Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 6 ...

 

(ուժը կորցրել է բացառությամբ 3-րդ կետի 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 1994 թ. թիվ 224

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

Հումքի` առանց մաքսատուրք վճարելու ներմուծման սկզբունքը հստակեցնելու, քաղաքացիների կողմից իրերի տեղափոխման կարգը պարզեցնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» թիվ 615 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1. Որոշման թիվ 1 հավելվածում 22 և 24 ծածկագրերի տակ գտնվող ապրանքների մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   ա) «22. Ալկոհոլային և  անալկոհոլ խմիչքներ, քացախ     10      0

                    այդ թվում

      22.07. Չբնափոխված էթիլային սպիրտ                    0      0»

բ) «24. Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական

      փոխարինողներ                                       10      0

                    այդ թվում

      24.01. Ծխախոտի հումք                                0      0»

գ) «58. Հատուկ կտորներ, խավավոր կտորներ.

      գոբելեն, ժանյակներ                                  0      0»:

/փոփ. 10.04.96 թիվ 105 որոշում/

2. Որոշման 5-րդ կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիների կողմից իրերի տեղափոխման կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. բացի անձնական օգտագործման համար անհրաժեշտ իրերից, քաղաքացիները կարող են իրենց հետ անմաքս տանել իրեր` սույն կարգին կից ցանկի 3-րդ սյունակում նշված քանակություններով: Այդ քանակություններով արտահանվող իրերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ-ի դոլարը: Քաղաքացիների կողմից տարվող իրերի` սույն կարգին կից ցանկով սահմանված բնաիրային կամ արժեքային (1000 ԱՄՆ-ի դոլար կամ դրա համարժեքը` ազգային արժույթով) քանակությունները գերազանցելու դեպքում արտահանվող իրերի քանակությունը համարվում է ապրանքային քանակություն և դրանց համար գանձվում է մաքսատուրք` համաձայն նշված ցանկում բերված դրույքաչափերի:

/խմբ. 13.05.94 թիվ 224 որոշում/

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիների կողմից իրերի տեղափոխման կարգին կից ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

գ) հանել կարգի 22-րդ կետը:

3. Հանել որոշման 6-րդ կետը:

 

i

Ց Ա Ն Կ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԻՑ

 

--------------------------------------------------------------------------

                                                             Ապրանքային

Ապրանքի                                           Անմաքս     քանակություն

ծածկագիրն`                                        արտահանվող կազմող իրերի

ըստ ԱՏԳ          Ապրանքի համառոտ անվանումը           և       ներմուծման և

ապրանքային                                        ներմուծվող արտահանման

դասակարգիչի                                       ապրանքի    մաքսատուրքի

                                                  քանակը     դրույքաչափեր

                                                             (տոկոսներով)

--------------------------------------------------------------------------

    1                      2                        3             4

--------------------------------------------------------------------------

01          Կենդանի կենդանիներ                    1 հատ           10

02          Միս և  մսի ենթամթերք                  20 կգ           10

03          Ձկնեղեն, խեցգետնանմաններ,

            կակղամորթներ և այլ ջրային

            անողնաշարավորներ                      20 կգ           10

04          Կաթ և  կաթնեղեն, թռչնի ձու, բնական

            մեղր, այլ տեղում չհիշատակված

            կենդանական ծագում ունեցող սննդամթերք  20 կգ           10

05          Այլ տեղում չհիշատակված կենդանական

            ծագում ունեցող նյութեր                 -              10

                    այդ թվում`

06             կենդանի ծառեր և  այլ բույսերի

               սոխուկներ, արմատներ և բույսերի

               համանման այլ մասեր, կտրված         1 կգ կամ

               ծաղիկներ և  դեկորատիվ կանաչ        50 հատ          10

07          Բանջարեղեն և  ուտելի այլ

            արմատապտուղներ ու պալարապտուղներ

08          Ուտելի պտուղներ և  ընկույզ, բոստանային

i

            կամ ցիտրուսային մշակաբույսերի

            կեղևներ  ու կճեպներ                   20 կգ           10

 

