Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅ ...

 

 

040.0523.190503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2003 թվականի N 523-Ն

 

ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 48-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 17-ի N 523-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի (երկրագնդի վերին կեղևաշերտի ազատ ջրափոխանակության գոտում տեղակայված և ջրագրական ցանցով ցամաքուրդվող ջրային ռեսուրսներ) օգտագործման գործընթացը:

2. Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը` նշելով ջրօգտագործողի անունը, ազգանունը, ջրօգտագործման նպատակը, ծավալը և ջրառի վայրը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 24.09.2021 թիվ 1555-Ն որոշումներ)

3. Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են միայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվության հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 24.09.2021 թիվ 1555-Ն որոշում)

4. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում առկա գրունտային ջրերն օգտագործման նպատակով այլ անձի տրամադրվում են միայն ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին և ձևերին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ:

5. Ջրօգտագործողը սույն կարգը խախտելու դեպքում ջրային ռեսուրսների տարածքային կառավարման մարմնի կողմից գրավոր զգուշացվում է: Զգուշացվելուց հետո սույն կարգը կրկին խախտելու դեպքում ջրօգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2003
N 523-Ն
Որոշում