040.1017.011018
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2018 թվականի N 1017-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 52-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2019 թվականի միջոցառումների ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2019 թվականի միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1017-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի պատմությունը տևում է արդեն մեկ դարից ավել, իսկ մասնագետները այն համարում են 21-րդ դարի գլոբալ խնդիրներից մեկը, քանի որ դրանց չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության համար: Ավելին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն` թմրամիջոցների տարածումը ու տարանցումը անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը անդրազգային հանցագործությունների, այդ թվում` թմրամիջոցների տարածման դեմ միջազգային պայքարին, հանդիսանում է պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություն:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական իրավասու մարմինների կարողությունների զարգացումն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներպետական և միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-226-Ն կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որով մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի ՆԿ-226-Ն կարգադրության 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարված է ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում, որոնց պատշաճ իրականացման համար ոստիկանությունը համագործակցում է գրեթե բոլոր գերատեսչությունների հետ:
4. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:
5. Բազմաթիվ երկրներում անվտանգության հիմնական սպառնալիքը մնում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, թրաֆիքինգը, ինչպես նաև կազմակերպված հանցավորության այլ տեսակները որոնց ֆինանսավորման հիմնական աղբյուրը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են: Ընդ որում, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, հարևան երկրների հետ սահմանային հաղորդակցության սահմանափակությանը, այնուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է գրավիչ լինել անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի համար ինչպես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` հանրապետություն ապօրինի ներկրման, այնպես էլ հանրապետության տարածքը օգտագործելով դրանց տարանցիկ տեղափոխման համար:
6. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը միջազգային հանրության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է, որի դեմ պայքարը պահանջում է մարդկային և ֆինանսական հսկայական միջոցներ և պետությունների համատեղ ջանքեր և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում` հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:
7. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամոլությունը, որպես խիստ հակահասարակական երևույթ գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Այն իր բացասական հետևանքներով սպառնալիք է հանդիսանում ամբողջ աշխարհի և ժողովուրդների համար: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության 2017 թվականի «Թմրամիջոցների մասին համաշխարհային զեկույցի» աշխարհում 15-64 տարեկան մոտ 250 միլիոն մարդ (գրեթե 20-ից 1-ը) իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ օգտագործել է արգելված թմրամիջոց:
8. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ, կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Սույն ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ տարեկան ծրագրերով սահմանված ուղղությունները:
10. Սույն ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և իրականացվում են պահպանելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սկզբունքները:
11. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթներից` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2019 թվականի ծրագրի հիմնական նպատակներ են սահմանվել`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
2) թմրամոլության, թմրամիջոցների հոգեմետ «հոգեներգործուն» նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավապահ մարմինների և այլ կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.
12. Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում.
2) օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, մասնավորապես` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծություն, դրանց կատարելագործում, համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
3) թմրամոլության առաջնային կանխարգելում, թմրամոլության նվազեցում` դրա կանխման և արդյունավետ բուժման իրականացման միջոցով.
4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ծավալի նվազեցում.
5) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպում, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրում.
6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացում և ամրապնդում,
7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի օգտագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում:
8) պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում.
9) թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում, քանի որ աշխարհի բազում երկրներում որպես ապօրինի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի սպառող օգտագործվում են երեխաները, ինչն իրենից սարսափելի վտանգ է ներկայացնում,
13. Սույն ծրագրով սահմանված նպատակներից և խնդիրներից ելնելով, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են և իրականացնում տարբեր միջոցառումներ: Մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը.
2) Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2019 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`
1) կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին` միաժամանակ ապահովելով դրանց կիրառելիությունը: Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային շարունակական վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական կոնվենցիայի, Հոգեմետ նյութերի մասին 1971 թ. կոնվենցիայի, Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին 1988 թ. Կոնվենցիայի դրույթներին համապատասխան.
2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.
3) բարձրացնել զինվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցել զինվորականների շրջանում թմրամիջոցի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.
4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.
5) բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել բնակչության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ` հատկապես ռիսկային խմբերում.
6) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում` կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.
7) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.
8) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, թմրամոլության դեմ պայքարի թեմաներով սեմինարներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:
IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
15. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.
2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.
3) այլ աղբյուրներ:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
16. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`
1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին,
2) բնակչության շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացումը, դրա դեմ պայքարելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը,
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում` սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ «հոգեներգործուն» նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգությունների նկատմամբ հսկողության ուժեղացումը,
4) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը,
5) նարկոլոգիական հիվանդների բուժման որակի և արդյունավետության բարձրացումը,
6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը,
7) նյութատեխնիկական բազայի վերազինումը կնպաստի ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետազոտման և նույնացման օպերատիվությանը, քանի որ առկա տեխնիկան շատ հնամաշ է և հետագա օգտագործման համար գրեթե անպիտան:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1017-Լ որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|հ/հ| Միջոցառման անվանումը |Ակնկալվող |Կատարող |Կատար- |Ֆինան-|
| | |արդյունք |մարմինը |ման |սավոր-|
| | | | |ժամկետը|ման |
| | | | | |աղբյու|
| | | | | |րը |
|___|____________________________|______________|__________|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_________________________________________________________________________|
|I. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի |
|ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի |
|կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին |
|_________________________________________________________________________|
|1. |Թմրամոլության և |Հայաստանի |Ոստիկանու-|2019 |Ֆինան-|
| |թմրամիջոցների ապօրինի |Հանրապետու- |թյուն |թվականի|սավո- |
| |շրջանառության դեմ պայքարի |թյունում |ՀՀ առողջա-|ընթաց- |րում |
| |ոլորտը կանոնակարգող` |գործող |պահության |քում |չի |
| |Հայաստանի Հանրապետության |օրենսդրական |նախարարու-| |պահանջ|
| |ներպետական իրավական ակտերի |դաշտի կատարե- |թյուն | |վում |
| |համակարգային վերլուծության |լագործում և |ՀՀ արդարա-| | |
| |իրականացում և |համապատասխանե-|դատության | | |
| |անհրաժեշտության դեպքում |ցում Հայաստանի|նախարարու-| | |
| |դրանցում փոփոխություններ և |Հանրապետության|թյուն | | |
| |լրացումներ կատարելու |միջազգային |ՀՀ պետական| | |
| |վերաբերյալ առաջարկություններ|հանձնառու- |եկամուտնե-| | |
| |ներկայացնելը` ՄԱԿ-ի |թյուններին |րի կոմիտե | | |
| |կոնվենցիաների և միջազգային | | | | |
| |փաստաթղթերի դրույթներին | | | | |
| |համապատասխան | | | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|2. |2018 թվականին իրականացված |Հնարավորու- |Ոստիկանու-|2019 |Ֆինան-|
| |աշխատանքների արդյունքների |թյուն կտա |թյուն |թվականի|սավո- |
| |հիման վրա Հայաստանի |ներկայացնել |ՀՀ ազգային|փետրվա-|րում |
| |Հանրապետությունում |հանրապետու- |անվտանգու-|րի 3-րդ|չի |
| |թմրամոլության և |թյունում |թյան ծառա-|տասնօր-|պահանջ|
| |թմրամիջոցների ապօրինի |թմրամիջոցների |յություն |յակ |վում |
| |շրջանառության դեմ տարվող |ապօրինի |ՀՀ առողջա-| | |
| |պայքարին վերաբերող դիդակտիկ |շրջանառության |պահության | | |
| |նյութերի և դրանց կից |դեմ պայքարը, |նախարարու-| | |
| |նկարագրական զեկույցների |իրականացվող |թյուն | | |
| |նախապատրաստում /հայերեն, |միջոցառումները|ՀՀ պետական| | |
| |ռուսերեն, անգլերեն/ |միջազգային |եկամուտնե-| | |
| | |հանդիպումնե- |րի կոմիտե | | |
| | |րում | | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|3. |Հայաստանի Հանրապետության |Կնվազեցնի |Ոստիկանու-|2019 |Ֆինան-|
| |տարածքում ի հայտ եկած նոր |թմրամիջոցների,|թյուն |թվականի|սավո- |
| |թմրամիջոցների, հոգեմետ |հոգեմետ |ՀՀ ազգային|ընթաց- |րում |
| |նյութերի և դրանց |նյութերի |անվտանգու-|քում |չի |
| |պրեկուրսորների ընդգրկումն |ապօրինի շրջա- |թյան ծառա-| |պահանջ|
| |արգելվող և հսկվող նյութերի |նառությունը |յություն | |վում |
| |ցանկում, համապատասխան | |ՀՀ առողջա-| | |
| |փոփոխությունների և | |պահության | | |
| |լրացումների կատարումը դրանց | |նախարարու-| | |
| |չափերը սահմանող ցանկերում | |թյուն | | |
| | | |ՀՀ պետական| | |
| | | |եկամուտնե-| | |
| | | |րի կոմիտե | | |
|_________________________________________________________________________|
| 2. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում |
| օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում |
|_________________________________________________________________________|
|4. |Թմրամոլության և |Թմրամիջոցների,|Ոստիկանու-|2019 |ՀՀ պե-|
| |թմրամիջոցների ապօրինի |հոգեմետ /հո- |թյուն |թվականի|տական |
| |շրջանառության դեմ պայքարում |գեներգործուն/ |ՀՀ ազգային|ընթաց- |բյուջե|
| |Հայաստանի Հանրապետության |նյութերի և |անվտանգու-|քում |և ՀՀ |
| |կողմից վավերացված |դրանց |թյան ծառա-| |օրենս-|
| |միջպետական համաձայնագրերի, |պրեկուրսորների|յություն | |դրու- |
| |միջազգային ծրագրերի |ապօրինի |ՀՀ պաշտպա-| |թյամբ |
| |դրույթների իրականացում |շրջանառության |նության | |չար- |
| | |դեմ պայքարում |նախարարու-| |գելված|
| | |միջազգային |թյուն | |միջոց-|
| | |համագործակցու-|ՀՀ առողջա-| |ներ |
| | |թյան |պահության | | |
| | |ամրապնդում |նախարարու-| | |
| | | |թյուն | | |
| | | |ՀՀ պետական| | |
| | | |եկամուտնե-| | |
| | | |րի կոմիտե | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|5. |5.1 ՀՀ սահմանային |ՀՀ մաքսային |ՀՀ պետական|2019 |ՀՀ պե-|
| |անցակետերում և մաքսային |սահմաններով |եկամուտնե-|թվականի|տական |
| |հսկողության գոտիներում |ապօրինի |րի կոմիտե |ընթաց- |բյուջե|
| |հսկողության ապահովման |տեղափոխվող |Ոստիկանու-|քում |և ՀՀ |
| |կատարելագործում |թմրամիջոցների,|թյուն | |օրենս-|
| |5.2 Ոստիկանության և ՀՀ |հոգեմետ | | |դրու- |
| |պետական եկամուտների կոմիտեի |նյութերի և | | |թյամբ |
| |կինոլոգիական կենտրոնների |դրանց | | |չար- |
| |նյութատեխնիկական բազայի |պրեկուրսորների| | |գելված|
| |ընդլայնում և հզորացում |հայտնաբերում | | |միջոց-|
| | | | | |ներ |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|6. |Տարածաշրջանային «Կանալ» |Միջազգային |Ոստիկանու-|2019 |ՀՀ պե-|
| |միջազգային օպերատիվ- |համագործակցու-|թյուն |թվականի|տական |
| |կանխարգելիչ համալիր |թյան |ՀՀ ազգային|ընթաց- |բյուջե|
| |միջոցառմանը մասնակցության |ամրապնդում, |անվտանգու-|քում |և ՀՀ |
| |ապահովում |թմրամիջոցների,|թյան ծառա-| |օրենս-|
| | |հոգեմետ /հոգե-|յություն | |դրու- |
| | |ներգործուն/ |ՀՀ պետական| |թյամբ |
| | |նյութերի և |եկամուտնե-| |չար- |
| | |դրանց պրեկուր-|րի կոմիտե | |գելված|
| | |սորների` | | |միջոց-|
| | |մաքսանենգ | | |ներ |
| | |ճանապարհով | | | |
| | |Հայաստանի Հան-| | | |
| | |րապետություն | | | |
| | |ներմուծման | | | |
| | |կանխում | | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|7. |Զինծառայողների շրջանում |Զինծառայողների|ՀՀ պաշտպա-|2019 |ՀՀ պե-|
| |թմրամոլության դեմ պայքարի |շրջանում |նության |թվականի|տական |
| |արդյունավետության |թմրամիջոցների,|նախարարու-|ընթաց- |բյուջե|
| |բարձրացում և այդ |հոգեմետ |թյուն |քում |և ՀՀ |
| |գործընթացում իրավապահ |նյութերի |Ոստիկանու-| |օրենս-|
| |մարմինների հետ |գործածման |թյուն | |դրու- |
| |համագործակցության |կանխարգելում |ՀՀ ազգային| |թյամբ |
| |ապահովում |և դրանց |անվտանգու-| |չար- |
| | |գործածման |թյան ծառա-| |գելված|
| | |դեպքերի |յություն | |միջոց-|
| | |բացահայտում |ՀՀ առողջա-| |ներ |
| | | |պահության | | |
| | | |նախարարու-| | |
| | | |թյուն | | |
|_________________________________________________________________________|
| 3. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված |
| հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում |
|_________________________________________________________________________|
|8. |8.1 Հանրային և մասնավոր |Թմրամոլության |Ոստիկանու-|2019 |ՀՀ պե-|
| |հեռուստաընկերությունների |և դրա հասցրած|թյուն |թվականի|տական |
| |հետ համատեղ հատուկ |վնասի մասին |ՀՀ պաշտպա-|ընթաց- |բյուջե|
| |հաղորդումների, թեմատիկ |բնակչության |նության |քում |և ՀՀ |
| |ֆիլմերի և սոցիալական |իրազեկվածու- |նախարարու-| |օրենս-|
| |տեսահոլովակների պատրաստում |թյան |թյուն | |դրու- |
| |և ցուցադրում, ինչպես նաև |բարձրացում |ՀՀ առողջա-| |թյամբ |
| |զետեղում վարկանիշային | |պահության | |չար- |
| |էլեկտրոնային | |նախարարու-| |գելված|
| |լրատվամիջոցների կայքերում | |թյուն | |միջոց-|
| |8.2 Թմրամոլության | |ՀՀ սպորտի | |ներ |
| |կանխարգելման նպատակով | |և երիտա- | | |
| |քարոզչական աշխատանքների | |սարդության| | |
| |կազմակերպում և անհրաժեշտ | |հարցերի | | |
| |տեղեկատվության տարածում | |նախարարու-| | |
| | | |թյուն | | |
| | | |ՀՀ կրթու- | | |
| | | |թյան և | | |
| | | |գիտության | | |
| | | |նախարարու-| | |
| | | |թյուն | | |
| | | |ԶԼՄ-ներ | | |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|9. |Հանրակրթական դպրոցներում |անչափահասների |Ոստիկանու-|2019 |ՀՀ պե-|
| |սովորողների, ուսուցիչների |շրջանում |թյուն |թվականի|տական |
| |և ծնողների շրջանում |թմրամիջոցների |ՀՀ կրթու- |ընթաց- |բյուջե|
| |թմրամիջոցների ապօրինի |և հոգեմետ |թյան և |քում |և ՀՀ |
| |շրջանառության և |(հոգեներգոր- |գիտության | |օրեն- |
| |թմրամոլության դեմ պայքարի |ծուն) նյութերի|նախարարու-| |քով |
| |թեմաներով զեկույցների |գործածման |թյուն | |չար- |
| |նախապատրաստում և |կանխարգելում, |համագոր- | |գելված|
| |սեմինարների անցկացում: |թմրամոլության |ծակցելով | |միջոց-|
| | |և դրա հասցրած|ԶԼՄ-ների | |ներ |
| | |վնասի մասին |հետ | | |
| | |անչափահասների | | | |
| | |իրազեկվածու- | | | |
| | |թյան | | | |
| | |բարձրացում | | | |
|_________________________________________________________________________|
| 4. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում |
|ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային |
| համագործակցության զարգացում |
|_________________________________________________________________________|
|10.|ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ |Համապատասխան |Ոստիկանու-|2019 |ՀՀ պե-|
| |պետությունների իրավապահ |աշխատակիցների |թյուն |թվականի|տական |
| |մարմինների ուսումնական |մասնագիտական |ՀՀ ազգային|ընթաց- |բյուջե|
| |հաստատություններում |գիտելիքների |անվտանգու-|քում |և ՀՀ |
| |հանրապետության իրավապահ |կատարելագոր- |թյան ծառա-| |օրենս-|
| |մարմինների իրավասու |ծում, փորձի |յություն | |դրու- |
| |ստորաբաժանումների |փոխանակում |ՀՀ արդարա-| |թյամբ |
| |ծառայողների վերապատրաստման | |դատության | |չար- |
| |կամ գիտելիքների | |նախարարու-| |գելված|
| |կատարելագործման այլ | |թյուն | |միջոց-|
| |ծրագրերին ներգրավում | |ՀՀ պաշտպա-| |ներ |
| | | |նության | | |
| | | |նախարարու-| | |
| | | |թյուն | | |
| | | |ՀՀ պետական| | |
| | | |եկամուտնե-| | |
| | | |րի կոմիտե | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|11.|12.1 Թմրամոլության և |Օտարերկրյա |Ոստիկանու-|2019 |ՀՀ պե-|
| |թմրամիջոցների ապօրինի |պետությունների|թյուն |թվականի|տական |
| |շրջանառության դեմ պայքարում |իրավասու |ՀՀ ազգային|ընթաց- |բյուջե|
| |ՀՀ-ում միջազգային փորձի |մարմինների հետ|անվտանգու-|քում |և ՀՀ |
| |ներդրման նպատակով |համագործակցու-|թյան ծառա-| |օրենս-|
| |խորհրդակցությունների, |թյան |յություն | |դրու- |
| |սեմինարների մասնակցության |ամրապնդում, |ՀՀ պետական| |թյամբ |
| |ապահովում |ծառայողների |եկամուտնե-| |չար- |
| |12.2 Փորձագիտական և |տեսական |րի կոմիտե | |գելված|
| |աշխատանքային խմբերում ակտիվ |գիտելիքների և |ՀՀ արդարա-| |միջոց-|
| |մասնակցություն |գործնական |դատության | |ներ |
| | |հմտությունների|նախարարու-| | |
| | |բարձրացում, |թյուն | | |
| | |առաջավոր |ՀՀ պաշտպա-| | |
| | |գիտական փորձի |նության | | |
| | |փոխառում |նախարարու-| | |
| | |ու ներդրում |թյուն | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|12.|Ոստիկանության, ՀՀ |Իրավասու ստո- |Ոստիկանու-|2019 |ՀՀ պե-|
| |արդարադատության |րաբաժանումների|թյուն |թվականի|տական |
| |նախարարության |առկա |ՀՀ արդարա-|ընթաց- |բյուջե|
| |քրեակատարողական |տեխնիկական |դատության |քում |և ՀՀ |
| |հիմնարկների, ՀՀ պետական |միջոցների |նախարարու-| |օրենս-|
| |եկամուտների կոմիտեի |բարելավում |թյուն | |դրու- |
| |իրավասու ստորաբաժանումների | |ՀՀ պետական| |թյամբ |
| |նյութատեխնիկական վերազինման | |եկամուտնե-| |չար- |
| |ապահովում | |րի կոմիտե | |գելված|
| | | | | |միջոց-|
| | | | | |ներ |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|13.|ՀՀ տարածքում գործող |պրեկուրսորների|Ոստիկանու-|2019 |ՀՀ պե-|
