Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՆՈ ...

 

 

103.0147.060801

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         08           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10301124

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հունիսի 2001 թվականի N 147

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՆՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված նոր շահագործվող հանքավայրերին մրցույթով լիցենզիաներ տալու 05.06.1995 թ. հաստատված կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված նոր շահագործվող հանքավայրերի լիցենզիաների տրման մրցութային կարգը:

2. Մրցութային կարգը սահմանված կարգով ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Գրիգորյանի վրա:

 

     Հաստատում եմ`                          Հաստատում եմ`

    ՀՀ արդյունաբերության և  առևտրի         ՀՀ բնապահպանության

    նախարար                                նախարար

 

    Կ. Ճշմարիտյան                           Մ. Մուրադյան

 

    «14» 06.2001թ                          «01» 06.2001թ

                                                                               

                                   ԿԱՐԳ

i

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՆՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

 

1. Սույն մրցութային կարգը մշակված է ՀՀ կառավարության 1994թ. օգոստոսի 15-ի N 374 («Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին») որոշման համաձայն և կարգավորում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված նոր շահագործվող հանքավայրերի լիցենզիաների տրման մրցույթների կազմակերպումն ու անցկացումը, սահմանում է մրցույթի ժամկետներն ու պայմանները:

2. Մրցույթները կազմակերպում ու անցկացնում է ՀՀ արդյունաբերության և առևտրի ու ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը:

3. Մրցութային հանձնաժողովը համանախագահում են ՀՀ արդյունաբերության և առևտրի ու ՀՀ բնապահպանության նախարարների տեղակալները:

4. Հանձնաժողովի կազմը հաստատվում է երկու նախարարների համատեղ հրամաններով: Հանձնաժողովի որոշմամբ, Անհրաժեշտության դեպքում, լիցենզիաների տրման մրցույթին կարող են հրավիրվել փորձագետ մասնագետներ:

5. Վերոհիշյալ նախարարությունների ղեկավարներն իրավունք ունեն հրամանով փոփոխություններ կատարել հանձնաժողովի կազմում, նախապես այդ մասին տեղեկացնելով միմյանց:

6. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նրան մասնակցում է անդամների թվի ոչ պակաս քան երկու երրորդը: Հանձնաժողովի կայացած նիստի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն: Արձանագրությունը պարտադիր ստորագրվում է հանձնաժողովի նիստին մասնակից բոլոր անդամների կողմից:

7. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Մրցութային հանձնաժողովի անհատական կազմի հաստատումից հետո 15- օրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարությունը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում այն հանքավայրերի ցանկը և հիմնական տվյալները (ըստ օգտակար հանածոների տեսակների ընդունված դասակարգման), որոնց շահագործման համար լիցենզիան տրվում է սույն մրցութային կարգով, իսկ հետագայում այդպիսիք լինելու դեպքում` անմիջապես:

9. Մրցութային հանձնաժողովը կայացնում է որոշում տվյալ հանքավայրը մրցույթի ներկայացնելու ժամկետների վերաբերյալ:

10. Մրցույթի ձևը լինում է բաց: Բաց մրցույթը կարող է նաև ունենալ ընդամենը մեկ մասնակից:

11. Մրցույթը իրականացվում է հայտարարագրերի միջոցով:

12. Հայտարարագրերը հրապարակվում են առնվազն հազար և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերում, ինչպես նաև կարող են տարածվել կապի այլ միջոցներով:

13. Հայտարարագրերում նշվում են մրցույթի ներկայացված հանքավայրի լրիվ անվանումը, արդյունահանման ենթակա օգտակար հանածոները, գտնվելու վայրը, մրցույթին մասնակցելու համար հայտի ներկայացման մեկամսյա ժամկետի սկիզբը և ավարտը, հաղթողին որոշելու կարգը, մրցույթի մասնակցության ձևակերպման կարգը, մրցութավճարը և բանկային հաշվի համարը:

Բացի այդ հայտարարագրերում նշվում են նաև մրցութային հանձնաժողովի գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամարները և այլն:

14. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Ֆիզիկական անձինք մրցութային հանձնաժողովին ներկայացնում են`

- Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը.