այդ թվում`

 

             08.06.10   թարմ խաղող                          -     0

 

             08.09.10000   ծիրան                            -     0

 

             08.09.30000   դեղձ                             -     0

/08 ծածկագիրը խմբ. 18.12.96 թիվ 380 որոշում/

09          Սուրճ, թեյ մատե (պարագվայական թեյ)

            և  համեմունքներ                       20 կգ           10

10          Հացահատիկ                             20 կգ           10

11          Ալրաղացային արդյունաբերության

            արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին,

            հացահատիկային սոսնձանյութ             20 կգ           10

12          Ձիթապտուղների սերմեր և  պտուղներ,

            այլ սերմեր և հատիկներ, դեղաբույսեր,

            բույսեր տեխնիկական նպատակների համար,

            ծղոտ և  կեր                           20 կգ           10

13          Դոճխեժ, բուսախեժեր, խեժեր և  այլ

            բուսական նյութեր և լուծամզուքներ

            (էքստրակտներ)                         1 կգ            10

14          Հյուսածո արտադրանքի պատրաստման

            համար անհրաժեշտ բուսական նյութեր      1 կգ            10

15          Կենդանական կամ բուսական ծագում

            ունեցող ճարպեր և յուղեր, դրանց

            ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի

            սննդային յուղեր, բուսական կամ

            կենդանական ծագում ունեցող մոմեր       20 կգ           10

16          Մսի, ձկան, խեցգետնանմաններից,

            կակղամորթներից կամ այլ ջրային

            անողնաշարավորներից արտադրանք          20 կգ           10

                    այդ թվում`

1604.30100     խավիար                             0,5 կգ          20

1604..80900    խավիարի փոխարինողներ               0,5 կգ          20

17          Շաքար և  շաքարից պատրաստված

            հրուշակեղեն                           20 կգ           10

                    այդ թվում`

1701.10        ծամոն                              0,5 կգ          10

18          Կակաո և  կակաոյից պատրաստված մթերք    10 կգ           10

19          Մթերք հացահատիկներից, ալյուրից,

            օսլայից և  կաթից, հրուշակեղեն         20 կգ           10

20          Բանջարեղենի վերամշակումից ստացվող

            մթերք                                 20 կգ           10

21          Խառը սննդամթերք                       2 կգ            10

22          Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային

            խմիչքներ, քացախ                       10 լ            10

23          Սննդարդյունաբերության մնացուկներ

            և թափոններ, կենդանիների համար

            պատրաստի կերեր                         -              10

                    այդ թվում`

23.09          կենդանիների կերեր (շների և

               կատուների)                         1 կգ            20

24          Ծխախոտ և  ծխախոտի արդյունաբերական     60 տուփ,

            փոխարինողներ                          4 տուփ սիգար    10

25          Աղ, ծծումբ, հող և  քար, ծեփագործական

            նյութեր, կիր և  ցեմենտ                 -              10

26          Հանքաքարեր, խարամ, մոխիր               -              10

27          Հանքային վառելիք, նավթի և

            նավթավերամշակման արտադրանք,

            բիտումինացված հանքաքարեր,

            հանքաքարային մոմ                       -              10

28          Անօրգանական քիմիայի արտադրանք,

            թանկարժեք և հազվագյուտ հողային

            մետաղների օրգանական և ոչ օրգանական

            միացություններ, ռադիոակտիվ տարրեր

            (էլեմենտներ) կամ իզոտոպներ             -              10

29          Օրգանական քիմիայի միացություններ       -              10

30          * Դեղագործական արտադրանք              5 կգ            -

31          Պարարտանյութեր                         -              10

32          Դաբաղման և  ներկման լուծամզուքներ

            (էքստրակտներ), տանիններ և դրանց

            ածանցյալներ, պիգմենտներ և այլ

            ներկանյութեր, ներկեր և լաքեր, մածիկ

            և  մաստիկա, թանաք (տպագրական ներկեր)   -              10

33          Եթերային յուղեր և  էսենցիաներ,

            պարֆյումերային, կոսմետիկական և

            հարդարանքի այլ միջոցներ                -              10

                    այդ թվում`

33.03, 33.04, 33.05, 33.06,

33.07       Կոսմետիկական և  հարդարանքի միջոցներ   12 հատ յուր.    10

34          Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական

            նյութեր, լվացող և ծծող միջոցներ,

            արհեստական և պատրաստի մոմեր,

            մաքրման և փայլեցման միջոցներ,

            ատամնաբուժական նպատակներով

            օգտագործվող ատամնաբուժական մոմ և

            գիպսե հիմքով այլ նյութեր               -              10

                    այդ թվում`

34.01          օճառ                               30 հատ          10

34.0220        լվացող միջոցներ                    20 հատ

35          Սպիտակուցային նյութեր, մոդիֆիկացված

            օսլաներ, սոսինձներ, խմորիչներ

            (ֆերմենտներ)                           -              10

                    այդ թվում`

35.0610        սոսինձներ                          5 կգ            10

36          Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական

            արտադրանք, լուցկի                      -              10

                    այդ թվում`

36.05          լուցկի                             100 տուփ        10

37          Կինո և  լուսանկարչական ապրանքներ      20 մ կամ 0,5 կգ 10

38          Քիմիական այլ արտադրանք                 -              10

39          Պլաստմասսաներ և  պլաստմասսայից իրեր    -              10

                    այդ թվում`

39.22, 39.23,  խոհանոցային և  կենցաղային          2 կոմպլ.

39.24, 39.26   օգտագործման առարկաներ              կամ 2 հատ       10

40          Կաուչուկ և  ռետինե իրեր                -              10

                    այդ թվում`

40.11, 40.12,  ավտոդողեր և դողերի ռետինե

40.13          օդախցիկներ (կամերա)                4 հատ           10

40.15.19100    հագուստի ռետինե զարդարանքներ       6 հատ           10

4015.19900, 4015.90000

4016.91000     հատակի ռետինե գորգիկներ,

4016.92000     ծածկոցներ                          2 հատ           10

41          Կաշվե հումք և  կաշի                   6 քմ            10

42          Կաշվե արտադրանք                       2 հատ           20

43          Մորթեղեն, մորթու հումք, արհեստական

            մորթի                                 2 հատ           20

44          Բնափայտ և  փայտի արտադրանք             -              10

                    այդ թվում`

4414.00000     նկարների, հայելիների և

               նմանատիպ այլ իրերի շրջանակներ      6 հատ           10

44.19          խոհանոցային իրեր                   6 հատ           10

44.20          փորագրված իրեր, արձանիկներ,

               արկղիկներ և  այլն                  6 հատ           10

45          Խցան և  խցանե իրեր                     -              10

46          Ծղոտից, հյուսելու և  այլ նյութերից

            արտադրանք                             6 հատ           10

47          Թաղանթանյութ (ցելյուլոզ), թղթի հումք   -              10

48          Թուղթ, ստվարաթուղթ                    5 կգ            10

49          Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ      10 անուն յուր.  10 (բացի

            արտադրանք                                             թերթից)