| |քիմիական ոլորտի |մեծածախ |թյուն |թվականի|տական |
| |կազմակերպությունների և այլ |առևտրի |ՀՀ առողջա-|ընթաց- |բյուջե|
| |տնտեսվարող սուբյեկտների |նկատմամբ վերա-|պահության |քում |և ՀՀ |
| |կողմից իրենց արտադրական |հսկողության, |նախարարու-| |օրենս-|
| |կարիքների համար օգտագործվող |ապօրինի |թյուն | |դրու- |
| |և շրջանառության մեջ գտնվող |առևտրի կամ |ՀՀ պետական| |թյամբ |
| |ՄԱԿ-ի 1988թ. Կոնվենցիայի |ընդհատակյա լա-|եկամուտնե-| |չար- |
| |ցուցակներով հսկվող նյութերի |բորատորիաների |րի կոմիտե | |գելված|
| |շարժի նկատմամբ հսկողության |հայտնաբերմանն | | |միջոց-|
| |ապահովում: |ուղղված | | |ներ |
| | |քայլերի | | | |
| | |ապահովում: | | | |
|_________________________________________________________________________|
| 5. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական |
| միջոցառումներ |
|_________________________________________________________________________|
|14.|15.1 Թմրամիջոցների կամ |Թմրամիջոցների |ՀՀ աշխա- |2019 |ՀՀ պե-|
| |հոգեմետ նյութերի գործածումը |կամ հոգեմետ |տանքի և |թվականի|տական |
| |դադարեցրած անձանց |նյութերի |սոցիալական|ընթաց- |բյուջե|
| |վերականգնողական աշխատանքներ |գործածումը |հարցերի |քում |և ՀՀ |
| |իրականացնող |դադարեցրած, |նախարարու-| |օրենս-|
| |ծառայությունների կարիքների |ռեմիսիայի |թյուն | |դրու- |
| |ուսումնասիրություն և |շրջանում |ՀՀ առողջա-| |թյամբ |
| |առաջարկությունների |գտնվող, |պահության | |չար- |
| |ներկայացում |բուժման կուրսն|նախարարու-| |գելված|
| |15.2 Նարկոլոգիական |ավարտած անձանց|թյուն | |միջոց-|
| |ծառայությունում հաշվառված |ինտեգրումը |ՀՀ մարզպե-| |ներ |
| |անձանց, որոնք գտնվում են |հասարակություն|տարաններ, | | |
| |դադարի /ռեմիսիայի/ շրջանում | |Երևանի | | |
| |կամ հաջողությամբ ավարտել են | |քաղաքապե- | | |
| |բուժման կուրսը, պետական | |տարան | | |
| |զբաղվածության կարգավորման | |(համաձայ- | | |
| |ծրագրերում ընդգրկելը | |նությամբ) | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|15.|Սոցիալական ծառայությունների |Սոցիալական |ՀՀ աշխա- |2019 |ՀՀ պե-|
| |շրջանակում` թմրամոլության |ծրագրերում |տանքի և |թվականի|տական |
| |հակում ունեցող անձանց |թմրամոլության |սոցիալական|ընթաց- |բյուջե|
| |սոցիալական կարիքների |հակում ունեցող|հարցերի |քում |և ՀՀ |
| |ամբողջական գնահատում և |անձանց սոցիալ-|նախարարու-| |օրենս-|
| |դրանց համարժեք սոցիալական |վերականգնողա- |թյուն | |դրու- |
| |ծառայությունների փաթեթի |կան |ՀՀ մարզպե-| |թյամբ |
| |տրամադրում |անհրաժեշտ |տարաններ, | |չար- |
| | |օգնության |Երևանի | |գելված|
| | |ցուցաբերում |քաղաքապե- | |միջոց-|
| | | |տարան | |ներ |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|16.|Բնակչության և թմրամիջոցներ |Կանխարգելման |ՀՀ առողջա-|2019 |Ֆինան-|
| |գործածող անձանց շրջանում |ծրագրերի |պահության |թվականի|սավո- |
| |կանխարգելման ծրագրեր |արդյունավետու-|նախարարու-|ընթաց- |րում |
| |իրականացնող հասարակական |թյան |թյուն |քում |չի |
| |կազմակերպությունների և |բարձրացում, |ՀՀ մարզպե-| |պահանջ|
| |նարկոլոգիական բժշկական |նարկոլոգիական |տարաններ, | |վում |
| |օգնություն և |բժշկական |Երևանի | | |
| |ծառայություններ մատուցող |օգնության և |քաղաքապե- | | |
| |բժշկական հաստատությունների |ծառայության |տարան | | |
