Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0153.200218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2018 թվականի N 153-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր ենթակայության «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Կոմիտասի 49) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (այսուհետ` գույք) (200 հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 200 հազ. դրամ:

3. Ընկերության բաժնետոմսերի (հաշվետու ժամանակահատվածի` 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքը կազմում է բացասական մեծություն:

4. Ընկերության ակտիվները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 62663,1 հազ. դրամ:

5. Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 63077,2 հազ. դրամ, այդ թվում`

1) կարճաժամկետ փոխառություններ` 11622,0 հազ. դրամ.

2) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 81,8 հազ. դրամ.

3) ստացված ընթացիկ կանխավճարներ` 45000,0 հազ. դրամ.

4) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 124,7 հազ. դրամ.

5) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 6248,7 հազ. դրամ:

6. Ընկերության գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

7. Ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 268,8 հազ. դրամ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված` 21,6 հազ. դրամի (ներառյալ ԱԱՀ-ն) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) իր միջոցների հաշվին վճարել մասնավորեցման պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները.

2) մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում կատարել բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում` բաժնետոմսերի ռեեստրի վարումն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունում:

9. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 153-Ա
Որոշում