Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 1993 թ. թիվ 223

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի ուսանողական ջոկատների խնդիրների մասին» թիվ 24 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և 1993 թվականին Երևան քաղաքում, փորձարարական կարգով, թույլատրել բուհերի և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների արտադրությունից կտրված ուսուցման առավել կարիքավոր ուսանողների և սովորողների հերթափոխային, օժանդակ կամ սպասարկման բնույթի աշխատանքը` ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով և ժամկետային աշխատանքային պայմանագրերի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ըստ Երևանի առանձին բուհերի և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների որոշել ուսումը աշխատանքի հետ համատեղելու, անհատական գրաֆիկով սովորելու և աշխատելու հնարավորություն ունեցող 4-րդ, 5-րդ կուրսերի առաջադիմող ուսանողների և սովորողների առավելագույն թվաքանակը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ուսանողներին և սովորողներին հերթափոխային, օժանդակ կամ սպասարկման բնույթի աշխատանքներում ընդգրկելու կարգը.

բ) մինչև 1994 թվականի հունվարի 20-ը ամփոփել փորձարարության արդյունքները և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.1993
N 223
Որոշում