Իրավաբանական անձինք մրցութային հանձնաժողովին ներկայացնում են`

- Իրավաբանական անձի պետ. գրանցման վկայականի պատճենը,

- Իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

15. Մրցույթին մասնակցելու համար ներկայանում են մրցութային հանձնաժողովին, լրացնում մրցույթի հայտը (ձևը կցվում է` հավելված 1), ներկայացնելով բազային տուրքի 20-պատիկ չափով ՀՀ պետական բյուջե մուծված մրցութավճարի անդորրագիրը:

16. Հայտը և անդորրագիրը ընդունելուց հետո այն համարակալվում է և ամրագրվում հայտերի գրանցամատյանում (ձևը կցվում է` հավելված 2):

17. Հայտատուի կողմից մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում (հայտը ետ պահանջելու դեպքում), ինչպես նաև անկախ մրցույթի արդյունքից, սույն կարգի 15-րդ կետում պետական բյուջե մուծված վարձաչափը ետ չի վերադարձվում:

18. Հայտերի ընդունման ժամկետն ավարտվելուց հետո, 5 օրվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի ներկայացված հանքավայրի երկրաբանական-տեղեկատվական փաթեթը, որը հանձնաժողովը պատճենահանում է մասնակիցների թվաքանակի չափով և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրում նրանց: Փաթեթը ստանալուց և ուսումնասիրելուց ուղիղ մեկ ամիս հետո, մասնակիցները հանձնաժողովին են տրամադրում փակված և կնքված 2 փաստաթղթային ծրարներ: Առաջինում` հանքավայրի շահագործման վերաբերյալ իրենց մոտեցումները և հիմնավորումները: Երկրորդում` հայտատուի փաստաթղթերը ըստ` 14-րդ կետի պահանջներին համապատասխան: Երկու փաթեթներն էլ կրում են միևնույն ծածկագիրը: Առաջին ծրարի մեջ պետք է պարունակվի հետևյալ հարցերի պատասխանները`

ա) հանքավայրի հիմնական և ուղեկից օգտակար հանածոների համալիր օգտագործման ուղղությունները,

բ) տարեկան արտադրողականությունը ըստ հիմնական և ուղեկից օգտակար հանածոների ու թողարկվող հանքարտադրատեսակների (այդ թվում` հիմնական արտադրության թափոններից ստացվող),

գ) օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման համար նախատեսվող տեխնոլոգիական սխեման,

դ) հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ հիմնական արտադրության միջոցների առկայությունը կամ ձեռք բերման հնարավորություններն ներկայացված տեղեկանքի ձևով,

ե) նախատեսվող բնապահպանական միջոցառումները, նրան հատկացվելիք գումարի չափը` տարանջատելով հողերի ռեկուլտիվացիայի համար նախատեսվող գումարը,

զ) հանքավայրի շահագործման բիզնես -ծրագիրը, որը իր մեջ մասնավորապես պետք է ներառի` կատարվելիք ֆինանսական ներդրումների ծավալը, ակնկալվող եկամտաբերությունը և ստեղծվելիք աշխատատեղերը:

19. Հանձնաժողովը` 18-րդ կետի ա), բ), գ), ե), զ) ենթակետերի պատասխանները գնահատում է առավելագույնը 10 բալ, իսկ դ) ենթակետի պատասխանը առավելագույնը 6 բալ:

Ընդ որում նշված ենթակետերի գնահատման համար գործում են որոշակի չափանիշեր:

ա) ենթակետի գնահատման համար`

- հիմնական և ուղեկից օգտակար հանածոների առավել նպատակային օգտագործման

կոնկրետ ծրագրերի առկայությունը:

բ) ենթակետի գնահատման համար

- ժամանակակից տեխնոլոգիաների և հոսքագծերի կիրառումը, թափոնների

նպատակային օգտագործում:

գ) ենթակետի գնահատման համար`

- մաքսիմալ էֆեկտիվությամբ և մինիմալ ծախսերով, առավել արդյունավետ և

արտադրողականություն ապահովող տեխնոլոգիական սխեմայի առկայությունը:

դ) ենթակետի գնահատման համար`

- սեփական հիմնական արտադրության միջոցների կազմը, անհրաժեշտ որակական

չափանիշերը և հզորությունը:

ե) ենթակետի գնահատման համար`

- բնապահպանական կոնկրետ միջոցառումների ցանկը և ժամկետները, ժամանակակից

տեխնոլոգիական լուծումների ներգրավվումը:

զ) ենթակետի գնահատման համար`

- ներկա ֆինանսական ակտիվները, նպատակային ներդրումների ժամանակացույցը:

20. Մրցույթի հաղթող է համարվում այն մասնակիցը, որը հանձնաժողովի կողմից ստանում է ամենաբարձր գնահատականը: Այն չպետք է փոքր լինի նիստին մասնակից հանձնաժողովի անդամների կողմից գնահատված ընդհանուր մաքսիմալ բալային գումարի հիսուն տոկոս պլյուս մեկ բալից: Եթե բալերի ընդհանուր գումարը չի համապատասխանում նշված պայմանին, ապա մրցույթը հաղթող չի ունենում:

21. Եթե միևնույն, ամենաբարձր գնահատական են վաստակում մրցույթի մեկից ավելի մասնակիցներ, ապա հաղթողը որոշվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

22. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի ամփոփ արձանագրություն, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) շահագործման լիցենզիա տրված հանքավայրի անվանումը և գտնվելու վայրը,