50          Մետաքս և  մետաքսե արտադրանք           10 քմ կամ 2 կգ  10

51          Բուրդ և  բրդյա արտադրանք              10 քմ կամ       10

52          Բամբակ                                25 քմ կամ 2 կգ  10

53          Բուսական այլ տեքստիլ թելեր, թղթե

            թելեր և  կտորներ                      10 քմ կամ 2 կգ  10

54          Քիմիական թելեր                        10 քմ կամ 2 կգ  10

55          Քիմիական շտապել թելեր                 10 քմ կամ 2 կգ  10

56          Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք,

            լարաններ, ճոպաններ, պարաններ          10 քմ կամ 2 կգ  10

                    այդ թվում`

5601.10        բամբակ, սանհիգիենիկ նշանակության

               միջոցներ, մանկական խանձարուրներ    5 կգ            10

57          Գորգեր (միայն գործարանային)           1               10

58          Հատուկ կտորներ, գոբելեններ,

            ժանյակներ                             10 քմ           10

59          Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ

            արտադրանք                             10 քմ           10

60          Տրիկոտաժ                              10 քմ           10

61          Տրիկոտաժե հագուստեղեն                 12 հատ յուր.    10

                    այդ թվում`

61.01, 61.02   վերարկուներ, անձրևանոցներ          2 հատ յուր.     10

62          Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժից) 12 հատ յուր.    10

                    այդ թվում`

62.01, 62.02   վերարկուներ, անձրևանոցներ          2 հատ յուր.     10

63          Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք        6 հատ յուր.     10

