(ուժը կորցրել է 17.05.01 թիվ 373 որոշում)
i
041.0237.020500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2000 թվականի N 237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«դ) ընտրանքային եղանակով ընտրված ընկերությունների վերաբերյալ (ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` 1998 և 1999 թվականների տարեկան արդյունքներով` մինչև 2000 թվականի մայիսի 25-ը, իսկ 2000 թվականի և հետագա տարիների յուրաքանչյուր եռամսյակի հաշվետվությունների արդյունքներով` եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում:
Ընտրանքային եղանակով նշված ցանկում չընդգրկված ընկերությունների գործունեության արդյունքների վերլուծությունը քննարկել համապատասխան պետական կառավարման մարմինների կոլեգիաների նիստերում».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը: