Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.07.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 07.10.96 թիվ 325 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1995 թվականի թիվ 469

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՍՏԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

1. Սահմանել, որ կենսաթոշակների հաշվարկման համար անհրաժեշտ ընդհանուր վաստակում հաշվառվում են եկամուտների բոլոր տեսակները (որոնցից կատարվել են պետական սոցիալական ապահովագրության մուծումներ), բացառությամբ`

ա) պետական սոցիալական ապահովության և պետական սոցիլական ապահովագրության նպաստների, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նախատեսված հասարակական, այդ թվում բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների միջոցներից դրամական ու բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարների.

բ) բոլոր տեսակի կենսաթոշակների, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմաններով վճարվող լրացուցիչ կենսաթոշակների.

գ) այն գումարների, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումների, առողջությանը հասցված այլ վնասի կամ մահվան հետևանքով.

դ) աշխատավարձի մեջ չմտնող փոխհատուցման վճարների (գործուղման օրապահիկի և օրապահիկի փոխարեն վճարների, հատուկ հագուստի, կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների, օճառի, կաթի և բուժկանխարգելիչ սննդի արժեքի փոխհատուցման, հատուկ արշավախմբերում գտնվող աշխատողների համար նախատեսված անվճար տրվող կոլեկտիվ սննդի օրաբաժնի արժեքի, փոխադրման կամ այլ բնակավայրերում աշխատանքի անցնելու կապակցությամբ գույքի տեղափոխման ճանապարհածախսի փոխհատուցման վճարների, աշխատողին պատկանող գործիքների, ինչպես նաև անձնական մեքենաների ծառայողական նպատակներով օգտագործման համար փոխհատուցման վճարների)` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված նորմաների սահմաններում.

ե) պարենային բարելավման արժեքի, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարների.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործազրկության նպաստների.

է) տարերային աղետների, մյուս արտակարգ իրավիճակների կապակցությամբ տրվող նյութական օգնության, ինչպես նաև այլ օգնության գումարների, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, գործադիր իշխանության տեղական մարմինների, սոցիալական ապահովագրության ֆոնդի և օտարերկրյա պետությունների կողմից.

ը) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ստացված գումարների.

թ) ալիմենտների.

ժ) ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից տարվա ընթացքում ամսական նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափի սահմաններում ստացված նվերների (իրային պարգևների և ծառայությունների) արժողության գումարի.

ի) մրցույթներում և մրցություններում ստացված ոչ դրամական մրցանակների արժեքի` տարվա ընթացքում սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի քսանչորսապատիկ չափի սահմաններում.

լ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ուսանողներին պետության կողմից վճարվող կրթաթոշակների.

խ) աշխատանքից ազատվելու դեպքում վճարվող նպաստի գումարի.

ծ) մահվան կապակցությամբ միանվագ կարգով վճարվող օգնության գումարների:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 12-ի «Կենսաթոշակների հաշվարկման համար անհրաժեշտ ընդհանուր վաստակում հաշվառվող աշխատանքի վարձատրության տեսակների մասին» թիվ 285 որոշումը:

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1995
N 469
Որոշում