64          Կոշիկ                                 6 զույգ         10

65          Գլխարկներ                             6 հատ           10

                    այդ թվում`

6506.92000     գլխարկներ բնական մորթուց           2 հատ           20

66          Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ

            և  այլն                               6 հատ           10

67          Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ

            և  այլն                               6 հատ յուր.     10

68          Քարի, գիպսի, ցեմենտի, ասբեստի,

            փայլարի արտադրանք                      -              10

69          Խեցեգործական արտադրանք                 -              10

                    այդ թվում`

69.09, 69.10,

69.11, 69.12,  խոհանոցային և  կենցաղային իրեր     2 կոմպլ. կամ

69.13, 69.14                                      2 հատ յուր.     10

70          Ապակի և  ապակյա արտադրանք              -              10

                    այդ թվում`

                                                  2 կոմպլ. կամ

70.13          ճաշի և  խոհանոցի սպասք և  այլն     2 հատ           10

70.18          ապակյա զարդարանքներ                6 հատ յուր.     10

71          * Մարգարիտ, թանկարժեք և

            կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք

            մետաղներ, իրեր, զարդեղեն

            (բիժուտերիա), դրամներ                  -              10

                    այդ թվում`

7101        * Մարգարիտ                            50 գ            20

71.13, 71.14,

71.15       Ոսկերչական իրեր                       1 հատ յուր.     20

71.17       Զարդեղեն (բիժուտերիա)                 12 հատ          10

72          Սև  մետաղներ                           -              10

73          Սև  մետաղե արտադրանք                   -              10

74          Պղինձ և  պղնձե արտադրանք               -              10

74.17       Սննդի պատրաստման կենցաղային սարքեր    4 հատ յուր.     10

74.18       Ճաշի, խոհանոցի և  այլ կենցաղային իրեր 4 հատ յուր.     10

75          Նիկել և  նիկելե արտադրանք              -              10

76          Ալյումին և  ալյումինե արտադրանք        -              10

                    այդ թվում`

76.15       Ճաշի, խոհանոցի և  կենցաղային այլ իրեր 4 հատ յուր.     10

7616.96100  Կարի ասեղներ և  հյուսելու շյուղեր     12 հատ          10

78          Կապար և  կապարե արտադրանք              -              10

79          Ցինկ և  ցինկե արտադրանք                -              10

80          Անագ և  անագե արտադրանք                -              10

81          Այլ գունավոր մետաղներ, մետաղակերամիկա  -              10

82          Ոչ ազնիվ մետաղներից պատրաստված

            գործիքներ                             2 հատ յուր.     10

83          Ոչ ազնիվ մետաղներից պատրաստված այլ

            իրեր                                  2 հատ յուր.     10

                    այդ թվում`

84          * Միջուկային ռեակտորներ, կաթսաներ,

            սարքավորումներ և մեխանիկական

            հարմարանքներ                          -               10

                    այդ թվում`

84.15          օդափոխիչներ                        2               10

8418.21        տնային սառնարաններ                 1               10

8423.10        կենցաղային կշեռքներ                2               10

8469           գրամեքենաներ                       1               10

84.70          հաշվասարքեր (կալկուլյատորներ)      1               10

84.71          ավտոմատ հաշվիչ մեքենաներ           1               10

85          Էլեկտրական մեքենաներ և

            սարքավորումներ, ձայնագրող

            սարքավորումներ,

            հեռուստասարքավորումներ                1               10

                    այդ թվում`

85.09          էլեկտրատեխնիկական կենցաղային

               մեքենաներ                          2               10

