040.0644.120618
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2018 թվականի N 644-Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱՆ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌԵԼԻ` ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի` բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ժամանակահատվածների համար սույն որոշման հավելվածով սահմանված ձևով հայտարարությունը կարող է լրացվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 644-Ն որոշման
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱՆ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌԵԼԻ` ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱ ՈՐԱԿԵԼՈՒ
1. Որպես շրջանառելի` բազմակի օգտագործման տարա է համարվում սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված չափանիշները բավարարող այն տարան, որն օգտագործվում է այնպիսի ապրանքների տարայավորման համար, որոնք կարող են տարայավորվել մեկ և ավելի անգամ օգտագործված տվյալ տեսակի տարայով, ինչպես նաև տվյալ տեսակի տարան գործնականում մեկից ավելի անգամ օգտագործվում է տարայավորման համար:
2. Տարան համարվում է բազմակի օգտագործման տարա, եթե միաժամանակ առկա են հետևյալ բոլոր չափանիշները`
1) ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից ներքին կարգադրական փաստաթղթերով (հրաման, կարգադրություն և այլն) հաստատված` տեխնիկական կամ տեխնոլոգիական գործընթացները նկարագրող հրահանգներով կամ կանոնակարգերով կամ տեխնոլոգիական գործընթացները նկարագրող այլ փաստաթղթերով սահմանված է տվյալ տարայի բազմակի օգտագործման տեխնիկական հնարավորություն.
2) ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից օգտագործվող սարքավորումները, հոսքային գծերը և (կամ) այլ հիմնական միջոցները հնարավորություն են տալիս ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից տվյալ տարան օգտագործել բազմակի անգամ:
3. Տարան համարվում է շրջանառելի` բազմակի օգտագործման տարա, եթե սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված չափանիշների հետ միաժամանակ առկա են հետևյալ չափանիշները`
1) ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից ներքին կարգադրական փաստաթղթերով հաստատված կանոնակարգերով սահմանված է, որ ապրանք արտադրող հարկ վճարողը գործնականում իրականացնելու է գործողություններ` տվյալ տարայի վերադարձելիությունն ապահովելու համար.
2) տարայավորված ապրանքների առք ու վաճառքի պայմանագրերով և (կամ) տարայի հետգնման (վերադարձման) գործարքը հավաստող հաշվարկային փաստաթղթերով հավաստվում է, որ ապրանք արտադրող հարկ վճարողը գործնականում իրականացնում է տվյալ տարայի վերադարձելիությունն ապահովող գործողություններ:
4. Համարվում է, որ ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի` բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշներն առկա են, եթե միաժամանակ բավարարված են սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված բոլոր չափանիշները, որի վերաբերյալ մինչև ապրանք արտադրող հարկ վճարողի կողմից ապրանքների օտարումը տարայի յուրաքանչյուր տեսակի համար ապրանք արտադրող հարկ վճարողի ղեկավարի կողմից հաստատվել է սույն հավելվածի ձևի հայտարարություն:
Ձև
Հաստատում եմ
________________________________________
(ապրանք արտադրողի հարկ վճարողի անվանումը)
________________________________________
(ապրանք արտադրողի հարկ վճարողի ղեկավարի անունը, ազգանունը)
________________________________________
(ստորագրությունը)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱՆ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌԵԼԻ` ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հայտարարությամբ հավաստվում է, որ ______________________________,
(ապրանք արտադրող հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն)
կողմից օգտագործվող ստորև նկարագրվող տարան հանդիսանում է շրջանառելի`
բազմակի օգտագործվող տարա:
I. ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱՅԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ (տարայի ամփոփ նկարագիրը (մասնավորապես, տարայի տեսքը, ծավալը, նյութը, որից պատրաստված է տարան, այլ բնութագրումներ) _____________________________________________________________________
II. ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱՅԻ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ (հայտանիշների ամփոփ ներկայացում, հղում ապրանք արտադրող հարկ վճարողի տեխնոլոգիական գործընթացները նկարագրող հրահանգներին (կանոնակարգերին), որոնցով սահմանված է տվյալ տարայի բազմակի օգտագործման տեխնիկական հնարավորությունը)
III. ՇՐՋԱՆԱՌԵԼԻ` ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱՅԻ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ (հայտանիշների ամփոփ ներկայացում, հղում ապրանք արտադրող հարկ վճարողի այն կանոնակարգերին, որոնցով սահմանված է, որ ապրանք արտադրող հարկ վճարողը գործնականում իրականացնելու է գործողություններ` տվյալ տարայի վերադարձելիությունն ապահովելու համար)