040.0649.120618
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2018 թվականի N 649-Ն
ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այն ոլորտների ցանկը, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 649-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի կիրառության առումով հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով (այսուհետ` դասակարգիչ) սահմանված` «F(ԷՖ) Շինարարություն» ոլորտի բացառապես հետևյալ գործունեության տեսակների շրջանակներում հիմնական միջոցների տեղափոխության համար`
1. Բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն (դասակարգչի 41.20 դաս).
2. Ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարություն (դասակարգչի 42.11 դաս).
3. Երկաթուղիների և մետրոյի շինարարություն (դասակարգչի 42.12 դաս).
4. Կամուրջների և թունելների շինարարություն (դասակարգչի 42.13 դաս).
5. Ջրային տնտեսության կառույցների շինարարություն (դասակարգչի 42.21 դաս).
6. Էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական համակարգերի շինարարություն (դասակարգչի 42.22 դաս).
7. Սպորտային կառույցների շինարարություն (դասակարգչի 42.99.1 դաս).
8. Գազամատակարարման կառույցների շինարարություն (դասակարգչի 42.99.2 ենթադաս):