(ուժը կորցրել է 02.07.09 թիվ 773-Ն որոշում)
i
040.1148.211101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2001 թվականի N 1148
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).
բ) քաղաքաշինության բնագավառի գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թ.
նոյեմբերի 21-ի N 1148 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
i
2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա են գործունեության հետևյալ տեսակները`
ա) կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակում` ըստ հետևյալ ոլորտների`
քաղաքացիական և արդյունաբերական,
տրանսպորտային,
հիդրոտեխնիկական,
էներգետիկ,
կապի.
բ) կապիտալ շինարարության բնագավառում ինժեներական հետազննում.
գ) կապիտալ շինարարության բնագավառում փորձաքննություն` ըստ հետևյալ ոլորտների`
քաղաքացիական և արդյունաբերական,
տրանսպորտային,
հիդրոտեխնիկական,
էներգետիկ,
կապի.
դ) կապիտալ շինարարության իրականացում` ըստ հետևյալ ոլորտների`
քաղաքացիական և արդյունաբերական,
տրանսպորտային,
հիդրոտեխնիկական,
էներգետիկ,
կապի:
(2-րդ կետը փոփ. 06.07.07 թիվ 777-Ն որոշում)
3. Քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
4. Քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Ըստ քաղաքաշինական գործունեության տեսակների` լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
6. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով`
իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են`
կանոնադրության պատճենը,
պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները),
կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը:
i
7. Ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով`
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են`
անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) կամ սոցիալական քարտի համարի
վերաբերյալ տեղեկատվություն,
անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
նախկինում կատարված աշխատանքների ցանկը:
(7-րդ կետը փոփ. 29.06.06 թիվ 901-Ն որոշում)
8. Սույն կարգով նախատեսված գործունեությունների իրականացման համար ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը) լիցենզավորվում է իր մասնագիտական բնագավառին համապատասխան`
հետազննական,
ճարտարապետական,
կոնստրուկտավորման,
ինժեներային ցանցերի,
հատուկ բաժինների:
9. Քաղաքաշինության բնագավառի գործունեությունների լիցենզավորման պայման է հանդիսանում հայցվող ոլորտի բնագավառում մասնագետի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժի առկայությունը:
10. Համապատասխան մասնագետի առկայության հիման վրա լիցենզավորված իրավաբանական անձի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքներում նշված մասնագետի բացակայության դեպքում իրավաբանական անձին տրված լիցենզիան համարվում է կասեցված:
11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
12. Լիցենզիան տրվում է լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր ենթատեսակի համար` ըստ համապատասխան ոլորտների:
13. Լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
14. Լիցենզիաները տրվում են անժամկետ:
i
(14-րդ կետը փոփ. 10.04.08 թիվ 354-Ն որոշում)
15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև մասնագիտական որակավորման կամ համապատասխան աշխատանքային ստաժի բացակայության դեպքում:
16. Լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ պարտավոր են պահպանել օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տեխնիկական պահանջները և պայմանները, այդ թվում` նաև շինարարական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ ու սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:
17. Քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզիա ստացած անձանց նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` օրենքով սահմանված կարգով:
II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
18. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված քաղաքաշինական գործունեության լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը:
Հաստատված է
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թ.
նոյեմբերի 21-ի N 1148 որոշմամբ
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
________________________
(լիցենզիայի համարը)
_____________________________
(գործունեության տեսակը)
Տրված է _____________________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի
_____________________________________________________________________
անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը,
ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(ձևը փոփ. 10.04.08 թիվ 354-Ն որոշում)