85.10          էլեկտրասափրիչներ                   2               10

85.13          ձեռքի էլեկտրական լապտերներ         6               10

8516.31,

8516.32        էլեկտրական սարքեր մազերի           2               10

8516.33        գանգրացման, չորացման համար ձեռքերի

               համար էլեկտրաչորացուցիչներ         2               10

8516.40        էլեկտրաարդուկներ                   2               10

8516.50        միկրոալիքային վառարան              3               10

8516.60        այլ վառարաններ                     2               10

8516.71, 8516.72,

8516.73        էլեկտրատաքացուցիչ հարմարանքներ     2               10

8517.10000     հեռախոսային ապարատներ              3               10

85.18          միկրոֆոններ, բարձրախոսներ և  այլն  3               10

85.19          էլեկտրանվագարկիչ հարմարանքներ      2               10

85.20          մագնիտոֆոններ և  այլ ձայնագրիչ

               սարքավորումներ                     2               10

85.21          տեսագրող և  տեսավերագրող

               սարքավորումներ                     1               10

85.22          85.19-85.21 խմբերում նշված

               սարքավորումների բաղադրիչներ        4               10

85.23, 85.24   ձայնագրիչներ                       6 հատ           10

85.27          ռադիոընդունիչներ                   2               10

85.28          հեռուստացույցներ                   2               10

85.29          85.25-85.28 խմբերում նշված

               սարքավորումների բաղադրիչներ        4               10

85.20          հեռուստատեսային

               էլեկտրոնաճառագայթային խողովակ      1               10

86          Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ

            և  այլ սարքավորումներ                 1               10

87          ** Տրանսպորտային միջոցներ, բացի

            երկաթուղայինից                        -               10

                    այդ թվում`

87.13          հաշմանդամների սայլակներ            2               10

88          Թռչող ապարատներ, տիեզերական

            ապարատներ և  այլն                     -               10

89          Նավեր, նավակներ և  լողարկող այլ

            միջոցներ                              -               10

90          Օպտիկական, լուսանկարչական,

            կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ,

            բուժական և վիրաբուժական

            սարքավորումներ և  գործիքներ           4               10

                    այդ թվում`

90.18, 90.19, 90.20, 90.21,

90.22          * բժշկական սարքավորումներ          2 հատ           10

91          Ժամացույցներ և  ժամացույցների մասեր   6 հատ           10

92          Երաժշտական գործիքներ, դրանց

            բաղադրիչներ                           2 հատ           10

93          Զենք և  զինամթերք                     -               -

94          Կահույք, անկողնային պարագաներ,

            լուսավորիչներ, հավաքովի շինարարական   2 կոմպլ. կամ

            կառուցվածքներ                         6 հատ           10

                    այդ թվում`

94.06       Հավաքովի շինարարական կառուցվածքներ    1 հատ           10

95          Խաղալիքներ, մարզական հարմարանքներ     6 հատ յուր.     10

                    այդ թվում`

95.04,      Զվարճացնող խաղեր, ատրակցիոններ,

95.06       հրաձգարաններ                          -               50

96          Տարբեր տեսակի պատրաստի իրեր           6 հատ           10

97          * Արվեստի գործեր (կարգավորվում է

            Հայաստանի Հանրապետության

            կառավարության սահմանած հատուկ կարգով) -               -

--------------------------------------------------------------------------

** Անձնական ավտոփոխադրամիջոցների արտահանումը և ներմուծումը տես առանձին: * Քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով

լիցենզավորման ենթակա ապրանքների արտահանումն արգելվում է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.1994
N 224
Որոշում