(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
i
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 1993 թ. թիվ 253
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ
i
(ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ազատ շուկայական գների պայմաններում պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների հարկվող եկամուտների հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել գործունեության առանձին տեսակներով զբաղվող անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաները (կցվում է):
i
2. Սահմանել, որ առևտրի և հասարակական սննդի ոլորտում փաստաթղթերով չհիմնավորված համախառն եկամտի դեպքում, այն ընդունվում է ապրանքների ձեռքբերման գների կամ ապրանքաշրջանառության ծավալի նկատմամբ հաշվարկված 35 տոկոս վերադիրի չափով (առանց ներառելու ավելացված արժեքի հարկը)»:
/խմբ. 09.06.95 թիվ 325 որոշում/
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության վրա:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
մայիսի 20-ի թիվ 253 որոշմամբ
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
i
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ
-------------------------------------------------------------------------
Գործունեության տեսակները Տոկոսներով համախառն
եկամտի նկատմամբ
-------------------------------------------------------------------------
1 2
-------------------------------------------------------------------------
Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտում`
կաշվե կոշիկի, կոշիկի կաղապարների ու
կրունկների պատրաստում և իրացում 50
հագուստի, մորթեղենի, կարվածքեղենի,
մանվածքի, հյուսածո կտորների, գործված
և կտրված արտադրանքների, գլխարկների,
արդուզարդի առարկաների, պետական դրոշմ
ունեցող մորթիներից մուշտակեղենի, գորգերի
և գորգեղենի, կահույքի և ուրիշ
ատաղձագործական իրերի, երկաթբետոնե
արտադրանքների պատրաստում և իրացում 50
սննդամթերքի պատրաստում (հացթխում,
հրուշակեղենի և մսամթերքի պատրաստում) 40
խաղալիքների և հուշանվերների, մետաղյա
մահճակալների և դրանց ցանցերի, կենցաղային
ուրիշ մետաղյա ու թիթեղյա առարկաների,
արհեստական ծաղիկների, բոլոր տեսակի
պսակների ու երաժշտական գործիքների
պատրաստում և իրացում 40
գործունեության այլ տեսակներից
եկամուտների ստացում 25
Ժողովրդական գեղարվեստական զբաղմունքների
ոլորտում 15
Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում`
սեփական ավտոբուսներով քաղաքացիների
սպասարկում 60
սեփական տրանսպորտային միջոցներով
(տրակտորով, բեռնատար և այլ կարգի
մեքենաներով) սպասարկում 60
գործունեության այլ տեսակներից
եկամուտների ստացում 15
Օրենսդրությամբ չարգելված գործունեության մյուս ոլորտներում ապրանքների (աշխատանքների,
ծառայությունների) իրացման գծով 15
/փոփ. 09.06.95 թիվ 325 որոշում/
Առևտրի և հասարակական սննդի ոլորտում 50
/փոփ. 09.06.95 թիվ 325 որոշում/
Շինարարական, շինարարական-մոնտաժային
i
և նորոգման աշխատանքներ 55
/լրաց. 29.04.94 թիվ 200 որոշում/