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և նրանց մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գումարներից» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:

(նախաբանը փոփ. 16.10.14 թիվ 1137-Ն որոշում)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

ապրիլի 1-ի N 313 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետև` փախստականներ) բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հիմնարկների վարչական շենքեր և հանրային օգտագործման այլ տարածքներ) (այսուհետ` ժամանակավոր կացարան) պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը:

(1-ին կետը փոփ. 16.10.14 թիվ 1137-Ն որոշում)

2. Փախստականների բնակվելու հետևանքով իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հատկացումներից:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փախստականներին սպասարկող անձնակազմի թվի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներով և նորմատիվներով հաշվարկված ծախսերից ելնելով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը փոխհատուցում է իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը:

(3-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)

4. Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվեկշիռներում գտնվող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը չի փոխհատուցվում:

i

5. Ժամանակավոր կացարանների կարգավիճակ ունեցող իրավաբանական անձինք, ելնելով փախստականների բնակվելու հետևանքով առաջացած հաշվեկշռային վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարի չափից, մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին են ներկայացնում նրա կողմից մշակված ու հաստատված ձևերով և ձևաթղթերով հիմնավորված հայտ-պահանջագիր` երկու օրինակից:

(5-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)

i

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը, ստուգելով ներկայացված հայտ-պահանջագրերով նախատեսված փոխհատուցման գումարները, կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի կողմից մշակված ձևի ամբողջական հայտ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հայտի մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնում:

(6-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)

i

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված հայտի հիման վրա համապատասխան գումարի չափով փոխանցում է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին:

(7-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)

i

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված հատկացումներից ստացված ֆինանսական միջոցների սահմաններում փոխհատուցում է իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը` նրանց համապատասխան բանկային հաշիվներին փոխանցելով գումարներ:

(8-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2002
N 313
Որոշում