բ) քվեարկողների կազմը,

գ) քվեարկության արդյունքները,

դ) մրցույթի հաղթողը,

ե) լիցենզիայի գործունեության ժամկետը,

զ) լիցենզիային վերաբերող հատուկ պահանջները:

23. Լիցենզիայի հատուկ պահանջներում պետք է հստակ ֆիքսվեն նախագծի ներկայացման և պայմանագրի կնքման ժամկետները:

24. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հաղթողին է հանձնվում հանքավայրի շահագործման լիցենզիան` հաստատված ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կնիքով:

25. Լիցենզիա ստացած կազմակերպությունն իրավունք ունի ՀՀ բնապահպանության նախարարությունից ստանալու շահագործման տրամադրված հանքավայրի վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն, որը հնարավորություն կընձեռի մշակելու հանքավայրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և շահագործման նախագիծը: Սահմանված կարգի համաձայն շահագործման նախագիծը ընդերքն օգտագործողը ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն պայմանագրի կնքման համար:

26. Եթե մրցույթի հաղթողը մինչև մեկամսյա ժամկետում չի ներկայանում ստանալու լիցենզիան, ապա հանձնաժողովը նրան զրկում է հաղթողի իրավունքից: Այսպիսի դեպքերում հանձնաժողովը մրցույթի հաղթող կարող է ճանաչել մրցույթի այն մասնակցին, որը վաստակել է առավել բարձր գնահատականը /20-րդ կետի պայմաններին համապատասխան/:

27. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) հայտարարության տպագրման օրից մեկ ամսվա ընթացքում սահմանված ժամկետում չի ստացվել ոչ մի հայտ,

բ) հայտատուները 18-րդ կետում նշված ժամկետին համապատասխան չեն ներկայացրել անհրաժեշտ ծրարները,

գ) հաղթողը ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունից մեկ ամսվա ընթացքում չի ստացել լիցենզիան,

դ) եթե բալերի ընդհանուր գումարը չի համապատասխանում 20-րդ կետում նշված պայմանին:

28. Լիցենզիան չեղյալ է համարվում, եթե խախտվել է 23-րդ կետում նշված լիցենզիայի հատուկ պահանջները:

29. Մրցույթի մասնակիցները մրցույթի արդյունքները կարող են բողոքարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

30. Մրցույթի վերաբերյալ նյութերը (հայտարարագրի տեքստը, հայտերը, անդորրագրերը, գրանցամատյանները և հանձնաժողովի կողմից կազմված մրցույթին վերաբերող արձանագրությունները, մասնակիցներին տրված փաթեթի մեկ օրինակը (իսկականը) և նրանցից ստացված առաջարկությունները (ծրարները) հանձնաժողովը` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արխիվ է հանձնում մրցույթի հաղթողի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հանքավայրի շահագործման պայմանագրի կնքման պահից 15 օր հետո:

 

Հավելված 1

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն,

մրցութային հանձնաժողովին

 

_____________________________________________________________

/հայտատուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը/

 

ՀԱՅՏ

 

200 թ.------------- ի «-----» -ի հայտարարագրին համապատասխան

 

խնդրում եմ --------------------------------------------------------------

/ հայտատուի անունը կամ անվանումը /

 

գրանցել որպես մրցույթի մասնակից:

 

Մրցույթի պայմաններին ծանոթացել եմ և դրանք ընդունում եմ:

 

Կից ներկայացվում է մրցույթին մասնակցելու վարձավճարի մուծման

 

անդորրագիրը / ------------------------------------------------------

անդորրագրի համարը, մուծման ամսաթիվը, բանկի անվանումը,

և հաշվարկային հաշվի համարը /:

 

Հայտատու` -----------------------------------------

/ստորագրություն, անուն, ազգանուն /

 

«-----» -------------- 200 թ.

 

Հավելված 2

 

.______________________________________________________________________.

|   1      |  2   |   3      |  4     |   5       |  6      |   7      |

|__________|______|__________|________|___________|_________|__________|

| Հայտի    |Հայտի |Հայտատուի |Գտնվելու|Մրցույթին  |Մրցույթի |Լիցենզիայի|

| ընդունման|համարը|անունը կամ|վայրը,  |մասնակցելու|մասնակից-|տրման     |

| ամսաթիվը |      |անվանումը |հեռախոսը|վարձավճարի |ներից    |ամսաթիվը  |

|          |      |          |        |մուծման    |ծրարների |          |

|          |      |          |        |անդորրագրի |ստացման  |          |

|          |      |          |        |համարը և   |ամսաթիվը |          |

|          |      |          |        |ամսաթիվը   |         |          |

|          |      |          |        |           |         |          |

.______________________________________________________________________.

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
14.06.2001
N 147
Հրաման