Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՕՊԵՐԱՏԻՎ-Հ ...

07.07.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.07.2018  -ից մինչեւ   07.07.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 06.07.2023 թիվ 1129-Ա որոշում)

i

040.0802.200718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2018 թվականի N 802-Ա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 602-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից իրականացվող` օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի` Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Մաքսային մարմինների կողմից իրականացվող` օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից» N 602-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 4-ի

N 802-Ա որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

 

1. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

 

2. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի

տեղակալ

 

3. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության

բաժնի պետ

 

4. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության

բաժնի պետի տեղակալ

 

5. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության

գլխավոր մաքսային տեսուչ

 

6. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության ավագ

մաքսային տեսուչ

 

7. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության

մաքսային տեսուչ

 

0*2

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2018
N 802-Ա
Որոշում