| |միջև սերտ համագործակցության|առավել |(համաձայ- | | |
| |ապահովում |մատչելիության |նությամբ) | | |
| | |ապահովում | | | |
|_________________________________________________________________________|
| 6. Անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի |
| միջոցառումներ |
|_________________________________________________________________________|
|17.|Նախնական մասնագիտական |Անչափահասների |ՀՀ կրթու- |2019 |Ֆինան-|
| |(արհեստագործական) և միջին |և երիտասարդ- |թյան և |թվականի|սավո- |
| |մասնագիտական ուսումնական |ների շրջանում |գիտության |ընթաց- |րում |
| |հաստատություններում «Առողջ |թմրամիջոցների |նախարարու-|քում |չի |
| |ապրելակերպի» դասավանդման |գործածման |թյուն | |պահանջ|
| |ընթացքում թմրամոլության |նկատմամբ |ՀՀ մարզպե-| |վում |
| |կանխարգելման վերաբերյալ |սոցիալական |տարաններ, | | |
| |թեմաների ուսուցում |անձեռնմխե- |Երևանի | | |
| | |լիության |քաղաքապե- | | |
| | |խթանում |տարան | | |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|18.|19.1 Ֆիզիկական |Բնակչության |ՀՀ սպորտի |2019 |ՀՀ պե-|
| |պատրաստականության, |ակտիվ հանգստի |և երիտա- |թվականի|տական |
| |առողջարարական և |կազմակերպում, |սարդության|ընթաց- |բյուջե|
| |զանգվածային մարզական |առողջ |հարցերի |քում |և ՀՀ |
| |միջոցառումների կազմակերպման |կենսակերպի |նախարարու-| |օրենս-|
| |և անցկացման ապահովում |արմատավորում, |թյուն | |դրու- |
| |19.2 Ֆիզիկական |հանրությանը |ՀՀ | |թյամբ |
| |պատրաստականության, |իրազեկում, |տարածքային| |չար- |
| |առողջարարական և մարզական |բնակչության |կառավարման| |գելված|
| |զանգվածային քարոզչություն` |լայն խավերին |և զարգաց-| |միջոց-|
| |տպագիր, էլեկտրոնային և |սպորտի պարապ- |ման նախա- | |ներ |
| |զանգվածային լրատվական |մունքներում |րարություն| | |
| |միջոցներով |ներգրավում, |(ՀՀ մարզպե| | |
| | |բնակչության |տարաններ, | | |
| | |բազմակողմանի |Երևանի | | |
| | |ու ներդաշնակ |քաղաքապե- | | |
| | |զարգացում, |տարան,) | | |
| | |առողջության |մարզական | | |
| | |ամրապնդում, |հասարակա- | | |
| | |ֆիզիկական |կան կազմա-| | |
| | |պատրաստականու-|կերպու- | | |
| | |թյան և |թյուններ | | |
| | |սպորտի դերի |(համաձայ- | | |
| | |բարձրացում |նությամբ) | | |
|___|____________________________|______________|__________|_______|______|
|19.|Ըստ բնակության վայրերի պարզ |Համայնքների |ՀՀ |2019 |ՀՀ պե-|
| |տիպի խաղահրապարակների |բակերում և |տարածքային|թվականի|տական |
| |ստեղծում |հանգստի |կառավարման|ընթաց- |բյուջե|
| | |գոտիներում |և զարգաց-|քում |և ՀՀ |
| | |(զբոսայգիներ, |ման | |օրենս-|
| | |պուրակներ) խա-|նախարարու-| |դրու- |
| | |ղահրապարակների|թյուն | |թյամբ |
| | |ստեղծում` |ՀՀ մարզպե-| |չար- |
| | |հագեցած պարզ |տարաններ, | |գելված|
| | |տիպի |Երևանի | |միջոց-|
| | |մարզասարքերով |քաղաքապե- | |ներ |
| | |(պտտաձողեր, |տարան | | |
| | |ճոճանակներ, |(համաձայ- | | |
| | |զուգափայտեր, |նությամբ) | | |
| | |սահելու, |համայնքա- | | |
| | |մագլցման և |պետարաններ| | |
| | |ձգումների |(համաձայ- | | |
| | |համակցված |նությամբ) | | |
| | |հարմարանքներ | | | |
| | |ու սարքեր և | | | |
| | |այլն) | | | |
._________________________________________________________________________.