Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ...

 

 

040.0160.240217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2017 թվականի N 160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» N 645-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում և հավելվածի 1-ին կետում «գույքահարկով» բառը փոխարինել «անշարժ գույքի հարկով» բառերով.

2) որոշման նախաբանում և որոշման հավելվածի 1-ին կետում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.

3) որոշման հավելվածի 2-րդ կետում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N 1 հավելվածով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2017
N 160-Ն
Որոշում